ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ տարածքում ընդամենը մեկ ինքնաթիռ է թռչում և նույնիսկ դա Ադրբեջանը վերահսկում է ու փորձում խոչընդոտել, սա խոսում է երկրում տիրող անիշխանության մասին.քաղաքագետ 08/18/2023 14:43 | Քաղաքական
Գլոբալ առումով, իհարկե, Հայաստանի օրվա իշխանությունները պայմանավորվում և համաձայնեցնում են իրենց քայլերն Ադրբեջանի իշխանությունների հետ և, այս իմաստով, բոլորովին պատահական չէր, որ Ալիևը հայտարարեց, թե 2018 թ.-ի հեղափոխության, իսկ իրականում՝ դավադրության իրականացման մեջ իրենք իրնց բաժին ավանդն ունեն, որ դա նաև իրենց ջանքերով է իրականություն դարձել։ Առհասարակ, այն, ինչ կատարվել է 2018 թ-ից սկսած և գուցե նաև դրանից առաջ ՀՀ-ում, իհարկե, որոշակի սցենարի մեջ է եղել, սակայն, կոնկրետ երեկ Կապանի օդանավակայանի ուղղությամբ հնչած կրակոցները, չեմ կարծում, թե պայմանավորվածության արդյունք լինեին,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ։
Հիշեցնենք՝ այսօր գիշեր ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռեւս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ եւ հեռացել։ Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը եւ տանիքը։ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով եւ միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար։
Նշենք, որ Կապանի օդանավակայանի ուղղությամբ հնչած կրակոցներին նախորդել էր ՀՀ-ում վարչապետ աշխատող անձի Կապան կատարած այցը, որը վերջինս իրականացրել էր օդային ճանապարհով՝ վայրէջք կատարելով հենց Կապանի օդանավակայանում։
Ստեփան Դանիելյանը հավելում է՝ Ադրբեջանն, իր առջև դրված խնդիրներին հասնելու համար, հեթական անգամ ուժային մեթոդներ է կիրառել։ Կապանի օդանավակայանի ոււղությամբ արձակած կրակոցները ճնշման մեթոդներից մեկն է, ինչպես որ նրանք քաղաքացիներ են առևանգում, պատանդներ են պահում, ամիսներ շարունակ տոտալ շրջափակման մեջ են պահում 120.000 մեր հայրենակիցների և այլն. «Ադրբեջանն իր նպատականերին հասնելու համար շատ հստակ քաղաքականություն է վարում, իր տեսակետից՝ շատ գրագետ է, փոխարենը մենք տեսնում ենք, որ այստեղ՝ Հայաստանում, օրվա իշխանությունները որևէ տեսակի հակազդող քաղաքականություն, ուղղակի, ի վիճակի չեն վարել, որևէ խնդիր չեն կարողանում լուծել և արդյունքում՝ ամեն ինչ տապալում են։ Ստացվում է, որ ՀՀ տարածքում ընդամենը մեկ ինքնաթիռ է թռչում և նույնիսկ դա Ադրբեջանը վերահսկում է և փորձում խոչընդոտել։ Սա խոսում է երկրում տիրող անիշխանության մասին»,- ասում է քաղաքագետը։
Խոսելով Հայաստանի Հանրապետության սահամնների ուղղությամբ վերջին օրերին խիստ ինտենսիվ բնույթ ստացած կրակոցների մասին՝ Ստեփան Դանիելյանը նկատում է՝ իհարկե երևույթը նոր չէ, սակայն սա իր հստակ բացատրությունն ունի՝ այսպես Ադրբեջանը փորձում է լուծել, այսպես կոչված, Զանգեզուրի միջացնքի հարցը. «ՀՀ -ում բանակը, կարելի է ասել, ծրագրավորված քայքայվում է, որովհետև բանակում անհասկանալի գործընթացներ են ընթանում, այդ ոլորտում, մեղմ ասած, անհասկանալի մարդիկ են հայտնվել և այն։ Ահա այս ֆոնին, Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել՝ լուծելու Սյունիքում միջանցք ստանալու հարցը և բոլոր քայլերն, այդ թվում նաև՝ Լաչինի միջանցքի փակումը, այդ խնդրի լուծմանն է ուղղված։ Իրենց տեսակետից՝ Արցախի հարցն, արդեն, փակված է, սակայն, իրականում ամեն ինչ ավելի բարդ է, որովհետև հենց այստեղ է, որ բախվում են աշխարհաքաղաքական շահերն ու մրցակցությունը, իսկ Արցախն այս պրոցեսներում, ռուսական զորքի ներկայության իմաստով, խիստ կարևոր նշանակություն ունի։ Սակայն, հիմնական խնդիրը, որ այս պահին ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան, այնպես նաև Արևմուտքը փորձում են լուծել՝ Զանգեզուրի միջանցքի հարցն է։ Հետևաբար, վերոհիշյալ ուժերի կողմից, այս փուլում կատարող բոլոր գործողութուններն արվում են, արդեն, ոչ թե Արցախի, այլ Սյունիքի թիրախավորմամբ»,- ասում է բանախոսը։
Հարցին՝ արդյո՞ք վերջին օրերի ընդգծված լարվածությունը կվերածվի՞ ռազմական բախումների ՀՀ տարածքում, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը չի բացառում, սակայն հիշեցնում է՝ քանի որ սա առաջին դեպքը չէ, երևույթը վերջին տարիներին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ