ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որքան էլ զարմանալի է, բայց պետականության դեմ ուղղված հերթական սպառնալիքը մենք ստանում ենք ոչ թե թշնամուց, այլ յուրայիններից. Արցախի ԱԺ-ի երեք խմբակցությունների հայտարարությունը 08/22/2023 22:42 | ԼՐԱՀՈՍ
Արցախի «Արդարություն» կուսակցությունը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեն, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը համատեղ հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեր անկախության հերթական տարեդարձին ընդառաջ մեր պետությունը հայտնվել է լրջագույն փորձությունների առաջ։
Թշնամին տենչում է վերացնել մեր պետականությունը, լուծարել մեր պետական ինստիտուտները և կլանել Արցախը։ Պատերազմից հետո անցնող երեք տարիների ընթացքում, և հատկապես, վերջին ամիսներին՝ շրջափակման պայմաններում, մենք ազգովի դրսևորել ենք մեր պետականության շուրջ բացառիկ միասնականություն՝ զերծ պահելով պետությունը ցնցումներից, և ցուցաբերել ենք դժվարությունների հանդեպ աննախադեպ տոկունություն։ Այս ամենը մենք արել ենք հանուն մեր պետականության, հանուն մեր հողի վրա ազատ ապրելու և արարելու մեր բնատուր իրավունքի։
Որքան էլ զարմանալի կարող է թվալ, բայց պետականության դեմ ուղղված հերթական սպառնալիքը մենք ստանում ենք ոչ թե թշնամուց, այլ յուրայիններից, մարդկանցից, որոնց մղումները հնարավոր է, որ ազնիվ են ու միամիտ, բայց դրանից սպառնալիքի բնույթը չի փոխվում։
Հայրենակիցնե՛ր,
Այսօր, թերեւս, մենք հանձնում ենք պետականության հասունության մեր ամենակարևոր քննությունը։ Այս իրավիճակի անարյուն, իմաստուն, և ամենակարևորը, ՕՐԻՆԱԿԱՆ հանգուցալուծումից է կախված մեր ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ հետագա ճակատագիրը։ Եւ այն կախված է ոչ միայն որոշումներ կայացնելու լիազորություն ունեցող անձանց դիրքորոշումից, այլ նաև յուրաքանչյուրիս սրտացավ ներգրավվածությունից։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ դիմում ենք.
ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ.
Հարգելի՛ պարոնայք, բարձրաստիճա՛ն սպաներ։ Մենք ըմբռնում և ողջունում ենք խնդիրը փափուկ ուժով և խաղաղ հանգուցալուծելու ձեր մոտեցումը։ Միաժամանակ, հիշեցնում և պահանջում ենք՝ հավատարիմ մնալ պետականության և նրա ինստիտուտների պաշտպանության գործին տված ձեր երդմանը, գործել բացառապես Օրենքի ոգուն և տառին համապատասխան։
ԱԺ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆԸ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅԼ ՈՒԺԵՐԻՆ.
Հարգելի՛ գործընկերներ։
Ազգային ժողովը, ինչպես և Նախագահի հաստատությունը, ժողովրդի հավաքական կամքն արտահայտող պետական երկու հիմնասյուներն են, որոնցից յուրաքանչյուրի խարխլումը հղի է պետականության փլուզմամբ։ Դուք՝ որպես ժողովրդի ձայն, չեք կարող լուռ մնալ՝ սպասելով իրավիճակի կամայական հանգուցալուծմանը։ Սահմանադրական կարգի պահպանումը և ձեր ստացած ձայներին տեր կանգնելը առաջնային խնդիրն է։ Դուք պարտավոր եք հրապարակային դիրքորոշում հայտնել և լինել պետականության պահպանման առաջին դիրքերում։
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ, ՊԵՏՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ, ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ.
Մեծարգո՛ պարոնայք և գեներալներ,
Արցախի պետականությունն իր բոլոր թերություններով հանդերձ նաև ձեր ջանքերի, նվիրումի և վաստակի արդյունք է։ Դուք պարտավոր եք գործադրել ձեր ողջ ազդեցությունը՝ իմաստնությամբ և խաղաղ հանգուցալուծելու ստեղծված կացությունը։ Դուք բարոյական պարտք և վաստակած իրավունք ունեք լինելու պետականության պահպանման առաջին գծում։
Ձեր լռությունը չի հասկացվելու։
ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ ԵՎ ՈՂՋ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ.
Սիրելի՛ գործընկերներ, քույրեր ու եղբայրներ,
Պետականությունը մեր ծնողների, հարազատների, զավակների, ընկերների արյունով վաստակած գերագույն արժեք է։ Մենք միշտ պատրաստ ենք եղել այն պաշտպանել ցանկացած թշնամուց մեր կյանքի գնով։ Պետականության պաշտպանությունը ներքին հակառակություններից, անտեղի հավակնություններից ու անիմաստ ցնցումներից պակաս կարևոր չէ։ Անտարբերությունը որևէ արդարացում չի կարող ունենալ: Օրհասի պահին լռությունը հանցակցություն է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից