ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոր ռազմական գործողությունները կլինեն՝ Սևանի մի ափը գրավելու ուղղությամբ. Արա Վարդանյանը չի բացառում (Տեսանյութ) 08/24/2023 21:27 | Քաղաքական
ՀՀ վարչապետի աթոռին թյուրիմացաբար հայտնված անձի հայտարարությունները մեկնաբանելը դժվար է, քանի որ նա մեծապես զբաղված է Ադրբեջանի և Թուրքիայի քարոզով։ Կառավարության նիստում հնչեցրած միտքը կապված է նրա հետ, որ ինքը առաջարկում է արցախցիներին ինքնակամ լքել Արցախը։ Թե ի՞նչ է ուզում կամ պլանավորում Ադրբեջանը՝ ընդհանրապես կարևոր չէ։ Նիկոլի ամեն նոր հայտարարությունը նոր պարտության մասին հայտարարություն է։ «ՓաստԻնֆոյի» եթերում ասել է քաղաքագետ Արա Վարդանյանը՝ նշել, որ ընդհանրապես պետք չէ լսել Ն․ Փաշինյանին, քանի որ նա կատարում է Ադրբեջանի և Թուրքիայի հրամանները։
Բանախոսի դիտարկմամբ, Արցախում էլ Ն․ Փաշինյանի դրածո Արայիկ Հարությունյանը կարծես թե մտել է վեճի մեջ տարբեր քաղաքական գործիչների հետ, ընդ որում, որոշների հետ՝ Արցախը հանձնելու հարցի կապակցությամբ։ Այսինքն, Ա․ Հարությունյանն է ցանկանում հանձնել Արցախը, բայց կա Ս․ Բաբայան, որը ցանկանում է ինքը հանձնի Արցախը։ Այնպիսի տպավորություն է, որ Արցախում կան կոնկրետ գործիչներ, որոնք համակերպվել են Արցախը հանձնելու գաղափարին և այսօր փորձում են իրենց համար ալիբի ստեղծել ապագա Ադրբեջանի կազմում գտնվող Արցախում ինչ-որ պաշտոն զբաղեցնելու համար։
Քաղաքագետը կարծում է, որ Արցախի նախագահը պետք է ոչ միայն հրաժարական տա, այլև որոշակի բացահայտումներ անի։ «Օրինակ, Ա․ Հարությունյանը կարող է բացահայտել, որ 2018թ․ Ն․ Փաշինյանի և Ի․ Ալիևի վերելակային հանդիպումից հետո, երբ ձեռք բերվեց իրար վրա չկրակելու հայտարարություն, կարծում եմ, Ն․ Փաշինյանը հրամայել է Ա․ Հարությունյանին և Արցախի ՊԲ-ին թույլ տան, որպեսզի ադրբեջանցիները սահմանի ողջ երկայնքով իրականացնեն ինժիներական աշխատանքներ, որոնք էլ պատերազմի ժամանակ հաղթանակի լուրջ նախադրյալ են հանդիսացել։ Պարզապես, Ա․ Հարությունյանը պետք է հանրայնորեն հայտարարի, որ Ն․ Փաշինյանը իրեն ասել է, որպեսզի թույլ տան ադրբեջանցիները դիրքերը առաջ տանեն»,- ասել է Ա․ Վարդանյանը։
Անդրադառնալով հնարավոր ռազմական բախումներին՝ բանախոսը նշեց, որ երեկ շատ լուրջ գործընթաց էր տեղի ունենում հնարավոր ռազմական վերսկսումը կասեցնելու ուղղությամբ։ Մոտ մեկ շաբաթ ադրբեջանցիները օրը 3-4 անգամ ապատեղեկություն էին տարածում, որ հայկական կողմը կրակել է։ Սովորաբար դա անում են, երբ պատրաստվում են պատերազմական գործողությունների։ Սակայն երեկ ԻԻՀ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ։ Բացի դա, ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Մոսկվա։ Այս երկու հանգամանքը հաշվի առնելով, պետք է եզրակացնենք, որ թե՛ Իրանում, թե՛ Ռուսաստանում քաջ գիտակցում են, որ տարածաշրջանում Հայաստանն ու Ադրբեջանը գործում են միասին և որոշել են, որ պետք է Ադրբեջանի կողմից հարձակում լինի։
Ռուսաստանն ու Իրանը փորձում են զսպել հնարավոր ռազմական ագրեսիայի սկիզբը։
«Ալիևը բազմիցս ասել է, որ Սևանը իրենցն է։ Ավելին, Փաշինյանը և իր թիմը վերջերս սկսել են խոսել ջրի սակավությունից։ Չեմ բացառում, որ սպասվող ռազմական գործողությունները լինեն Սևանի մի ափը գրավելու ուղղությամբ»,- ասել է Ա․ Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ