ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ներքին Հանդում բնակիչներն արդեն վախենում են հուղարկավորություն անել, գերեզմանոցը թշնամու նշանառության տակ է, երկու բնակչի հուղարկավորելու համար ստիպված են եղել Կապան հասնել 08/21/2023 20:25 | ԼՐԱՀՈՍ
Ոչ մի խնդիր էլ չի լուծվել։ Ինչպես նախկինում խմելու ջուր չունեինք, այնպես էլ հիմա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սյունիքի սահմանամերձ Ներքին Հանդ գյուղի բնակիչներից մեկը։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել էր, որ Ներքին Հանդ գյուղն արդեն ավելի քան 1 տարի է, ինչ խմելու ջուր չունի։ Համայնքի աղբյուրները հայտնվել են թշնամու վերահսկողության տակ։ Ջուրն ստիպված վերցնում են գյուղի մոտակայքում հոսող գետից, խմելու ջուրն էլ դույլերով տուն են հասցնում հեռավոր աղբյուրներից։
«Դե աղբյուրի ջուրն էլ հիմա պարզ է, չէ՞, որ ամառվա սեզոնին պակասում է։ Դեռ ոչ մի հարց էլ լուծված չէ։ Անմխիթար վիճակ է գյուղում։ Մեր խմելու ջրի ակունքները լրիվ իրենց վերահսկողության տակ են»,- ասաց նա։
Մեր զրուցակցի խոսքով՝ թշնամին վերահսկում է սահմանամերձ գյուղի գրեթե ամբողջ տարածքը՝ երեք կողմից։ Ասում է՝ այս օրերին էլ կրակոցները չեն դադարում, իսկ անվտանգ տեղաշարժվելու տարածքը սահմանափակ է դարձել։
«Կարողա դիրքից դիրք կրակ լինի։ Դե մոտ է էստեղին։ Էնտեղ կրակում են՝ էստեղ ասկոլկա կարող է կպնել տանիքներին։ Հենց էդ վախն արդեն հերիք է։ Ժողովուրդն էդ վախի մթնոլորտում ապրում է։ Էլ այն ազատ կյանքը չկա։ Թուրքը մեր գլխին կանգնած է, էլի... էդպես ենք ապրում։ Միայն բնակավայրի ներսն է, որ մերն է։ Մնացած արտերը, դաշտերը, ամբողջությամբ վերահսկում են։ Եթե գյուղացին անասուն չի պահում, հողը չի կարում մշակել, դա շատ մեծ խնդիր է։ Տնամերձերն ենք մշակում։ Ամեն մարդ մի երկու առու ցանել է, իր տան հոգսերն է հոգում, մի կերպ գլուխը պահում»,- ասաց նա։
Գյուղացիները արտեր ու հանդեր չունեն։ Զբաղվում են հիմնականում թռչնաբուծությամբ ու այգեգերծությամբ։ Ներքին Հանդի բնակչի խոսքով՝ այս պահին, սահմանամերձ ամբողջ գյուղում միայն երկու գլուխ խոշոր եղջերավոր անասուն է մնացել՝ նախկին 100-ից ավելի կովերից։ Մի քանի ընտանիք էլ խոզ է պահում։
«Դե էդ խոզերին էլ փակի տակ չես կարողանում պահել։ Բաց էլ թողնում ես... օրինակ երեկ մի հատ դեպք տեղի ունեցավ։ Կոնկրետ մեր ու մի այլ՝ երիտասարդ ընտանիքի խոզերն անցան սահմանն ու տրաքեցին ականի վրա։ Մեր կենդանին եկավ, քիչ էր վնասված, բայց մյուս ընտանիքինը մնաց այնտեղ։ Միջդիրքային ականապատված տարածք է։ Դա այդ ընտանիքի համար բավականին մեծ կորուստ էր։ Էդպիսի երիտասարդ ընտանիք, գյուղում ապրելով էլ ինչո՞վ պիտի զբաղվեն»,- պատմեց նա։
Գյուղի դպրոցն ու վարչական շենքը ևս թշնամու նշանակետի տակ են։ Մեր զրուցակիցը հայտնեց, որ արդեն մեկ տարի է, ինչ երեխաները կրթական հաստատություն չեն հաճախել։ Դասերը հիմնականում իրականացվում են հեռավար տարբերակով։ Թե այս տարի այդ առումով ինչ որոշում կկայացվի՝ հստակ պատասխանել չկարողացավ, սակայն, քիչ հավանական համարեց երեխաների՝ դպրոց հաճախելու տարբերակը։
«Դպրոցն ընդամենը 3 աշակերտ ունի։ Երեխաներից մեկը տարրականում է սովորում։ Մյուս երկուսը բարձր դասարաններում են»,- ասաց նա։
Գյուղում ծնելիության մակարդակը ևս ցածր է։ Մարդկանց շարժ էլ գրանցվում է հիմնականում ամառային սեզոնին, երբ երիտասարդները ուսումնական հաստատություններից վերադառնում են բնակավայր։ Բնակիչները, սակայն, գյուղը լքելու որևէ մտադրություն չունեն։
«Մարդու տուն- տեղն էստեղ է։ Ամբողջ կյանքն իր պապերով, ապուպապերով էստեղ են ապրել։ Մեր հայկական հողն ու ջուրն է։ Ո՞ւր գնանք»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ սակայն, խնդիրներն այսքանով չեն ավարտվում։ Գյուղն այս պահին, փաստացի գերեզման ու սրբատեղի չունի։ Ամբողջն անցել են թշնամու ձեռքը։ «Փաստինֆո»-ի զրուցակիցը հայտնեց, որ վերջին շրջանում գյուղի երկու բնակչի հուղարկավորելու համար ստիպված են եղել հասցնել Կապան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ