ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲԴԽ-ն հրաժարվել է վարույթ հարուցել Կարեն Անդրեասյանի դեմ՝ Գրիգոր Մինասյանի հետ փակ հանդիպումներ ունենալու համար. Այսուհետ բոլոր դատավորները կարող են շփումներ ունենալ դատավարության կողմերի հետ 08/19/2023 18:40 | ԼՐԱՀՈՍ
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԲԴԽ-ն հրաժարվել է Կարեն Անդրեասյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացնելու նպատակով հանձնախումբ ստեղծել, մերժվել է անգամ հարցն օրակարգ ներառելու մասին ԲԴԽ անդամի առաջարկը:
Հիշեցնենք, որ հուլիսին 3-ին ԲԴԽ-ն դադարեցրել է միանգամից չորս դատավորի՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի դատավորներ Տիգրան Պետրոսյանի, Արտակ Բարսեղյանի, մեկ այլ վարույթի շրջանակներում՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները: Դատավորների վերաբերյալ վարույթների քննության ընթացքում, որն, ի դեպ, իրականացվել է բավականին աղաղակող խախտումներով, դատավորները, ի թիվս այլնի, բարձրաձայնել են իրենց նկատմամբ խտրական մոտեցմամբ իրականացվող հետապնումների մասին: Ավելին, պարզվել է, որ վարույթների քննության փուլում որպես դատարան հանդես եկող ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը փակ գաղտնի հանդիպումներ է ունեցել կողմ հանդիսացող արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ: Հանդիպման փաստը չի հերքվել Անդրեասյանի կողմից, իսկ Գրիգոր Մինասյանը հաստատել է տեղեկությունը՝ փորձելով հիմնավորել, թե իբրև նման հանդիպումներ չեն կարող չլինել՝ կապված իրենց աշխատանքային պարտականությունների հետ, ավելին, պնդել, թե թաքցնելու ոչինչ չունեն, դրա համար էլ անում են իրենց գործը, մինչդեռ, Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն՝ դատավորը պարտավոր է չնախաձեռնել, թույլ չտալ և հաշվի չառնել առանց դատավարության հակառակ կողմի կամ նրա փաստաբանի մասնակցության դատավարության մյուս կողմի կամ նրա փաստաբանի հետ շփումները, իսկ դատավորի կամքից անկախ ընդդիմազերծ շփումներ տեղի ունենալու դեպքում առաջին իսկ հնարավորության պարագայում հայտնել դրանց բովանդակությունն այն կողմին, որը մասնակից չի եղել այդ շփումներին` հնարավորություն տալով արձագանքելու: Թեև այդ հանգամանքները հայտնի են դարձել գործերի քննության փուլում, այդուհանդերձ, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին ներկայացված բացարկի միջնորդությունը մերժվել է, նա շարունակել է մասնակցել վարույթին, այդ թվում՝ եզրափակիչ որոշման կայացմանը:
Այլ խոսքով՝ ակնհայտորեն առկա է շահերի բախում, ինչով պայմանավորված Տիգրան Պետրոսյանը հուլիսի 17-ին հանրագիր է ներկայացրել ԲԴԽ անդամներին՝ առաջարկելով կարգապահական վարույթ հարուցել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի նկատմամբ վերջինիս կողմից դատավորի վարքագծի կանոնի խախտման, այն է՝ դատավորների կարգապահական վարույթների ընթացքում վարույթի կողմ հանդիսացող ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ առանձին հանդիպումներ ունենալու համար: Ըստ Պետրոսյանի՝ Կարեն Անդրեասյանի կողմից թույլ տրված վարքագծի կանոնի խախտումը հանգեցրել է դատական իշխանության հեղինակազրկմանը, քանի որ դրանով կարմատավորի դատավորների կողմից իրենց վարույթում գտնվող գործերով կողմերից մեկի հետ անարգել շփումներ ունենալու և վերջինիս հետ իրենց դատավարական գործողությունները համաձայնեցնելու ապօրինի և արատավոր պրակտիկա:
ԲԴԽ-ում, սակայն, փոքր-ինչ համարձակություն ունեցող երեք անդամ չգտնվեց՝ հանձնախումբ ձևավորելու համար, ավելին, հարցն անգամ ԲԴԽ նիստի օրակարգ չի ներառվել: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Խորհրդի անդամները, բացառությամբ Արշակ Վարդանյանի, կարգապահական վարույթի հարուցման հիմք չեն տեսել, առանց որևէ հոդաբաշխ պարզաբանման՝ միայն նշել են, որ հանրագրով բարձրացված հարցը քննարկման առարկա կդարձվի Օրենքով և Աշխատակարգով սահմանված կարգով: Մեր ունեցած տեղեկություններով՝ հանրագրով բարձրացված հարցերում առերևույթ խախտում տեսել է Արշակ Վարդանյանը, որն առաջարկել է ԲԴԽ-ին նիստ հրավիրել՝ երեք հոգուց բաղկացած հանձնախումբ ձևավորելու և վարույթ հարուցելու նպատակով, սակայն հարցն օրակարգում ներառելու առաջարկը ԲԴԽ-ի կողմից մերժվել է:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ