ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՞ր ուժերն են այս ընտրությունները դիտարկում ամբողջական իշխանափոխության համատեքստում. «Փաստ» 08/24/2023 10:25 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.; Մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Այստեղ առաջնային նշանակություն ունեն մասնակից ուժերի ոչ միայն մոտեցումները քաղաքային տնտեսության կառավարման առումով, այլև բուն քաղաքական տեսանկյունից: Բանն այն է, որ ընտրություններին մասնակցում են նաև ուժեր, որոնք փորձագետները գնահատում են որպես իշխանությունների սատելիտներ: Արդեն իսկ նկատելի է, որ այդ միավորները փորձում են ընտրությունները վերածել մունիցիպալ մրցավազքի՝ հնարավորինս առաջ բերելով ապաքաղաքական օրակարգ: Այնինչ, կան մի քանի ուժեր, որոնք ընտրական գործընթացը դիտարկում են ամբողջական իշխանափոխության համատեքստում: Ի մասնավորի, հիմնական ուժերից նման օրակարգ ունի «Ապրելու երկիր» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Մանե Թանդիլյան), որը երեկ իր քարոզարշավն սկսեց Արաբկիր համայնքից:
Կուսակցությունն օրերս տարածած հայտարարության մեջ հատուկ շեշտում էր, որ «Հայաստանում պետք է տեղի ունենա ամբողջական իշխանափոխություն»: Ավելին, կուսակցությունն ի սկզբանե նշում է, որ «բացառվում է իշխող կուսակցության հետ որևէ համագործակցություն»: Ի դեպ, օրերս մենք նաև տեղեկացրել էինք, որ, մեր տեղեկություններով, առաջիկայում «Ապրելու երկիր» կուսակցությունը նախատեսում է առաջարկել այլ քաղաքական ուժերի՝ փաստաթուղթ ստորագրել՝ միասին ՔՊ-ի դեմ պայքարելու պատրաստակամության մասին։
Հաջորդ ուժը, որը դարձյալ այս ընտրությունները դիտարկում է ամբողջական իշխանափոխության համատեքստում, «Մայր Հայաստան» դաշինքն է, որի առաջին համար Անդրանիկ Թևանյանն ի մասնավորի ոչ մեկ անգամ նշել է, որ դաշինքը կենտրոնացել է ոչ թե քաղաքային, այլ քաղաքական և անվտանգային խնդիրների վրա և ձգտում է վերցնել իշխանությունը Երևանում՝ դա դիտարկելով երկրում ամբողջական իշխանափոխության մեկնարկ: Թե մյուս քաղաքական ուժերից որոնք կմիանան այս օրակարգին, ցույց կտան առաջիկա մի քանի օրերի նրանց հայտարարությունները:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 24. 08․ 23 թ համարում։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ