ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ միայն 3 ուժ է պայքարում, մյուսներն ինքնագովազդով են զբաղված. քաղտեխնոլոգ 08/25/2023 23:03 | Ընտրական իրավունք
Չնայած Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների մասնակցության համար 14 քաղաքական ուժ է գրանցվել, սակայն իրականանում, ինչպես և նախատեսվում էր, քարոզարշավի հիմնական երևացող ուժերն այս պահի դրությամբ 3-ն են՝ «ՔՊ»-ն և «Ապրելու երկիր» կուսակցություններն ու «Մայր Հայաստան» դաշինքը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին տեղի է ունենալու Երեւանի ավագանու ընտրությունները, որին մասնակցում է 13 կուսակցություն եւ մեկ դաշինք։ Քարոզարշավի պաշտոնական մեկնարկը տրվել է օգոստոսի 23-ին։
««Քաղաքացիական պայմանագիր»-ն ամբողջովին քաղաքային, համայնքային խնդիրներ է բարձրացնում իր հանդիպումների ժամանակ, «Մայր Հայաստան» դաշինքի մոտ էլ առկա են քաղաքային խնդիրներին վերաբերող կետեր, բայց հիմնական շեշտադրումը դրել են համապետական հարցերի վրա՝ փորձելով այս ընտրությունները դիտարկել որպես ո՛չ այնքան քաղաքային նշանակության, որքան Արցախյան հարցի ու այդ հիմնախնդրի վերաբերյալ հասարակության դիրքորոշման դրսևորման միջոց։ Այս առումով, իրենց քարոզարշավն ավելի շատ ԱԺ ընտրություններին է նմանվում։ Իսկ «Ապրելու երկիր» կուսակցությունն անդրադառնում է և քաղաքային և Արցախին վերաբերող հարցերին՝ գրեթե հավասարապես»,- ասաց նա։
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ, ոչ բոլոր ուժերին է հաջողվում է երևալ, դրանք հանդես չեն գալիս առանձնացող ծրագրերով և հիմնական նպատակն իրենց կամ իրենց կուսակցության մասին հիշեցնելն է, ինչը, «Փաստինֆո»-ի զրուցակցի խոսքով, նորմալ գործընթաց է։
Առանձնապես տեսանելի չէ նաեւ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ներկայացրած ուժը, եթե հաշվի չառնենք լրատվական հարթակներում հայտնվող հատուկենտ հրապարակումները։
Ինչ վերաբերում է քարոզարշավի շրջանակներում օգտագործվող տեխնոլոգիաներին, ապա, ըստ փորձագետի, առավելապես գործածական են տարբեր հարթակներում թողարկվող գովազդներն ու կուսակցությունը ներկայացնող թեկնածուի շրջայցերի ընթացքում հանրության հետ հանդիպումն ու շփումը։
«Ասել, որ սա նախկինում եղած ընտրությունների տեխնոլոգիայից խիստ տարբերվում է՝ այդպես չէ։ Պարզապես, նախկինում Երևանի ավագանու ընտրություններին Արցախի ու հայ ժողովրդի անվտանգության հարց չէին բարձրացնում։ Հիմա, ելնելով Հայաստանում ստեղծված իրավիճակից, բարձրացնում են։ Բայց տեխնոլոգիապես ամեն ինչ գրեթե նույնն է, ինչ եղել է նախորդ՝ ավելի քան 30 տարիներին։ Որպես էդպիսի այդ առումով այնքան էլ առաջընթաց չկա»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է մյուս ուժերին՝ Բադալյանը հավանական համարեց, որ նրանց մի մասի կողմից որոշակի ձայներ հավաքելու դեպքում կարող է անգամ կոալիցիա կազմվել։ Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ քարոզարշավը նոր է սկսվել, քաղտեխնոլոգը հստակ կանխատեսումներ անելը վաղ համարեց։
«Հնարավոր է, որ եթե նրանցից ոմանց հաջողվի մտնել ավագանու կազմ, ապա սկսելու է քաղաքական առևտուրը՝ կոալիցիայի ու պաշտոնների բաժանման հետ կապված։ Եթե չհաջողվի, ապա այդպես էլ կմնան ուժեր, որոնք եկան, մասնակցեցին ու մոռացվեցի- գնացին։ Նախկինում՝ 2017 թվականին ու դրանից առաջ էլ 20 ուժ մասնակցում էր։ Հիմա ո՞վ է հիշում այդ ուժերին։ Ոչ ոք»,- ասաց նա։
Եթե ավելի վաղ մատնանշված քաղաքական 3 ուժերը Երևանյան ընտրություններում ինչ տոկոսային ներկայացվածություն կունենան, քաղտեխնոլոգի խոսքով, հայտնի կդառնա միայն քարոզարշավի վերջում։ Իսկ սոցիոլոգիական հարցումների արդյունքում, ըստ նրա, պատկերը կարելի է հասկանալ խիստ մոտավոր։
«Չմոռանանք նաև, որ Հայաստանում ընտրություններում մեծ ազդեցություն է թողնում նաև «նկարչական» գործընթացը։ Թե հիմա իշխանությունն ինչ աստիճանի նկարչություն կանի, կանի, թե չէ, կամ թե ինչ աստիճանի կօգտագործի այդ գործոնը՝ դեռևս որևէ մեկը չի կարող ասել։ Սպասենք՝ տեսնենք»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ընտրություններին մեծաքանակ ուժերի մասնակցությամբ ձայների փոշիացման վերաբերյալ դիտարկմանը՝ Բադալյանն ասաց, որ դա քիչ հավանական է, քանի որ բացի հիմնական պայքարողներից, մյուս ուժերն այնքան ձայն չեն հավաքելու, որպեսզի կարողանան որևէ ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների փոփոխության կամ ձայների փոշիացման հարցում։
«Եթե 10 ուժերի ամեն մեկն ստանա, օրինակ՝ 1000 ձայն, ապա ստացվում է 10.000 ձայն։ Ձայների այդ քանակը Երևանում շատ բան չի կարող փոխել»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ