ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանի ավագանու ընտրությունն այսօր իր նշանակությամբ իսկապես հավասարազոր է համապետական ընտրությունների․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 08/22/2023 21:58 | ԼՐԱՀՈՍ
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․
«Օգոստոսի 22-ին ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն ընդլայնված կազմով ունեցավ օրախնդիր հարցերի քննարկում, որի արդյունքում ևս մեկ անգամ կարևորվեց Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցությունը, որը քաղաքացիներին փակ-գաղտնի քվեարկությամբ հնարավորություն կտա հայտնել իրենց դիրքորոշումը: Միաժամանակ ափսոսանք հայտնվեց, որ այդուհանդերձ ընդդիմությունը չկարողացավ հանդես գալ մեկ միասնական թեկնածուով:
Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը` Երևանի ավագանու ընտրությունն այսօր իր նշանակությամբ իսկապես հավասարազոր է համապետական ընտրությունների:
Ծավալված քննարկման արդյունքում որոշվեց`
1. միության սատարումը քաղաքական համապատասխան ուժին ձևակերպում կստանա առաջիկայում կնքվելիք հուշագրով,
2. քննարկման արդյունքում մշակվեցին ներքոհիշյալ ծրագրային նախնական դրույթները, որոնք իրականացվելու են միության հետ հուշագիր կնքած քաղաքական ուժի կողմից Երևանի ՏԻՄ ընտրություններում հաղթելուց հետո: Դրանք են`
- Երևանի քաղաքապետարանում լինելու է անվտանգային հարցերով խորհրդականի պաշտոն, որը վստահվելու է ԱԱԾ համակարգում բազմամյա աշխատանքային փորձ ու հեղինակություն ունեցող բարձրաստիճան սպայի: Նշված պաշտոնյայի կոորդինացմամբ իրականացվելու են համատեղ ծրագրերը, ապահովվելու է իրավապահ մարմինների, ինչպես նաև պահեստազորում գտնվող սպաների հետ կապը, համագործակցությունը,
- Երևանում հիմնվելու է Սպայի տուն, որտեղ ուժային կառույցների պահեստազորում գտնվող սպաները (աշխատակիցները) հնարավորություն կունենան հանդիպել, շփվել միմյանց հետ, ներկայացնել իրենց հուզող խնդիրները, կազմակերպել տարբեր բնույթի, այդ թվում և հանդիսավոր միջոցառումներ, հաստատել և կամ ակտիվացնել շփումներն այլ երկրների համանման կառույցների հետ,
- կազմակերպվելու է պահեստազորում գտնվող սպաների մասնակցությամբ պահնորդական ծառայություն, որը կապահովի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող օբյեկտների, մասնավորապես դպրոցների, զբոսայգիների, հանրային միջոցառումների և այլնի պահպանությունն ու անվտանգությունը: Քաղաքի անվտանգության հետ կապված` տեղծվելու են հնարավոր այլ աշխատատեղեր,
- պահեստազորում գտնվող, սոցիալապես դրա անհրաժեշտությունն ունեցող սպաներին ու նրանց ընտանիքների անդամներին ցուցաբերվելու է օժանդակություն բժշկական անվճար կամ մասնակի հատուցմամբ սպասարկման հարցերում,
- պահեստազորում գտնվող, սոցիալապես դրա անհրաժեշտությունն ունեցող սպաների ընտանիքների անդամներին աջակցվելու է ուսման վարձի մասնակի կամ ամբողջական հատուցման հարցում,
- ստեղծվելու է դրամաշնորհ, որը մշտական հիմունքներով նյութական աջակցություն է ցուցաբերելու զոհված զինծառայողների ըտանիքներին,
- Երևանում կառուցվող բնակֆոնդից յուրաքանչյուր տարի պահեստազորի սպաներին հատկացվելու է 20 բնակարան` ինքնարժեքով կամ որևէ այլ նպաստավոր հնարավորությամբ,
- պահեստազորում գտնվող, սոցիալապես դրա անհրաժեշտությունն ունեցող սպաներին ընձեռվելու է հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորություն,
- պահեստազորում գտնվող, սոցիալապես դրա անհրաժեշտությունն ունեցող սպաներն ազատվելու են ավտոկայանատեղերի համար սահմանված վճարներից կամ տրվելու են զգալի զեղչեր,
- ձևավորված պահնորդական ծառայության, ինչպես նաև պահեստազորում գտնվող սպաների ներգրավմամբ քաղաքապետարանում և ենթակայությամբ գործող դպրոցներում ակտիվ կանխարգելիչ միջոցառումներ կիրականացվեն թմրամիջոցների օգտագործման և ապօրինի շրջանառության դեմ: Երևանի քաղաքապետարանը, մեր դպրոցները, մշակութային օջախները երաշխավորված զերծ են մնալու թմրամիջոցներից, որն ազգային սպառնալիքի է վերածվել, մեր պատանիները պետք է հասկանան, գիտակցեն դրա վտանգավորությունը,
- քաղաքապետարանում և ենթակա կառույցներում իրական պայքար է ծավալվելու կոռուպցիայի և հովանավորչության դեմ,
- պահեստազորի սպաների անմիջական մասնակցությամբ (հանդիպումներ, շփումներ) քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախակրթական, կրթական հաստատություններում հետևողականորեն ներդրվելու է ազգային ոգու, գաղափարախոսության, անվտանգային խնդիրներին առնչվող գիտելիքներ, հետաքրքրություն է առաջացվելու ԱԱԾ-ում և մյուս ուժային կառույցներում ծառայության նկատմամբ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ