ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի Անկախության հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, որ ընդունվել է ճիշտ ժամանակին, ամբողջովին արտահայտում է հայ ժողովրդի միասնական կամքը և որևէ տեսակի փոփոխության ենթակա չէ. Մելքոնյան 08/23/2023 21:14 | Քաղաքական
Ենթադրում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր՝ Անկախության հռչակագրի 33 ամյակին նվիրված շնորհավորական ուղերձում առկա վիճահարույց ակնարկները վերաբերում են մեզ համար կարմիր գծեր հանդիսացող Հայոց Ցեղասպանության և Արցախի թեմաներին,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը՝ խոսելով ՀՀ վարչապետի՝ այսօր հրապարակած շնորհավորական ուղերձի թեմայով։
Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետությունում այսօր նշվում է Անկախության հռչակագրի ընդունման 33-րդ ամյակը, ինչի առիթով ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, սակայն, ինչպես հաճախ է լինում նրա պարագայում, այս անգամ, նույնպես, սույն անձնավորության արտահայտած մտքերը խորը մտահագությունների առիթ են տվել ՀՀ-ում ապրող գիտակից քաղաքացիների մի զգալի հատվածին։
«Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք ի վերջո ընտրել ենք այնպիսի խոսույթ և բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միության մաս դարձրած բանաձևը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ»,- նշված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում։ Եւ մարդիկ անհանգստացած են՝ արդյո՞ք Հայաստանի Հանրապետության վարաչապետը չի՞պատրաստվում փոփոխության ենթարկել Հայաստանի Հանրապետության ինքնությունը փաստող գլխավոր փաստաթուղթը՝ հեռացնելով այնտեղից այն դրույթները, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, ինչպես նաև՝ Արցախին։
Աշոտ Մելքոնյանը հիշեցնում է ՀՀ Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990 թ. օգոստոսի 23-ին, առաջին հերթին՝ նախանշելով Խորհրդային Միությունից Հայաստանի դուրս գալու գործընթացը, այլ կերպ ասած՝ ազդարարել է այդ գործընթացի սկիզբը. «Այս հիմնային փաստաթղթում, իհարկե, անդրադարձ է եղել ազգային կարևորագույն խնդիրներին և բնական է, որ այնտեղ չէին կարող չներգրավել Հայոց ցեղասպանության և Արցախին վերաբերող խնդիրները, որից վերջինն, արդեն 1988 թ.-ից, որպես համազգային ազատագրական շարժում, մեկնարկել էր։ Հետագայում՝ 1995 թ.-ին ընդունված ՀՀ Սահմանադրության մեջ Անկախության Հռչակագիրը, որպես նախաբան, իր կարևոր տեղը գտավ։ Իսկ ժամանակի ընթացքում այդ փաստաթուղթը գնահատվել է որպես Խորհրդային կարգերից դեպի Անկախության գնալու ճանապարհին ընդունված կատարյալ փաստաթղթերից մեկը»,- ասում է պատմաբանը։
Եթե Հռչակագրում առկա՝ վարչապետի կողմից ակնարկված «խնդիրները» վերաբերում են կոնկրետ Հայոց Ցեղասպանության հարցին, ապա, ըստ բանախոսի, բնականաբար, այնտեղ որևէ տեսակի փոփոխություն չի կարող կատարվել, որովհետև դա, ըստ էության, պատմական փաստաթուղթ է. «Ցեղասպանության մասին խոսելն, այդ մասին բարձրաձայնելը և միջազգայնորեն այդ խնդրին անդրադառնալն, ամենևին չի նշանակում ձեռնոց նետել Թուրքիային, այլ, առավելապես, կանխարգելող նպատակ է հետապնդում՝ հետագայում նմանօրինակ կրկնությունները բացառելու համար։ Նույնիսկ 1948 թ. դեկտեմբերի 9 -ին, Ռաֆայել Լեմկիմի կողմից առաջադրված՝ «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիա» ՄԱԿ-ի հայտնի բանաձևն առաջին հերթին վերաբերում է, հենց, ցեղասպանությունների կանխարգելմանը։ Այսինքն, Անկախության հռչակագրի կարևոր փաստաթղթում ցեղասպանության թեմային բաժին հատկացնելով, մենք ոչ թե սրում ենք մեր հարաբերությունները մեր հարևանների հետ, այլ հիշեցնում, որ 1915 թ. Արևմտյան Հայատսնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն, և, եթե այդ ուղղությամբ կանխարգելիչ քայլեր չարվեն, ապա ժամանակակից Թուրքիան այս խնդիրը կարող է նորից օրակարգ բերել, ինչն այսօր մենք, արդեն, տեսնում ենք Արցախի օրինակով, որտեղ 120.000 մարդ կագնած է ցեղասպանվելու նախաշեմին»,- ասում է Աշոտ Մելքոնյանը։
«Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա, նույնիսկ, Խորհրդային Հայաստանն այդ նույն փաստաթղթով, պարտավորություն էր վերցնում՝ հանդես գալու որպես Արցախի անվտանգության երաշխավոր։ Ինչպես կարող էր Խորհրդային Հայաստանը երաշխքի չլիներ այն ժամանկվա համար դեռևս ինքավար մարզ հանդիսոցող Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, ընգծում եմ՝ ազգային պետական կազմավորում էր, այսինքն՝ պետական միավոր և, հենց այդ կարգավիճակով էլ, 1991 թ. սեպտեմբերի 2-ին, Ադրբեջանի անկախության հռչակումից երկու օր անց, Խորհրդային միության բոլոր նորմերին համաձայն, հայտարարեց իր անկախության մասին և իրեն հռչակեց Ադրբեջանի կազմից դուրս։ Սա տեղի է ունեցել միջազգային իրավունքի և բոլոր նորմեին և իրավունքին համապատասխան։ Արդեն հիմա, պատմական իրավիճակի փոփոխություններով պայմանավորված, 2020 թ. նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությունից հետո, բնական է, որ ճնշումը ՀՀ-ի վրա՝ թուրք - ադրբեջանական տանդեմի կողմից օրեցօր ավելանում է և, եթե մենք խոսում ենք վերոհիշյալ կարմիր գծերի մասին, ապա, բնականաբար, Հայատանը, առավելապես հիմա, չի կարող զիջողի դերում լինել»։
Ամփոփելով զրույցը ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն ասում է՝ Հայաստանի Անկախության հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, որ ընդունվել է ճիշտ ժամանակին՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից և ամբողջովին արտահայտում է Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև՝ համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում ու որևէ տեսակի փոփոխության ենթակա չէ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ