ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում հումանիտար աղետն աննկարագրելի ծավալներ է ընդունել․ մարդիկ քանի գիշեր է՝ հացի հերթերում են լուսացնում․ բազմաթիվ ընտանիքներ հաց չի մտնում արդեն երեք օր 08/23/2023 12:53 | Կյանքն՝ Արցախում
Արցախում արդեն մի քանի օր է՝ հացի հերթերի ծայրը չի երևում։ Հերթագրման կտրոնները ձեռքներին՝ մարդիկ գիշերները լուսացնում են Ստեփանակերտում գործող եզակի փռերի առաջ։
«Մարդիկ հերթագրվում են, բայց օրերով մի հաց անգամ չեն կարողանում տուն տանել։ Գիտեմ բազմաթիվ ընտանիքներ, որտեղ հաց չի մտել արդեն 3-4 օր։ Կոնկրետ մենք երեք օրվա մեջ մեկ հաց ենք կարողացել գնել՝ այն դեպքում, երբ տանը հինգ հոգի ենք՝ չորսը չափահաս։ Վերջին մեկ ամսվա մեջ նման կրիտիկական վիճակ չէր եղել։ Կարծես՝ դիտավորյալ տանում են նրան, որ գլոբալ խնդիրը ստվերվի, ու մարդիկ հարկադրված լինել մտածել իրենց սոված երեխայի մասին միայն․․․»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում մտահոգություն է հայտնում Ստեփանակերտի բնակիչ Աննան։
Կտրոնների համարներն արդեն 2000-րդն անցել են։ Հերթագրման փաստը չի երաշխավորում, որ մարդիկ մեկ-երկու օրվա ընթացքում հաց կկարողանան ձեռք բերել։ Մի մասն ամբողջ օրը հերթերում կանգնել ու հերթին սպասել ի վիճակի չէ, մյուսներն ուղղակի չեն կարող, քանի որ աշխատում են, մի մասն էլ հերթի երկարությունը տեսնելով՝ արդեն հույսը կորցնում է ու դատարկաձեռն հետ է գնում։
«Մարդ գիտեմ, որ հերթի երկարությունը տեսել ու հետ է գնացել արդեն 2-3 անգամ, քանի որ, իրոք, հաց ձեռք բերելու ոչ մի հնարավորություն չի եղել, ու երեխան սոված է մնացել․․․ Ահավոր վիճակ է, աննկարագրելի է»,-ասում է Աննան։
Ստեփանակերտի մեկ այլ բնակիչ՝ Անահիտը ևս անցած գիշերը հացի հերթում է անցկացրել ու երկու անչափահաս երեխաների համար մեկ հաց անգամ չի կարողացել տուն տանել։
«Գիշերը ժամը 1-ից մինչև 3-ը մի փռի մոտ կանգնեցի, բայց ինձ չհասավ։ Եկա տուն, որ մի քիչ աչքս կպցնեմ, նորից գնամ։ Ժամը 5-ից գնացի մի ուրիշ փուռ, էնտեղ էլ երկու ժամ կանգնեցի, ու մի քանի հոգի էին մնացել, որ հերթն ինձ հասներ, հացը պրծավ․․․ Դատարկաձեռք տուն եկա ու հիմա էլ գնում եմ աշխատանքի․․․»,-ասում է Անահիտը։
Հումանիտար աղետը մտել է Արցախում ապրող մարդանց տները՝ բոլորինը։ Տիկին Լիդան ասում է՝ մի որդին աշխատանքից հետո գնացել է հացի հերթ կանգնել, ամբողջ գիշերը լուսացրել այնտեղ, առավոտյան մեկ կիսահում, սև հաց ստացել ու չգիտի, թե այդ հազիվ կուլ գնացող հացը 6 հոգանոց ընտանիքը ոնց է կիսելու․․․
«Մյուս որդիս էլ կտրոն է վերցրել, բայց արդեն 1500-ն անց էր, այսինքն՝ էդքան մարդ հերթում է, չգիտեմ էլ՝ էսօր կամ վաղը կհասնի հերթը, թե չէ։ Քանի անգամ արդեն եղել է, որ ժամերով կանգնել ենք, հերթը մեզ չհասած՝ պրծել է հացը․․․ Ինքն էլ երեք անչափահաս երեխա ունի»,-ասում է տիկին Լիդան ու շարունակում՝ վիճակն ահավոր է, ճիշտ է, բայց ավելի վատ է լինելու, եթե էն կողմից՝ թշնամու կողմով ճանապարհ բացվի դեպի մեզ․․․
Հերթերում տիրող վիճակի մասին նախընտրում են լռել զրուցակիցներս․ ուժասպառ, նյարդային լարվածության գագաթնակետին հասած մարդիկ շատ լավ գիտակցում են աղետը, որի մեջ են արդեն, բայց և զգոնությունն ու սթափությունը չեն կորցնում․ շեշտում են՝ ամեն ինչ անում են իշխանությունները, որ բացեն էն անտեր ճանապարհը՝ Ակնայինը, բայց դա կլինի Արցախի վերջը․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից