ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալիևն արդեն իսկ հազար ու մի լծակ ունի արցախցիների վրա ճնշում գործադրելու համար, դրանց վերջերս ավելացավ ևս մեկը՝ Փաշինյանի հայտարարությունը. Արթուր Մարտիրոսյան 08/22/2023 19:30 | Քաղաքական
Մենք սխալ սպասելիքներ ունենք, թե ՄԱԿ-ում է հարցը լուծվելու։ Այդպիսի մոտեցման շարունակականության դեպքում միշտ հուսահատվելու ենք։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է միջազգային գործի մասնագետը՝ նշելով, որ չնայած ՀՀ իշխանությունների պնդումներին, թե խնդիրը հնարավոր է լուծել միայն ՄԱԿ-ի ու միջանգային հանրության ջանքերով, ակնհայտ է, որ այդ նույն հանրությունն այսօր ի վիճակի չէ լուծել այդպիսի խնդիրներ։
«Միջազգային հանրությունը բաղկացած է պետություններից, որոնք իրենց շահերն են հետապնդում։ Դա միշտ է այդպես եղել։ Իրենք կարող են զբաղվել միջազգային տուրիզմով, արտաքին գործերի նախարարների բերել Երևան, որոնք կդատապարտեն, կմտահոգվեն, կխոսեն երկար – բարակ, բայց կոնկրետ խնդիրը չի լուծվի»,- ասաց նա։
Ըստ փորձագետի՝ Արցախում ամիսներ շարունակվող ծայրահեղ ճգնաժամային խնդիրը հնարավոր կլիներ լուծել միայն այն դեպքում, եթե այդ նույն հարթակները հայտարարություններից ու քննադատություններից զատ որևէ գործնական քայլ իրականացնեին։ Այդպիսի քայլ, օրինակ, կարող էին լինել սանկցիաները, որոնք այդպես էլ չկիրառվեցին Ադրբեջանի նկատմամբ։
«Այդպիսի նիստերը կարող էին ազդեցություն ունենալ բանակցությունների ընթացքի վրա, եթե որևէ լծակ գործադրվեր Ալիևի վրա, ինչն էլ կնպաստեր նրա վարքագծի փոփոխությանը։ Եթե դա տեղի չի ունենում, ուրեմն հույսներս դրել ենք ինչ-որ առասպելների վրա։ Դա կփոխվի, եթե սկսեն գործադրվել սանկցիաները։ Ե՞րբ կարող է սկսվել այդպիսի քայլ, երբ մի քանի կարևոր երկրներում մոբիլիզացում լինի կարևոր հարցերի շուրջ»,- ասաց նա։
Այս առումով, ըստ մեր զրուցակցի, անպատասխան է մնում մեկ կարևորագույն հարց՝ նպատակը որն է ու ինչ հարց ենք ուզում լուծել միջազգային այդպիսի կառույցների դիմելիս։ Եթե նպատակն Արցախում առկա ներկայիս իրավիճակին վերջ դնելն է, ապա դրա համար իշխանությունների ընտրած տարբերակը, ըստ Մարտիրոսյանի, անարդյունավետ է։ Ավելին, նրա գնահատմամբ՝ հայկական դիվանագիտությունը բավարար աշխատանք չի տանում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչների հետ՝ հաջողության հասնելու համար։
«Միակ ուժը, որ Հայաստանն ունի, մարդկային կապիտալն է։ Եթե դա չմոբիլիզացվի ու համախմբվի միևնույն գաղափարի շուրջ, լինի Սփյուռքում, Արցախում թե ՀՀ-ում, ապա մենք չենք կարողանալու որևէ հարց լուծել։ Համախմբվելու դեպքում մենք հարցը կարող էինք լուծել ոչ թե հարթակների, այլ հենց պետությունների՝ նույն Բելգիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հետ՝ առանձին վերցրած։ Դա տեղի չի ունենում, որովհետև մեր այսօրվա իշխանություններին պետք չէ, որ դա տեղի ունենա։ Իրենք համոզված են, որ շատ ճիշտ քայլեր են անում։ Ամեն դեպքում, բոլոր հարցումներով, որոնք ես տեսել եմ, հասկանում ենք, որ բնակիչների ավելի քան 90 տոկոսն ասում է՝ չէ, համաձայն չենք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Անգամ այդպիսի հակասություններ ունենալով, իրենք միևնույնն է, ցինիկաբար շարունակում են նույն քաղաքականությունը։ Ես չեմ ասում՝ պետք է չէ աշխատել միջազգային կառույցների հետ։ Բայց սպասելիքներն էլ լրիվ այլ պետք է լինեն»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործողությունների ֆոնին միջազգային հանրության լռությանը՝ փորձագետը տեսակետ հայտնեց, որ որևէ երկիր չի ցանկանում իր հարաբերությունները փչացնել այդ երկրի հետ՝ հաշվի առնելով սեփական շահերը։ Այդ երկրները ներգրավվել են այսպես կոչված «խաղաղության գործընթացի» մեջ, ինչը, ըստ նրա, նշանակում է ընդունել այն ամենն, ինչ կանի Ադրբեջանն ու դա համարել խաղաղություն։
«Այս քաղաքականության շարունակության դեպքում շարունակվելու են նաև նոր զիջումները, հարցերի բարձրացումը, թե բա ինչո՞ւ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները։ Դուք տեսե՞լ եք մարդ, որն ստորագրում է պայմանագիր, մյուս կողմը չկատարի պայմանագիրը, և այդ կողմի հետ փորձեն նոր պայմանագիր ստորագրել։ Ես այդպիսի մարդ չգիտեմ։ Եթե այդպիսի մարդիկ կան, ուրեմն իրենք լրիվ խելագար են։ Բայց մեր երկիրն անում է դա։ Դա աբսուրդ է։ Ի՞նչ պայմանագիր եք ուզում կնքել։ Որ նա նորից արհամարհի՞ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանի գործողությունները հնարավոր կլինի վերահսկել ու փոխել միայն այդ երկրի համար ցավալի ճնշում գործադրելու ճանապարհով։
Միևնույն ժամանակ, ըստ Մարտիրոսյանի, Ալիևն արդեն իսկ հազար ու մի լծակ ունի արցախցիների վրա ճնշում գործադրելու համար։ Դրանց վերջերս ավելացավ ևս մեկը՝ Փաշինյանի կողմից հրապարակավ Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու հայտարարության տեսքով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ