ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլի նախկին օգնական, հիմա արդեն մամուլի քարտուղար Նազենի Բաղդասարյանը հետեւում է ՀՀ Զինված ուժերում ատեստացիայի ընթացքին. Պատկերացրեցի՞ք. Գեղամ Մանուկյան 08/19/2023 12:12 | ԼՐԱՀՈՍ
Կապանի օդանավակայանի գնդակոծությունն կմոռացվի, չեն հիշելու, որ 25-օրյա ՎԱՐԺԱԿԱՆ հավաքներին կանչվածը անհասկանալի պայմաններում ՄԱՐՏԱԿԱՆ!!!!! դիրքից հայտնվել է թշնամական ուժերի վերահսկողության տարածքում ու հիմա արդեն մեղադրանք են առաջադրելու եւ երկարատեւ բանտարկության են դատապարտելու։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Գեղամ Մանուկյանը.
«Արդեն թիթեռի կյանք ունեցած զարմանք-քննարկում ծավալվեց, երբ Երեւանի նախկին քաղաքապետացուն նշանակվեց պաշտպանության նախարարի տեղակալ։ Այլեւս մոռացվեց, որ երկու զինծառայող մեկ օրվա տարբերությամբ խորհրդավոր պայմաններում ինքնասպան են եղել նույն բանակային միավորումում։ Մոռացվեց, որ նույն Կապանի տարածաշրջանից, Ծավի դիրքերից առեւանգվեցին երկու զինվորական ու արդեն երկարատեւ ժամկետներով դատապարտվել են Ադրբեջանի կողմից։ Ամեն ինչ թիթեռի կյանք է ունենում. իշխանական քարոզչամեքենան մշտապես ու հետևողական հրամցնում է խայծեր, կեղծ քննարկումների թեմաներ, որ դա էլ հաճույքով հանրության կողմից վայելվում է։
ԲԱՅՑ ԱՐԺԵ ՀԻՇԵԼ.
Անվտանգային այս հեղհեղուկ պայմաններում, թշնամական ռազմական, տեղեկատվական սադրանքների իրարահաջորդ այս հորձանուտում մեր անվտանգային համակարգը մնում է թերի, բազում բարձրագույն, ռազմավարական կարեւորություն ունեցող պաշտոններ դեռ չեն համալրված ու բացակայում են ամբողջական լիազորություններով հրամանատարներ, պետեր, բարձրաստիճան սպաներ։
Հիմա դեռ պաշտոնապես թափուր են առանցքային հետեւյալ պաշտոնները՝
1) ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ (7 ամիս)
2)ՀՀ զինված ուժերի ուղեղային կենտրոնի՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ (7 ամիս)։
3)ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար (5 ամիս)։
Դրանք եւ այլ պաշտոններ պարբերաբար, ամիսներով թափուր են մնացել կամ համալրվել են կարճ ժամկետներով։
Երկար է ստացվելու, բայց հրապարակում եմ դեռ ամիսներ առաջ ընդդիմության նախաձեռնությամբ ԱԺ փակ նիստում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ կայացած քննարկման ժամանակ իբրեւ հիմնական զեկուցող
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները եւ հրատապ անելիքները» վերնագրված ելույթիցս մի հատված, որ գաղտնիության տարր չի պարունակում։
«Այսպես՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի երկու առանցքային գլխավոր վարչության պետ, որոնք նաեւ շտաբի պետի տեղակալ են համարվում, տեւական ժամանակ նշանակված չէին.
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ.
2021 մայիսի 4՝ Կարեն Աբրահամյանն ազատվել է ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից ,
2021թ. մայիսի 4-2021թ. մայիսի 21՝ թափուր (1 ամիս),
2021թ. մայիսի 21 -2021թ. սեպտեմբերի 27՝ Էդվարդ Ասրյան (4 ամիս) ,
2021թ. սեպտեմբերի 27-2022թ. փետրվար 24՝ թափուր (6 ամիս),
2022թ. փետրվար 24 -2023թ. փետրվար 1՝ Արմեն Գյոզալյան (1 տարի) ,
2023թ. փետրվար 1-ից՝ թափուր:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը նախորդ մեկ տարին թափուր էր, մինչ այդ.
2019թ. նոյեմբերի 28 -2021թ. օգոստոսի 9՝ Առաքել Մարտիկյան (1 տարի 9 ամիս) ,
2021թ. օգոստոսի 9 -2022թ. փետրվարի 18՝ Արայիկ Հարությունյան (7 ամիս) ,
2022թ. փետրվար 18-ից 2023թ. հունվար՝ թափուր (1 տարի),
2023թ. հունվարի 24-ից՝ Սամվել Մովսիսյան :
2023թ.-ի հունվարի 19-ի գիշերն Ազատ գյուղում տեղի ունեցած աննախադեպ ողբերգությունից հետո պաշտոնազրկվեց 2-րդ բանակային կորպուսի ողջ հրամանատարական կազմը, հետո արդեն նույնը կատարվեց Հատուկ բանակային կորպուսում։
Կարելի է բերել բազում օրինակներ, երբ անհարկի փոխատեղումները, լոկ անձնական ճաշակների, քաղաքական իշխանության նկատմամբ լոյալության հիման վրա կատարվել են նշանակումներ, ապա ձախողումներից հետո լռելյայն տեղափոխվել են
Պաշտպանության նախարարություն (Հատուկ բանակային կորպուսում նման նշանակում-ազատումներն աղետալի հետեւանք են ունեցել 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի օրերին)։
Այս գործելաոճը՝ առանց համապարփակ վերլուծության, պահի ազդեցության տակ, հանրային որեւէ աղմակահարույց դեպքի ազդեցության տակ պաշտոնազրկումները, Զինված ուժերում մեկնարկել է դեռ 2018 թվականից։ Դրա արդյունքում 2018-2023 թվականների ընթացքում նշանակվել է 4 պաշտպանության նախարար, կատարվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի 5 նշանակում։
Առավել արտառոց վիճակ ստեղծվեց ԱՀ Պաշտպանության բանակում, երբ 2018-2022 թթ. ԱՀ ՊԲ համանատարները փոխվեցին երեք անգամ։ 2019-ին բանակում կարգապահության աննախադեպ բարձր ցուցանիշ ապահովելուց հետո 2020թ.-ին պաշտոնազրկվեց ՀՀ զինված ուժերի բարոյա-հոգեբանական ապահովման վարչության պետը»։
Այս պայմաններում ցանկություն եք հայտնում կամ դեռ ակնկալում
- որ մեր երկրի անվտանգային համակարգը լինի՞ լիարժեք։
- Որ ամեն քայլափոխի մեր զինվորները չգերեվարվե՞ն եւ դատապարտվեն։
- Որ թշնամին ցանկացած պահի կրակի ու պատասխան չստանա՞։
- Որ Բանակի հարյուրավոր պրոֆեսիոնալներ դուրս չմնա՞ն ծառայությունից անձնական վրեժխնդրության հետեւանքով։
- Որ ատեստացիա ասած շոուի պատճառով դժգոհությունները չհորդե՞ն այլեւս։
- Որ կանոնավոր բանակը չվերածե՞ն անհասկանալի կամավորա-երկրապահա-աշխատավարձային գոյակցության։
Երբ դու քեզ չես պաշտպանում, իսկ սրանք պաշտպանվելու միտք չունենք, որեւէ մեկը քեզ չի հարգի ու կմնաս անարգված։
Հ.Գ. լուսանկարում Նիկոլի նախկին օգնական, հիմա արդեն մամուլի քարտուղար Նազենի Բաղդասարյանը հետեւում է ՀՀ Զինված ուժերում ատեստացիայի ընթացքին։ Պատկերացրեցի՞ք»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ