ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սոս Ջանիբեկյանը նշանակվելու է, բայց ոչ մի իշխանություն հավերժ չէ, մի օր մեր թատրոնը վերադառնալու է մեզ ու Մհերին.Լևս Դավթյան 08/21/2023 21:08 | ԼՐԱՀՈՍ
Այս իշխանությունները մեր թատրոնի հետ անելու են այն, ինչ սովոր են անել վերջին 5 տարում՝ ի վերջո, Սոս Ջանիբեկյանը նշանակվելու է,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է «Մհեր Մկրտչյան» արտիսատական թատրոնի դերասան Լևս Դավթյանը՝ ավելացնելով. «Եթե անգամ այդ նշանակումն իրականություն դառնա, ապա դա կատարվելու է օրենքի կոպիտ խախտումով, որովհետև թատրոնը ղեկավարելու հայտ ներկայացրած թեկնածուն պետք է վերջին 4 տարվա ընթացքում թատերական գործունեություն ծավալած լինի։ Մենք չենք հիշում, որ Սոս Ջանիբեկյանը վերջին տարիներին, առհասարակ, թատերական գործունեություն ծավալած լինի, իսկ եթե այդպիսի բան եղել է, ապա թող նա մեզ հիշեցնի։
Հիշեցնենք՝ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ իշխանությունները մտադիր են դերասան Սոս Ջանիբեկյանին նշանակել Երևանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրեն։ Թատրոնի դերասանական կազմը, սակայն, դեմ է արտահայտվել Ջանիբեկյանի նշանակմանը։ Ինքը՝ Ջանիբեկյանը չի հերքել նշանակման մասին լուրերը՝ հայտնելով միայն, թե հարցը դեռևս քննարկման իսկ գործընթացը՝ խիստ նախնական փուլում է։
Թատրոնի դերասան Լևս Դավթյանն ասում է՝ Սոս Ջանիբեկյանն այս պահին թատրոնում ժամանակավոր պաշտոնակատար է, իսկ ավելի ուշ մրցույթ պետք է հայտարարվի. «Այստեղ էլ անհասկանալի բաներ կան, որովհետև թատրոնն արդեն ուներ տնօրենի իժամանակավոր պաշտանակատարը, այդ գործառույթը կատարում էր թատրոնի փոխտնօրեն Մակիչ Մարգարյանը։ Բավական երկար ժամանակ թատերական շրջանակներից համապատասխան մարդիկ էին փնտրվում, որպեսզի նշանակեին այդ պաշտոնում, սակայն որևէ մեկն իրեն բարոյական իրավունք չէր վերապահում՝ հաստատելու իր թեկնածությունն այդ պաշտոնում, որովհետև բոլորի համար էլ պարզ էր՝ Մհեր Մկրտչյանին հեռացնելու էին թատրոնից՝ նրան ինչ – որ մեկով փոխարինելու համար։ Երևի մարդիկ իրենց մեջ արժանապատվություն էին գտնում՝ նման քայլի չգնալու համար»,-ասում է դերասանը։
Թատրոնի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո, ըստ գործող օրենքի համաձայն, թեկնածուն պարտավոր է համապատասխան որակավորման թեստ՝ քննություն անցնի, որպեսզի կարողանա զբաղեցնել թատրոնի տնօրենի պաշտոնը։ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում, սակայն, կասկածներ կան՝ կկարողանա՞ արդյոք Սոս Ջանիբեկյանը հաղթահարել մասնագիտական թեստի սահմանած չափորոշիչները. «Կուզենայի ներկա գտնվել ու լսել, թե ինչպե՞ս է այդ քննությանը մասնակցում Սոս Ջանիբեկյանը, ով հայտ է ներկայացրել թատրոն ղեկավարելու»,- ասում է դերասանը։
Թատրոնում աշխատող դերասանների և աշխատակազմի մեծամասնությունը դեմ է Սոս Ջանիբեկյանի նշանակմանն, ասում է Լևս Դավթյանն ու հավելում.«Օրինակ ես՝ չեմ պատրաստվում աշխատել այդ մարդու հետ։ Գիտեմ նաև, որ իմ պես մտածող շատ դերասաններ կան թատրոնում։ Թե ինչպես իրենք կազատվեն, օրինակ ինձանից, ես չգիտեմ՝ կհեռացնե՞ն ինձ, թե՞ մեկ այլ որոշում կընդունվի, ես չեմ կարող ասել, բայց այն, որ նման ղեկավարության հետ ես չեմ աշխատի, սա հաստատ է։ Ինձ այդ թատրոն բերել է Մհեր Մկրտչյանը, մեծ դերեր մեջ ես թրծվել ու կայացել եմ հենց իր կողմից ստացած վստահության շնորհիվ։ Այստեղ բարոյական, մարդակային հարցեր կան, հույս ունեմ՝ հասկանում եք…»,- ասում է դերասան Լևս Դավթյանը։
Հարցին՝ արդյո՞ք նախկին ղեկավար Մհեր Մկրտչյանի ունեցած քաղաքական դիրքորոշումն ու վերջինիսի կողմից կյանքի կոչված աղմկահարույց «Իշխանություն» և «Իշխանություն 2» ֆիլմերը կարո՞ղ էին պատճառ հանդիսանալ թատրոնից նրա հեռացման համար, Լևս Դավթյանը պատասխանում է՝ անկասկած և միանշանակ նրա հեռացումը թատրոնից քաղաքական ենթատեքս ունի և պատճառը վերոհիշյալ հանգամանքներով է պայմանավորված միայն.«Որովհետև այս իշխանությունները որևէ տարբերակ չգտան նրանից ազատվելու, որոշեցին, որ պետք է կրճատեն Մհեր Մկրտչյանի պաշտոնը՝ թատրոնի Գեղարվեստական ղեկավարի հաստիքը։ Բայց ամենածիծաղելին այն էր, որ կարճ ժամանակ անց, նրանք դրան շատ նման բայց մեկ ուրիշը հորինեցին՝ Գեղարվեսատական խորհրդատուի հաստիք, որտեղ նույնպես Մկրտչյանին չնշանակեցին։ Դրանից առաջ էլ, արդեն, ազատվել էին թատրոնի տնօրեն Էդգար Բադալյանից։ Մարդը մի օր եկավ թատրոն ու հայտարարեց, որ այլևս չի ցանկանում աշխատել իր հարազատ թատրոնում, որ ինքը հոգնել է… Իհարկե, այստեղ ամեն ինչ պարզ էր…»։
Ամփոփելով զրույցը՝ Լևս Դավթյանն ասում է՝ Մհեր Մկրտչյանի ունեցած քաղաքական դիրքորոշումն էր պատճառը՝ թատրոնի շուրջ ստեղծված այս աղջ զարգացումների համար, սակայն դրանք, անխուսափելիորեն, ազդելու են նաև բոլոր այն դերասանների մասնագիտական ճակատագրի վրա, ովքեր նկարահանվել և մասնակցել են «Իշխանություն» և «Իշխանույթուն 2» ֆիլմերում։ Լևս Դավթյանը, սակայն, հիշեցնում է. «Ոչ մի իշխանություն հավերժ չէ, մի օր մեր թատրոնը վերադառնալու է մեզ ու Մհերին»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից