ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բերձորի (Լաչինի) միջանցքի մասնակի բացումը Արցախի հարցի լուծման արևմտյան պլանի մաս է․ արցախահայությունը կունենա ընտրության երկու տարբերակ․ Արմեն Պետրոսյան 08/24/2023 20:53 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ իշխանություններն Արցախում իրենց խամաճիկների հետ հանցավոր համաձայնության գալով՝ Արցախը տանում են կործանման։ Բերձորի միջանցքը մասամբ բացելու նպատակն Արցախի հայաթափումն է։ Ադրբեջան կողմից պարբերաբար շահարկվում է, թե, իբր, Արցախում 120 հազար մարդ չկա․ այս ճանապարհով՝ Արցախից ելքի ճանապարհ բացելով, Ադրբեջանի վաղեմի երազանքն է կյանքի կոչվելու։ Հոգեբանական, սոցիալական, հումանիտար ծանր վիճակում գտնվող արցախցիների մի մասը դուրս կգա այդ դեպքում և ինքնստինքյան կվերանա Արցախի՝ որպես անկախ միավորի համար պայքարելու հիմքը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց Արցախի հանրապետության «Արդարություն» կուսակցության գործադիր մարմնի անդամ Արմեն Պետրոսյանը։
«Միջանցքի մասամբ բացումը երկու տարբերակի ընտրության առաջ է կանգնեցնելու արցախահայությանը՝ կամ՛ դատարկաձեռն դուրս գալ սեփական օջախներից, կա՛մ էլ մնալ ու ադրբեջանական լծի տակ հայտնվել։ Առաջին տարբերակն էլ անխոչընդոտ չի լինելու․ ազատագրական պատերազմներին մասնակցած մարդկանց Ադրբեջանը կա՛մ առևանգելու է կամ ձերբակալելու։ Իրավիճակը կփոխվի ու նոր տարբերակներ ի հայտ կգան մի դեպքւմ՝ եթե ՀՀ-ում տեղի ունենա իշխանափոխություն ու Հայաստանը նորից թև ու թիկունք կանգնի իր զավակին»,-շեշտեց Պետրոսյանը։
Ընթացող գործընթացները, մեր զրուցակցի պնդմամբ, Արցախի հարցի լուծման արևմտյան տարբերակի տրամաբանության մեջ են ամբողջությամբ։
Արցախի պետական ինստիտուտների վերացմանն ուղղված քայլերն ու սպառնալիքները ևս, ըստ Պետրոսյանի, այդ տրամաբանության մեջ են։
«Ես պարբերաբար ասում եմ՝ ամեն գնով պետք է պահել Արցախի պետական ինստիտուտները․ դրանք մեր ինքնավարության, որպես անկախ միավոր գոյատևելու ու պաքարելու կարևոր երաշխիքներից են։ Հենց որ դրանք վերացվեն, ինչին ձգտում է Ադրբեջանը, ստիպված ենք լինելու մեկընդմիշտ մոռանալ անկախության, Արցախը հայկական պահելու մասին․ որպես փոքրամասնություն մեզ մտցնելու են Ադրբեջանի կազմ։ Ըստ այդմ՝ պետք է պայքարենք թե՛ պետական ինստիտուտները պահելու, թե՛ Արցախի հայաթափում թույլ չտալու ուղղությամբ»,-նշում է Պետրոսյանը։
Ցավով արձանագրելով, որ ՀՀ իշխանությունն ամբողջությամբ ձեռք է քաշել Արցախից՝ Պետրոսյանը նկատում է՝ ներկա պահին արցախահայության հույսը ռուս խաղաղապահն է միայն։ Արցախի հայաթափումը, ըստ նրա, չի բխում ՌԴ շահերից և թե որքանով կհաջողվի թույլ չտալ միջանցքի միակողմանի բացում, կախված է ՀՀ-ում քաղաքական վերնախավի փոփոխությունից։
«Ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանն ինքնուրույն խաղացողներ չեն․ այստեղ էական դերակատարում ունեն Արևմուտքն ու ՌԴ-ն։ Փաստ է, որ Ռուսաստանին այս տարածաշրջանից հանելն Արևմուտքի երազանքն է ու Արցախի շուրջ տեղի ունեցողն այդ պլանի մաս է կազմում։ Ցավով պետք է արձանագրենք, որ այս դեպքում ՀՀ և Ադրբեջանի իշխանությունները նույն նպատակն ունեն՝ ռուսներին հանել Արցախից ու տարածաշրջանից։ Բայց մի բան պետք է շատ լավ հասկանան Հայաստանում․ եթե ռուսները Հարավային Կովկասից դուրս մղվեցին, ապա նրանց փոխարինելու է Թուրքիան ու կարճ ժամանակ անց Հայաստանը վերածվելու է թուրքական վիլայեթի։ Այնպես որ, Արցախը պահելով ու թույլ չտալով, որ արևմտյան ծրագիրը մինչև վերջ կյանքի կոչվի՝ կանխվում է նաև Հայաստանի կործանումը։ Արցախը հայկական հողակտոր է, որը պարբերաբար պայքարել է իր անկախության համար, և նրա ռազմավարական առանձնահատուկ դերը ՀՀ անվտանգային համակարգում, չափազանց կարևոր է»,-ընդգծում է Պետրոսյանը։
Արցախում տիրող ներկա վիճակը թեկուզ առաջին հայացքից նման է քաոսի, սակայն, ըստ մեր զրուցակցի, շատ լավ կառավարվում է Արևմուտքից։ Արդեն 9 ամիս տևող պաշարումը և դրա հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար, սոցիալական, հոգեբանական ծանր վիճակը, Պետրոսյանի համոզմամբ, նպատակային են արվում, որպեսզի կառավարվող քաոս ստեղծվի ու արցախահայությունը հիասթափվի և մասսայաբար լքի իր Հայրենիքը։
Անդրադառնալով օկուպացված Ակնայից դեպի Արցախ ճանապարհ բացելու վտանգներին՝ Պետրոսյանը շեշտում է՝ Ադրբեջանն այդպես շատ արագ կուլ կտա Արցախը, քանի որ տնտեսական ինտեգրումը պատերազմից վտանգավոր երևույթ է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ