ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդյո՞ք կգտնվի որևէ մեկը, ով կփորձի հիմնավորել, թե ցեղասպանությունն ուրանալը և Արցախից հրաժարվելը «մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամն է».Գևորգ Դանիելյան 08/23/2023 17:05 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետությունում այսօր նշվում է Անկախության Հռչակագրի ընդունման 33-րդ ամյակը, ինչի առիթով ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, սակայն, ինչպես հաճախ է լինում նրա պարագայում, այս անգամ, նույնպես, արտահայտած մտքերը խորը մտահագությունների առիթ են տվել ՀՀ-ում ապրող գիտակից քաղաքացիների մի զգալի հատվածին։
«Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք ի վերջո ընտրել ենք այնպիսի խոսույթ և բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միության մաս դարձրած բանաձևը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ»,- նշված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում։ Եւ մարդիկ անհանգստացած են՝ արդյո՞ք Հայաստանի Հանրապետության վարաչապետը հարվածի տակ չի՞ դնում Հայոց պետականության ինքնությունը փաստող համար մեկ փաստաթղթի՝ Անկախության Հռչակագրի ամբողջականությունը և արդյո՞ք իր այդ ուղերձով նա չի՞ ակնարկում փաստաթղթում որոշակի փոփոխություններ անելու մասին։
Վաղ առավոտից չի դադարում քննարկումը, թե ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը պատրաստվում է փոփոխության ենթարկել Հայաստանի Հանրապետության ինքնությունը փաստող գլխավոր փաստաթուղթը՝ հեռացնելով այնտեղից այն դրույթները, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, ինչպես նաև՝ Արցախին։
Խնդրի վերաբերյալ «Փաստինֆո» լրատվականը զրուցել է ՀՀ պետական գործիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ.«Եթե դիտարկենք Հռչակագիրը փոխելու (քննության ենթարկելու) միջոցով, ըստ ության, նաև Սահմանադրությունը անուղղակի վերատեսության ենթարկելու հայտի իրավաչափությունը, ապա դա առնվազն այդ տեսանկյունից խիստ խոցելի գաղափար է:
Նախ, Հռչակագիրը զուտ քաղաքական փաստաթուղթ չէ, այլ արդեն վաղուց իրավական արժեք և նշանակություն ունի: Ընդ որում, Սահմանադրության նախաբանում այն այնպիսի վերապահումով է ներառված, որ Արցախին և Հայոց ցեղասպանությանն առնչվող հիմնադրույթները չեն կարող ուժը կորցրած ճանաչվել՝ առանց բուն Սահմանադրությունը փոխելու. «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»:
Այսպիսով, դուք կարող եք լավագույն դեպքում պայմանականորեն պնդել, որ ներկայումս հանրությունը, իբր, ապրում է այլ արժեհամակարգով և խաղաղության հասնելու բանաձև է համարում ազգային հիմնարար արժեքներից հրաժարվելը, բայց արդյո՞ք կգտնվի որևէ մեկը, ով կփորձի հիմնավորել, թե ցեղասպանությունն ուրանալը և Արցախից հրաժարվելը «մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամն է», ինչն արդեն սահմանադրական նորմ է ...»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է Գևորգ Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել