ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը պատանդառության մեջ է պահում ԼՂ 120.000 բնակչությանը. Արարատ Միրզոյան 08/22/2023 12:43 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ և Բելգիայի արտգործնախարարների միջև կայացած հանդիպմանը քննարկվել է ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամը, որն ստեղծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով։ Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը՝ Բելգիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլիս ասուլիսում։
«Թե՛ նախորդ քննարկումների, թե՛ այսօրվա հանդիպման ընթացքում, մանրամասն անդրադարձել ենք ԼՂ-ում իրավիճակի ծայրահեղ բացասական, անդառնալի հետևանքներին։ Անդրադարձել ենք ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստին։ Դրա շրջանակներում, ինչպես նաև 2022 թվականի դեկտեմբերից, Ադրբեջանի կողմից, Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր, միջազգային գործընկերների, այդ թվում՝ Բելգիայի ու մյուս անդամ երիշկրների հասցեական ուղերձներին, որոնք խիստ կարևորում ենք»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ, ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարն արձանագրեց, որ, ի հեճուկս տեղի ունեցած բոլոր գործընթացների, և հակառակ Միջազգային Արդարադատության դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին, Ադրբեջանը շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը։ Նրա խոսքով՝ հայկական կողմը շարունակաբար ահազանգում է ադրբեջանական գործողությունների հիմքում՝ ԼՂ-ում էթնիկ զտումների ենթարկելու բացահայտ քաղաքականության մասին։
«Գործընկերոջս հետ քննարկումներին ընդգծել եմ նաև, որ վերջին օրերին Ադրբեջանը պարբերաբար խախտում է զինադադարը՝ ԼՂ-ում, ինչպես նաև թիրախավորում Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանին հայկական դիրքերը»,- հայտարարեց Միրզոյանը՝ հավելելով, որ այս մասին հայտնել է նաև ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելությունը։
Միրզոյանը հերթական անգամ արձանագրեց, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, իր իսկ ստորագրած եռակողմ հայտարարության՝ գրեթե բոլոր դրույթները։ Այս առումով, Միրզոյանը բարձրացրեց հայ ռազմագերիներին և պահվող քաղաքացիական անձանց վերադարձնելու, ինչպես նաև անհետ կորած քաղաքացիների ճակատագրերի պարզաբանման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության՝ Ադրբեջանի կողմից չկատարելու փաստը։
«Այսօր արդեն Ադրբեջանը փաստացի պատանդառության մեջ է պահում ԼՂ ողջ՝ 120.000 բնակչությանը։ Այս գործելաոճով Ադրբեջանը մարտահրավեր է նետում տարածաշրջանում իրական խաղաղության ու կայունության վերահաստատմանն ուղղված՝ միջազգային հանրության, բայց նաև առաջին հերթին ՀՀ ջանքերին։ Կարծում ենք ու ակնկալում ենք, որ մեր միջազգային գործընկերները քաղաքական կամք կդրսևորեն՝ ձեռնարկելու գործուն քայլեր՝ Ադրբեջանի ապակառուցողական, հակամարդկային ու ռազմատենչ գործելաոճը փոխելու ուղղությամբ»,- ասաց նա՝ կրկին վերահաստատելով ՀՀ կառավարության դիրքորոշումն ու պատրաստակամությունը՝ բանակցությունների միջոցով հասնելու տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ