ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կա հստակ ինֆորմացիա, որ Արայիկ Հարությունյանն ունեցել է փակ հանդիպում, որի ժամանակ ներկայացրել է նախագահի պաշտոնից հեռանալու որոշում, բայց հետո փոխել է այն․ Դավիթ Գալստյան 08/22/2023 13:53 | Քաղաքական
Հետզհետե ավելի ակնհայտ է դառնում, որ ՀՀ և Արցախի իշխանությունները ժողովրդին ճնշելով՝ փորձում են արդարացնել իրենց կողմից արվող զիջումները։ Այդպես եղավ Բերձորը, Աղավնոն հանձնելու ժամանակ, այդպես եղավ դեկտեմբերի 12-ին, երբ սկզբում հակադրվեցին, բայց հետո կատարեցին Ադրբեջանի բոլոր նախապայմանները։ Հիմա էլ գրեթե վստահ եմ, որ ժողովրդին այսքան զրկանքների միջով անցկացնում են, բայց գալու է մի պահ, որ վախեցնելով այդ նույն ժողովրդին , մեղքը նրա վրա բարդելով՝ ասելու են, թե ստիպված ենք բացել Ակնայի ճանապարհը, քանի որ ժողովուրդը սովամահ է լինում։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
«Երբ ուզում էին Բերձորը հանձնել, պնդում էինք, որ դա անընդունելի է՝ առավելևս քանի դեռ չկա նոր եռակողմ փաստաթուղթ առ այն, որ միջանցքը տեղափոխվում է այսինչ կոորդինատներով հատվածը։ Այն ժամանակ Արցախի իշխանությունները մեզ մեղադրեցին արկածախնդրության մեջ և հակադարձեցին, թե եթե դա չանեն, Ադրբեջանը ճանապարհը փակելու է ու Արցախի կապը ՀՀ հետ կտրվելու է։ Հիմա տեսանք, թե ինչպես Ադրբեջանը մեր այդ զիջումներից հետո փակեց ճանապարհը։ Երբ Ադրբեջանն անցակետ դրեց Լաչինի միջանցքում, հորդորեցինք, որ այդտեղով ոչ ոքի թույլ չտրվի անցնել՝ բացառությամբ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների, բայց չլսեցին մեզ»,-նկատում է պատգամավորը։
Ըստ Գալստյանի՝ Լաչինի միջանցքի փակ պահելը Նիկոլ Փաշինյանի օրակարգի մաս է կազմում և գրեթե վստահ է, որ Ակնայի ճանապարհի բացվելուց հետ էլ էական ոչինչ չի փոխվելու Լաչինի միջանցքի մասով, հակառակը՝ Արցախի 120 հազար բնակչությունը կանգնելու է ֆիզիկական բնաջնջման ռեալ սպառնալիքի տակ՝ ներառյալ քրեական հետապնդումները, բանտարկությունները, առևանգումները, սպանությունները․․․
«Փաշինյանին ձեռնտու չէ, որ բացվի Լաչինի միջանցքը։ Նա լուրջ մտավախություն ունի, որ եթե Արցախը սկսի հայաթափվել, ապա տուն ու տեղ կորցրած տասնյակ հազարավոր արցախցիներ գալու են Հայաստան ու ուզի, թե չուզի ստիպված է լինելու զբաղվել նրանց խնդիրներով, պատասխան տալ իր արածների համար։ Այդ ամենը շատ լավ հասկանալով՝ նրան շատ հարմար է, որ Լաչինի միջանցքը փակ մնա, իր իշխանությանն էլ վտանգ չսպառնա։ Իսկ, Աստված մի արասցե, եթե Ակնայով ճանապարհ բացվի, ապա Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը չի վերականգնվելու։ Այնտեղով շարունակելու են բացառապես հումանիտար բեռներ տեղափոխվել՝ սահմանափակ քանակությամբ ու խիստ վերահսկողությամբ։ Մարդկանց տեղաշարժը շարունակելու է արգելված մնալ․ միան հիվանդներ, հազվագյուտ դեպքերում՝ որոշ մարդիկ կկարողանան տեղափոխվել ՀՀ»,-ասում է պատգամավորը։
Թե ինչ է սպասվում արցախահայությանը՝ մասնավորապես պատերազմի միջով անցած մարդկանց, պարզից էլ պարզ է։ Գալստյանը նկատում է՝ քաղաքական այն գործիչները, անհատները, որոնք դեմ են տարվող քաղաքականությանը, ընդվզում ու իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, այսօր էլ նրանց լռեցնում են, ճնշում հնարավոր մեթոդներով։
Այլ ուժերին՝ մասնավորապես ընդդիմադիր գործիչների առաջարկներին ականջալուր չլինելու Արցախի իշխանությունների գործելաոճը, ինչպես պատգամավորն է ասում, շարունակվում է։
«Իրավիճակից դուրս գալու տարբերակներ կան։ Դրանց մասին պարբերաբար խոսել ենք մինչև հիմա եղած քննարկումների ժամանակ, անգամ գրավոր առաջարկություններ էինք ներկայացրել ժամանակին ԱԽ-ին, բայց դրանց ականջալուր չեն եղել ու չեն էլ ուզում լինել։ Անում են այն, ինչ իրենք են հարմար գտնում։ Արայիկ Հարությունյանը փակ դռների հետևում մեղադրում է Փաշինյանին, բայց հրապարակային դա չի անում, հետո ամեն ինչ կապում է աշխարհաքաղաքական իրավիճակի հետ։ Իրականում, եթե Արցախի իշխանություններն անկեղծ ցանկություն ունենան ժողովրդին համախմբելու, ապա իրավիճակը լրիվ կփոխվի։ Համախմբումն է, որ կփրկի մեզ, բայց չեն անում, քանի որ աթոռ պահելու խնդիր են դրել»,-նշեց Գալստյանը՝ հավելելով՝ ամեն ինչ անում են, որ իրենք լինեն Արցախի վերջին իշխանությունները։
Անդրադառնալով տարածված լուրերին, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական տալու ցանկություն էր հայտնել՝ պատգամավորը նշեց․
«Կա հստակ ինֆորմացիա, որ Արայիկ Հարությունյանն ունեցել է փակ հանդիպում, որի ժամանակ ներկայացրել է նախագահի պաշտոնից հեռանալու որոշում։ Այդ որոշումը քննարկման ենթակա չէր։ Եվ չգիտես, թե ինչու է հետո փոխել իր իսկ որոշումը՝ առանց հիմնավորումների, բայց հնարավոր հրաժարականի մասին լուրը լսելուն պես՝ ասել եմ, որ դա հերթական շոուն է և, ցավոք, էլի ճիշտ էի»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ