ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեխայի խաղը չէի զգում, ամբողջ օրը մեքենա էինք փնտրում, որ կարողանամ հասնել Ստեփանակերտ․ բժիշկս ասել է, որ ժամկետից շուտ պիտի ծննդաբերեմ, քանի որ վտանգ կա․ 21-ամյա հղին՝ Արցախից 08/22/2023 19:59 | Կյանքն՝ Արցախում
Էլինան հղիության 29-րդ շաբաթում է․ մի քանի օր է, ինչ Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում է պառկած։
«Մինչև վերջերս լավ էի զգում ինձ, բայց մի քանի օր առաջ կտրուկ պասիվացավ երեխայի խաղը, գրեթե չէի զգում, մինչդեռ այդ ժամկետում արդեն բավականին ակտիվ խաղ պետք է լինի։ Շատ անհանգստացա, զգացի, որ երեխայի հետ մի բան այն չէ։ Քանի որ վառելիք չկար, ամբողջ օրը փնտրում էինք քաղաք եկող մեքենա, որ հասնեի ծծնդատուն։ Օրվա վերջում միայն հնարավոր եղավ պատահական մեքենայով հասնել Ստեփանակերտ։ Հենց հասա, բժիշկս զննեց ու պարզվեց, որ իրոք երեխայի կյանքին վտանգ է սպառնում։ Անմիջապես պառկեցրեցին, ասացին, որ երկար չեն կարող պահել, բայց հնարավորինս պետք է ձգենք, քանի որ երեխայի քաշը շատ քիչ է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է 21-ամյա Էլինան։
Մյուս խնդիրը, որ անհանգստացնում է թե՛ ապագա մայրիկին, թե՛ բժիշկներին, Էլինայի արյան խտությունն է․ ասում է՝ արյունը թանձրացնող դեղ շատ դժվար, գրեթե անհնար է գտնել։ Մի կերպ գտել են, բայց դա էլ արդեն չի օգնում․․․
Էլինան ու ամուսինը՝ Էրիկը, Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղում են ապրում։ Ամեն օր ամուսինը կամ հարազատներից մեկը գյուղից ոտքով սնունդ է բերում Էլինայի համար։ Սննդակարգը, բնականաբար, շատ աղքատիկ ու շատ հեռու է այն սննդակարգից, ինչ անհրաժեշտ է հղիին։
«Թեկուզ գյուղում ենք ապրում, բայց ոչ ձու, ոչ կաթնամթերք չենք կարողանում ձեռք բերել։ Մենք չենք հասցրել ոչինչ ցանել, առնում ենք՝ ինչ հնարավոր է լինում»,-ասում է ապագա մայրիկը։
Էլինան ու Էրիկն իրենց առաջնեկին են սպասում։ Չէին պատկերացնում, որ կարող է նման պայմաններում հայտնվեն ու հիմա Աստծուն աղոթում է, որ առողջ բալիկ ծնվի։ Երիտասարդ կինն ասում է՝ այնքան վատ լուրեր է լսել հղիների հետ կապված, որ վախենում է ու այս պահին միակ ցանկությունն այն է, որ երեխան առողջ ծնվի։
«Դեղերն ու վիտամին C-ն մի կերպ ենք գտել․ հիվանդանոցում շատ քիչ դեղ կա։ Իսկ երեխայի հագուստ, հիգիենայի պարագաներ ընդհանրապես չկա։ Չգիտեմ՝ ինչ եմ անելու․․․»,-մտամոլոր ասում է Էլինան ու ավելացնում՝ ամեն դեպքում, հույսս չեմ կորցնում, որ մի լույս բացվելու է․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից