ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մնում է առաջ գան ու Լաչինի միջանցքի պես Կապանը կտրեն ՀՀ մնացած տարածքից. Նարինե Կիրակոսյան 08/20/2023 11:46 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանական «Baku.TV»-ի հեղինակած՝ «Հայաստանի հանքաարդյունաբերության աղետաբեր ազդեցության մասին պատմող ռեպորտաժը ու մի շարք այլ գործողություններ շատ նման են Լաչինը գրավելու, այսինքն, վերջնական փակելու դեպքին: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այսպիսի դիտարկում արեց բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրող Նարինե Կիրակոսյանը։
«Քանի որ օդանավակայանից սկսած մինչև Ներքին Հանդի ձախակողմյան և Գորիսից դեպի Կապան հատվածները թշնամու ձեռքին են, կարող են ամբողջովին կտրել Կապանը, Քաջարանն ու Մեղրին՝ մնացած Հայաստանից եւ իրենց վերահսկողության տակ վերցնեն», - ասել է լրագրողն` ավելացնելով, որ այն թելի նման ճանապարհ է, դա հենց այդ օդանավակայանի ճանապարհն է, եւ ուրիշ տեղից չեն կարող Հայաստան մուտք ու ելք անել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական «Baku.TV» հեռուստաընկերությունը ռեպորտաժ էր հրապարակել՝ վերնագրելով այն, թե «Հայաստանի հանքերը ոչնչացնում են տարածաշրջանը»: Թշնամական երկրի պատրաստած տեսանյութում ներկայացված էին հարցազրույցներ՝ Կապանի բնակիչների ու բնապահպանական ոլորտի փորձագետների հետ: Մեզ հետ զրույցում Նարինե Կիրակոսյանը պատմեց, որ զրույցները վարել է ազգությամբ ռուս ներկայացած ոմն Նատալյա Խոխլովան։
Ադրբեջանական գործակալն ավելի վաղ էլեկտրոնային փոստով կապվել էր նաև բնապահպան Ինգա Զարաֆյանի հետ, ներկայացել էր որպես «Բլոկնոտ» կայքի լրագրող ու Երևանում նկարահանմամբ հարցազրույց անցկացրել մասնագետի հետ։
«Ուղղակի շղթան էնպես է տանում, որ չեն խորացել, թե ով է, ինչ է։ Ռուս է ներկայացել, «Բլոկնոտ» ինչ-որ պարբերականից։ Ես հարցում եմ արել ու պարզել, որ այնտեղ նման թղթակից չկա։ Բլոկնոտն էլ Մոսկվայում չէ, այլ Ռոստովի փոքրիկ մի հատ ինչ-որ լրատվական է։ Այսինքն, չեն խորացել մյուս հարցերում, մտքներով էլ չի անցել, որ այդպիսի բան կարող է լինել»,- ասաց մեր զրուցակիցը։
Այս առումով, ըստ նրա, այսպիսի դեպքերը պատահական ու զուգադիպությամբ տեղի չեն ունենում։ Կիրակոսյանի համոզմամբ՝ այդ ամենն արվում է դիտավորությամբ ու հստակ օրերին ու ժամանակահատվածներում։
«Այդ նյութն իզուր չէր գնում օգոստոսի 16-ին, երբ ասում են, թե «ամբողջ Զանգեզուրի կոմբինատը ապականում է մթնոլորտը»։ Նույն քայլն արեցին այն ժամանակ, երբ փակեցին Լաչինի միջանցքը։ Դա առիթ է լինելու, կտեսնեք, բերելու են ու նույն սցենարով անեն ամեն ինչ։ սկզբից մտցնելու են կեղծ էկոլոգների, հետո իրականացնեն իրենց ցանկացածը։ Այնտեղ նույնիսկ սահման չկա։ Նույնիսկ խոչընդոտ չկա։ Մենք զորք չունենք իրենց դիմացը»,- ասաց նա։
Կիրակոսյանն այս համատեքստում բարձրացրեց Հայաստանի Հանրապետության համապատասխան անվտանգային համակարգի կողմից տարվող աշխատանքի թերությունների հարցը։
«Այս իշխանությունը խոսում է խաղաղության մասին։ Բնակիչն ասում է՝ ինձ զենք տվեք՝ պաշտպանվելու համար։ Մարդիկ իրենց իսկ տարածքում գերի են ընկնում, կամ սպանվում են։ Նույն Զանգեզուրի կոմբինատի պահակին չսպանեցի՞ն։ Դա այն հատվածն է, որտեղ զինվորը չի կարող պատահական հայտնվել ու հային գերի վերցնել։ Որովհետև իրենց զինվորներն արդեն այնտեղ են։ Ընդամենը մնում է ոտ- ոտ առաջ գան, այդ ճանապարհը փակեն ու վերջ»,- ասաց նա՝ հավելելով, որ այս ամբողջ ընթացքում, թշնամին շատ ակտիվ գրոհ է սկսել նաև սոցիալական ցանցերում։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից