ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի կատար ածեք պադվալային պայմանավորվածությունները․ Բաբայանը՝ Արցախի նախագահին 08/24/2023 16:11 | ԼՐԱՀՈՍ
2020թ․ արցախյան համապետական ընտրությունների նախօրեին սկիզբ առած, Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա ռազմական ագրեսիայի և Արցախի շրջափակման հետևանքով գագաթնակետին հասած փրկիչ-անձնազոհ պայքարը նորանոր դրսևորումներ է ստանում։
Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ղեկավարած «Միացյալ Հայասատն» կուսակցության ֆեյսբուքյան էջը:
«Բեմում՝ հանդիսատեսի առջև միասնականություն և համերաշխություն քարոզող, կուլիսների ետևում՝ միմյանց չհանդուրժող և մերժող քաղաքական խմբակները տառապում-տապակվում են, որ մասնակից չեն Արցախի վերջնական հանձնմանը։
Ժողովրդի ներկայացուցչական մարմնում յոթ մանդատով ներկայացված խոշորագույն քաղաքական ուժերի և նրանց աշխարհաքաղաքական մտքի գիգանտներ հանդիսացող պադվալային առաջնորդների անվեհեր պայքարի և համախոհության արդյունքում հնարավոր եղավ հաջողացնել Ազգային ժողովի նախագահի պաշտոնը։ Նպատակն, ինչ խոսք, արդարացնում է միջոցները, առավել ևս, երբ այդ նպատակը համազգային է՝ անմասն չմնալ թալանի համար մղվող համահայկական Ավարայրներից և Սարդարապատներից։
Գործադիր իշխանությունը, սակայն, առավել հարմար միջավայր է համազգային այդ նպատակների իրագործման համար, ուստի կրկին համախոհաբար պիտի ձեռքը գցել նաև կառավարությունը։ Այս առումով ինտրիգի առաջին մասը բացահայտված է․ Մեծ ութնյակը նախագահին հրաժարական է պարտադրել(ում)։ Որպեսզի ինտրիգն ամբողջանա, պիտի նաև իմանալ, թե նախագահի պաշտոնում ում թեկնածությունն է պարտադրվել գործող նախագահին, որպեսզի վերջինս իր հերթին համոզի իր քաղաքական թիմին՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խորհրդարանական խմբակցությանը։ Ի դեպ, պակաս կոլորիտային չէ նաև ապագա կառավարության կազմը։
Ծրագիրը կա, դերաբաշխումն իրականացված է, անվանական ցուցակները՝ համապատասխան պադվալներում վավերացված, նախնական պայմանավորվածությունը՝ ձեռք բերված։ Մնում է՝ մնացածը։ Եվ Արցախը փրկվա´ծ է, գիշատիչների խնջույքը՝ կայացա´ծ։ Ցնծա՜, հա´յ ժողովուրդ։
Ելնելով «Արցախ» ուսումնական զորավարժարանում ընթացող փրկիչ-որոնողական լայնածավալ գործողություններից՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը Արցախի նախագահից պահանջում է․
Հանրության սեփականությունը դարձնել ապագա նախագահի և կառավարության անդամների թեկնածության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ժողովուրդն իրավունք ունի ճանաչելու իր ճակատագրի ճարտարապետներին։
Հավուր պատշաճի գնահատել համաշխարհային տրամաչափի այդ քաղաքական դերակատարներին և վերջապես ի կատար ածել պադվալային պայմանավորվածությունները՝ պաշտոն ու ֆինանսական միջոցներ տրամադրելով վերջիններիս։
Առավելագույնս բարենպաստ միջավայր ստեղծել Արցախի՝ համախոհաբար ճյուղավորված քաղաքական քաղցկեղն առավել արմատավորելու համար, քանզի Արցախի փրկությունը Հայաստանում իշխանափոխության մեջ է, իսկ Հայաստանի փրկությունը՝ Արցախի ցեղասպանվող ժողովրդի պայքարի։
Արցախի ճակատագիրը շաղկապել վերոնշյալ քաղաքական շրջանակների հետ, որոնց 25-ամյա գործունեությունն ուղղված է Արցախի սնանկացմանը։ Օբյեկտիվ են գործող Նախագահին ուղղված պահանջ-մեղադրանքները՝ իրենց գործունեության կամ անգործության արդյունքը՝ Արցախի հանձնման գործընթացը սեփականելու և միանձնյա տնօրինելու մեջ։
«Միասնական հայրենիք» կուսակցությունը ձեռնպահ է մնում ներարցախյան քաղաքական խմորումներից և դրանց գնահատական տալուց, քանի որ դրա գանահատականը օրեր անց գործնականում ժողովու´րդը կտա»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ