ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեխային կտտանքների ենթարկած կնոջ ամուսինը կալանավորվել է անչափահաս երեխայի բռնաբարության համար, իսկ կինը դատապարտվել՝ սուտ մատնության 08/18/2023 12:20 | Քրեական խրոնիկոն
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ համացանցում տարածված սահմռկեցուցիչ տեսանյութի կինը, որը, իր անչափահաս աղջիկ երեխային մերկացնում ու ծաղր ծանակի է ենթարկում, ավելին՝ դրան մասնակից դարձնելում նաեւ անչափահաս մյուս երեխաներին ու հորդորում տեսանկարահանել այն, Գավառի բնակչուհի Աննա Արևշատյանն է, որի ամուսինը՝ Թաթուլ Մադաթյանը, կալանավորվել է անչափահասներին սեռական բռնության ենթարկելու համար։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում Թաթուլ Մադաթյանի վերաբերյալ գործի տվյալները սահմանափակ են։ ԲԴԽ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ գործը դատաքննության փուլում է։
Բացի այդ, պարզվում է Աննա Արևշատյանը ևս ժամանկին հայտնվել էր ամբաստանյալի աթոռին՝ աշխատանքային թրաֆիքինգի ենթարկվելու մասին սուտ մատնության համար, մեղավոր ճանաչվել, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել։ Արևշատյանը 2017թ. 8 օր գտնվել է կալանքի տակ։
Գավառի բնակչուհի Աննա Արևշատյանը հինգ երեխա ունի։ Հատկանշական է, որ նման խնդրահարույց ընտանիքը, որտեղ հայրը կալանավորված է եղել անչափահաս երեխային բռնաբարելու համար և չի բացառվում, որ կինը, որը բռնության է ենթարկում և երեխաներին հորդորում տեսանկարահանել փաստացի մանկական պոռնոգրաֆիկ բնույթի տեսանյութ, չի գտնվել մարզային ու քաղաքային սոցիալական աշխատողների ուշադրության ու հսկողության ներքո ։ Հարց է առաջանում, թե ինչու պատկան մարմիններն առ այս պահը չեն լուծել երեխաների խնամակալության հարցը՝ խեղելով երեխաների ճակատագիրը։ Հատկապես, երբ պատկան մարմինների անգործության հետևանքով 2020թ. արդեն ունեցել ենք ողբերգական դեպք՝ Խաշթառակում, երբ ընտանեկան բռնության հետևանքով մահացել է մանկահասակ երեխա, ևս 6 անչափահաս ենթարկվել են բռնության։
Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, համաձայն որի՝ կինը, որին երեխաները մայր են անվանում, նվաստացնում, մերկացնում, ֆիզիկական և հոգեկան տառապանք է պատճառում ավագ դստերը՝ ներգրավելով մյուս երեխաներին նույնպես։
Իրավապահներն արդեն ընթացք են տվել դեպքին։ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ կինը հայտնաբերվել է և գտնվում է ոստիկանությունում։ Հայտնի է, որ կինը ոստիկանությունում պատմել է, որ տեսանկարահանումն իրականացրել է՝ վճարի դիմաց, իսկ թե ով է պատվիրատուն՝ կինն իբրև չի ճանաչում։ Եթե քննությամբ հաստատվի նշված հանգամանքը, ապա, ի թիվս այլնի, արարքում առկա կլինի նաև երեխային թրաֆիքինգի ենթարկելու հանցագործության հատկանիշներ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ