ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերաքննիչ դատարանը բավարարել է դատավոր Արման Հովհաննիսյանի բողոքը. Նրան առաջխաղացման ցուցակից հանելու հարցը քննության առարկա կդառնա 08/21/2023 15:59 | ԼՐԱՀՈՍ
Վարչական վերաքննիչ դատարանը՝ դատավոր Էդվարդ Նահապետյանի նախագահությամբ, բավարարել է Երևանի քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի բողոքը՝ վերացնելով ընդդեմ ԲԴԽ-ի ներկայացված հայցի ընդունումը մերժելու մասին Վարչական դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին ԲԴԽ-ն որոշել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Տաթևիկ Գրիգորյանի, Արման Հովհաննիսյանի եւ Գնել Գասպարյանի անունները հանել Վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնից։ ԲԴԽ որոշումից պարզ է դառնում, որ դատավորները ցուցակից հեռացվել են այլ հիմքով, առանց մանրամասնելու, թե որոնք են այդ հիմքերը:
Ընդ որում, այդ մասին տեղեկացված չեն եղել նաև դատավորները, որոնց անունները հեռացվել են ցանկից։ Մինչդեռ նրանց թե՛ բարեվարքությունը, թե՛ գործունեությունը դրական է գնահատվել, ավելին՝ առաջխաղաղացման ցուցակից հանված դատավորները համակարգում համարվում են լավագույն վարկանիշ ունեցողներից, ըստ այդմ, մնում է կարծել, որ ԲԴԽ որոշումը պայմանավորված է բացառապես դատավորների նկատմամբ ԲԴԽ և հատկապես ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի կանխակալ վերաբերմունքով։
Դատավորներ Արման Հովհաննիսյանը և Գնել Գասպարյանը հայցադիմումներ էին ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ԲԴԽ-ին՝ որոշումը մասնակիորեն վերացնել և որպես հետևանք իրենց վերականգնել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների քրեական մասնագիտացման բաժնի ցուցակում, նրանց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու վերաբերյալ, վերջինիս կողմից համաձայնություն տրվելու դեպքում, ՀՀ Նախագահին առաջարկություն ներկայացնել՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու վերաբերյալ։ Դատավոր Արման Հովհաննիսյանի ներկայացրած հայցադիմումի վարույթ ընդունումը դատավոր Արթուր Ծատրյանը մերժել էր, Գնել Գասպարյանի հայցադիմումը՝ դատավոր Միքայել Մելքումյանի կողմից վարույթ ընդունվել մասնակի։
Վարչական դատարանը՝ Ծատրյանի նախագահությամբ, մերժելով Արման Հովհաննիսյանի հայցի վարույթ ընդունումը, ի թիվս այլնի, նշել էր, թե առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից թեկնածուին հանելու վերաբերյալ որոշման վերանայման բացառիկ լիազորությունը վերապահված է միայն ԲԴԽ-ին: Այլ խոսքով՝ առաջին ատյանի դատարանը, վիճարկվող որոշումը դիտարկելով որպես Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընդունված դատական ակտ, գտել է, որ այն բողոքարկման ենթակա չէ դատարանում, ինչի հետ համակարծիք չէր հայցվոր դատավորը՝ ներկայացնելով վերաքննիչ բողոք։ Արդյունքում՝ Վերաքննիչ վարչական դատարանն արձանագրել է, որ սույն պարագայում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից դատավորին հանելու Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունը ընդգրկված չէ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածով սահմանված այն լիազորությունների շրջանակում, որոնք իրացնելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:
«Հետևաբար՝ Բարձրագույն դատական խորհուրդը 02.05.2023 թվականի թիվ ԲԴԽ-46-Ո-147 որոշումն ընդունելիս հանդես չի եկել որպես դատարան, այլ տվյալ որոշումն ընդունել է դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից դատավորին հանելու իր լիազորության իրացման առնչությամբ:
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով մերժելով հայցադիմումի ընդունումը եկել է ոչ իրավաչափ եզրահանգման, և գտնում է, որ վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները հիմք են հանդիսանում 26.05.2023 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար»,- արձանագրել է Վերաքննիչ վարչական դատարանը՝ բավարարելով դատավորի բողոքը։
Այլ խոսքով՝ ԲԴԽ-ն՝ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու և ցուցակից հեռացնելու պարագայում գործում է որպես վարչական մարմին, այլ ոչ թե՝ դատարան, ըստ այդմ, որպես վարչական մարմին հանդես գալու դեպքում կայացված որոշումները ենթակա են վերանայման դատարանների կողմից։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով