Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

41-ամյա կնոջ դեմքին ծծմբական թթու լցնելու փորձի վարույթով ևս երկու մեղադրյալի՝ կազմակերպիչների մասով նախաքննությունն ավարտվել է 08/18/2023   15:14  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է Էջմիածին քաղաքի 41-ամյա բնակչուհու դեմքին ծծմբաթթու լցնելու փորձի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ևս երկու մեղադրյալների՝ հանցագործության կազմակերպիչների մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Քննությամբ հիմնավորվել էր, որ Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա տղամարդը, դեմքին ծծմբական թթու լցնելու եղանակով Էջմիածին քաղաքի 41-ամյա բնակչուհու առողջությանը ծանր վնաս հասցնելու դիտավորությամբ, 2.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց, փորձել էր վնասել նրան:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շիրակի մարզի բնակչի մասն անջատվել էր քրեական վարույթից և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ վերջինս գործել է տուժողի նախկին ամուսնու և Վաղարշապատ քաղաքի 43-ամյա բնակչի կազմակերպմամբ ու պատվերով:

Մասնավորապես՝ քննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ 2015 թվականից լինելով ամուսնալուծված` նախկին ամուսինները տարիներ շարունակ գտնվել են անհաշտ ու անբարյացկամ հարաբերությունների մեջ, տարբեր հարցերի շուրջ պարբերաբար ունեցել են խնդիրներ և տարաձայնություններ, ինչն, ի վերջո, նախկին ամուսնու մոտ ձևավորել է վրեժխնդրության և կնոջը վնասելու անհագ ցանկություն, որն իրագործելու ուղղությամբ տղամարդը սկսել է գործուն քայլեր ձեռնարկել:

Այդ նպատակով, նյութապես շահագրգռելու եղանակով մեկ ուրիշին հանցանք կատարելուն դրդելու և այդ կերպ հանցագործության կատարումը կազմակերպելու դիտավորությամբ, կնոջ նախկին ամուսինը Ֆրանսիայի Հանրապետությունում բնակվող իր ընկերոջը հայտնել է, որ ցանկանում է պատժել իր նախկին կնոջը և առաջարկել այլ անձի միջոցով կազմակերպել իր մտահղացումը:

Իր հերթին տղամարդու ընկերը, ցանկանալով օժանդակել նրան, 2022թ. հոկտեմբերի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Վաղարշապատ քաղաքում բնակվող իր մեկ այլ՝ 43-ամյա ընկերոջ հետ, որի ընթացքում նյութապես շահագրգռելու եղանակով, նշված հանցագործությունը կատարելու համար, առաջարկել է 2000 ԱՄՆ դոլար գումար:

Վերջինս, չցանկանալով ինքն անձամբ կատարել, առաջարկել է Շիրակի մարզի բնակիչ իր ծանոթին և 2000 ԱՄՆ դոլար գումար վճարելու խոստում տալու եղանակով նյութապես շահագրգռելով՝ նրան հրավիրել է Վաղարշապատ՝ վերջինիս բանկային հաշվեհամարին փոխանցելով 25.000 ՀՀ դրամ գումար՝ որպես ճանապարհածախս:

Իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով 43-ամյա տղամարդն իր ծանոթին ցույց է տվել տուժողի լուսանկարը, ուղեկցել է վերջինիս բնակության հասցե: Այնուհետև ավտոմեքենայի մարտկոցից ծծմբաթթու է լցրել ներարկիչի մեջ և տվել Շիրակի մարզի բնակչին, ով 2022թ. հոկտեմբերի 5-ի երեկոյան գնացել է կնոջ տուն և ներկայանալով որպես «գազի աշխատակից»՝ մտել է ներս, սակայն տեղեկանալով, որ կինը տանը չէ, հեռացել է: Հաջորդ օրը կրկին գնացել է վերջինիս բնակարան, պահանջել ու համոզել է կնոջը, որպեսզի բացի դուռը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունը հասցնել ավարտին, քանի որ ձերբակալվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցների կողմից. անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել է լուծույթով նախապես լցված ներարկիչը:

Համաձայն դատանյութագիտական փորձաքննության եզրակացության՝ ներարկիչում առկա է եղել 22մլ ծավալի 29.27 տոկոս կոնցետրացիայով աղաթթվի ջրային լուծույթ, որը ցուցաբերում է ուտիչ ազդեցություն լորձաթաղանթի և մաշկի վրա, խիստ գրգռում է շնչուղիները և պատկանում է նյութերի վտանգավորության երրորդ դասին:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ հիշյալ դեպքից առաջ կատարվել են նաև տուժողին նյութական վնաս պատճառելուն ուղղված հանվացոր արարքներ:

Մասնավորապես՝ 2022թ. հունիսի 5-ին՝ ժամը 03:50-ի սահմաններում, անհայտ անձը հրկիզման միջոցով դիտավորությամբ փորձել է ոչնչացնել 41-ամյա կնոջը պատկանող, առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 6.162.100 ՀՀ դրամ արժողության, «Մազդա 6 Սպորտ» մակնիշի ավտոմեքենան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել և դիմել է փախուստի։

Բացի այդ, փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2022թ. հունիսի 29-ին կնոջ նախկին ամուսինն անհայտ անձի միջոցով կոտրել է իր նախկին կնոջ կողմից շահագործվող հագուստի խանութ սրահի պատուհանի ապակին, մասամբ այրել խանութում եղած հագուստը՝ պատճառելով գույքային վնաս:

Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական, վարութային, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայատվել են նաև Էջմիածին քաղաքի բնակչուհու առողջությանը ծանր վնաս հացնելու կազմակերպիչ, 43-ամյա տղամարդու կողմից կատարված այլ հանցագործություններ:

Այսպես, 2022թ. հոկտեմբերի 24-ին, ստացված տվյալներն իրացնելիս, Վաղարշապատի բաժնի ոստիկանության ծառայողները, վերջինիս, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, տեղափոխել են ոստիկանության Վաղարշապատի բաժին. անձանական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթ՝ դեղնականաչավուն զանգվածով։ Փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերված զանգվածը հանդիսացել է «Հերոին» տեսակի թմրամիջոց:

Քննությամբ տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ 2022թ. դեկտեմբերի 13-ին 43-ամյա տղամարդը մուտք է գործել Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող մթերային խանութ, բացահայտ հափշտակել մի քանի տուփ ծխախոտ և դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 43-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ և 9-րդ կետերով, 396-րդ հոդվածի 2-րդ մասով և 253-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանքը: 41-ամյա կնոջ նախկին ամուսնուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ և 9-րդ կետերով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է գրավ:

Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել՝ Ֆրանսիայի Հանրապետությունում բնակվող անձի կողմից ընկերոջ պատվերով 41-ամյա կնոջ դեմքին ծծմբական թթու լցնելու, կնոջ առողջությանը ծանր վնաս հասցնելուն օժանդակելու և կազմակերպելու, ինչպես նաև անհայտ անձի կողմից տուժողին պատկանող «Մազդա 6 Սպորտ» մակնիշի ավտոմեքենան այրելու, Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան փողոցում գործող խանութի հագուստները այրելու, 43-ամյա տղամարդուն 0.295 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրանյութ իրացնելու մասով նոր քրեական վարույթներ անջատելու մասին:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:55 06/07/2023  |  Միջազգային լրահոսՉեչնիայում ծեծի ենթարկված լրագրող Միլաշինայի մոտ ախտորոշվել է գանգուղեղային վնասվածք, կոտրվածքներ և կապտուկներ
15:55 04/07/2023  |  Քրեական խրոնիկոնՆԳՆ Դիլիջանի քրեականի պետն ազատության մեջ է, պահանջում է դադարեցնել քրեական հետապնդումը
10:52 14/06/2023  |  Քրեական խրոնիկոնՈստիկանությունում փաստաբանին ծեծի ենթարկելու դեպքով փաստաբանները կդիմեն միջազգային կառույցներին
21:39 09/06/2023  |  ԼՐԱՀՈՍՆԳՆ Դիլիջանի քրեականի պետը համաձայն չէ իր արարքի իրավական որակման հետ. տուժողի նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություն է նշանակվել
22:15 05/06/2023  |  Միջազգային լրահոսՍոչիում թաղայինի եւ սպանված 7-ամյա աղջկա մոր դեմ գործ են հարուցել
11:37 04/06/2023  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՈստիկանի և քաղաքացու միջև միջադեպից քիչ անց նշանակվել է ծառայական քննություն, ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են
11:10 04/06/2023  |  Մեկնաբանություն«18+ գինու փառատոնի անփառունակ էջերից». Ռուբեն Մելիքյան
19:05 02/06/2023  |  ՔաղաքականԱրգիշտի Քյարամյանը ներողություն խնդրեց ոստիկանի կողմից 16-ամյա պատանուն ծեծելու միջադեպի համար
10:24 02/06/2023  |  Քրեական խրոնիկոն16-ամյա տղային ծեծի ենթարկած Դիլիջանի քրեականի պետի նկատմամբ հետապնդում չհարուցելու որոշումը վերացվել է
17:32 01/06/2023  |  ՄեկնաբանությունԿփորձենք հասկանալ, թե ինչու է մատուցող անչափահասին ծեծող ոստիկանը ազատվել քրեական հետապնդումից. ԻՔՄ-ն գրություններ է պատրաստում

Արխիվ

[]