ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե մեկնաբանենք օրենքը հօգուտ մարդու, Արմեն Աշոտյանը մեղադրյալ չէ և նրա նկատմամբ խափանման որևէ միջոց չի կարող կիրառվել. Աթանեսյան 08/17/2023 14:45 | Մեկնաբանություն
Արմեն Աշոտյանի գործի էությունը, իմ կարծիքով, բոլոր ողջամիտ մարդկանց համար վաղուց պարզ է և լրացուցիչ բացատրությունների կարիքը չկա: Պարզ է, որ իրավապահ կոչվող համակարգը, նենգափոխելով իրավաբանական գիտության բուն էությունը, խախտելով բոլոր իրավական և բարոյական նորմերը, կատարում է քաղաքական իշխանության պատվերը: Գրածս, այդ լույսի ներքո, միգուցե այդքան էլ կարևոր չէ, բայց ամեն դեպքում, իմ կարծիքով, ուշադրության արժանի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
«Որպես կանոն, իրավապահները, կատարելով քաղաքական պատվեր, մշտապես ձգտել են ապահովելու պրոցեսի ձևական կողմի պատշաճությունը: Նկատի ունեմ, որ թղթերը պետք է լինեն «սիրուն» և օրենքին համապատասխանող արտաքին տեսքի, չպետք է լինեն վրիպակներ, սխալներ և այլն:
Ամեն դեպքում, իրավապահները քաջ գիտակցելով, թե ինչ են անում, միշտ ձգտել են ապահովագրվել ապագայում հնարավոր բացասական զարգացումներից:
Արմեն Աշոտյանի դեպքում այդ մոտեցումը չկա: Չեմ կարող ասել, թե դա ինչի հետևանք է, բայց թույլ են տրվում այնպիսի սխալներ, որոնք իրենց հերթին հիմք են, ամենից զատ, Արմեն Աշոտյանին անհապաղ ազատելու համար:
Դրանցից մեկի մասին խոսել եմ հարցազրույցի ընթացքում՝ Արմենին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը ՝ հենց տեքստում, սևով սպիտակի վրա, ուղղված էր «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին»:
Դեռ մի կողմ թողնենք, որ այդպիսի անվանմամբ դատարան չկա, բայց դա քրեադատավարական կարգի այնպիսի խախտում է, որի պայմաններում դատարանը պարտավոր է, օրենքի ուղղակի պահանջով, մերժել վարույթի հարուցումը, այսինքն՝ չքննել միջնորդությունը: Ի՞նչ է անում դատավորը: Հայտարարում է, որ դա համարել է տեխնիկական վրիպակ: Ինչպես կարելի է նման խոսքին արձագանքել:
Օրինակ՝ ես էլ համարում եմ, հարգելի դատավոր, որ քեզ պաշտոնի նշանակելու մասին նախագահի հրամանագրում ևս տեխնիկական վրիպակ է և իրականում այլ մարդ է նշանակվել: Երկու դեպքում լրջության աստիճանը նույնն է:
Բայց առկա է մեկ այլ խախտում ևս: Արմենին մեղադրանք է առաջադրված երեք հոդվածով՝ նախկին քրեական օրենսգրքով: Դրանցից մեկն է 179 հոդվածի 3-րդ մասը, որը որպես պատիժ նախատեսում է 5-8 տարի ազատազրկում: Այդ հոդվածին գործող քրեական օրենսգրքում համապատասխանում է 256 հոդվածի 3-րդ մասը: Այս հոդվածի սանկցիան 4-8 տարի է:
Կարծես տարբերությունը այդքան մեծ չէ, դե եթե չհաշվենք, որ քրեակատարողական հիմնարկում ամեն ավելորդ րոպեն էլ շատ դաժան է:
Ինչևէ, քանի որ նոր հոդվածը ավելի մեղմ է, ապա թե Սահմանադրության, թե նոր քրեական օրենսգրքի պահանջով, Արմենին չէր կարող մեղադրանք ներկայացվել 179 հոդվածի 3-րդ մասով, իսկ ներկայացվելու դեպքում, այն պարզապես ապօրինի է:
Մեծ հաշվով, եթե մեկնաբանենք օրենքը հօգուտ մարդու, Արմեն Աշոտյանը մեղադրյալ չէ և նրա նկատմամբ խափանման որևէ միջոց չի կարող կիրառվել: Ես համառորեն սպասում էի, որ գոնե մի դատախազ, քննիչ կամ դատավոր սա կնկատի և դիտմամբ սրա մասին չէի բարձրաձայնում, որպեսզի դա էլ չհայտարարեն «տեխնիկական վրիպակ»:
Հիմա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ անկախ բոլոր այլ հանգամանքներից՝ հետապնդման բացահայտ քաղաքական բնույթից, հանցակազմի առերևույթ բացակայությունից, Արմեն Աշոտյանը նաև նշված հիմքով մեղադրյալ չէ, ուստի նրա նկատմամբ խափանման միջոց չի կարող կիրառվել, իսկ ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է անհապաղ նրան ազատ արձակել:
Նա իհարկե դա չի անի, բայց այս ամենը հիմք է, որ ժամանակները փոխվելուց հետո, գլխավոր դատախազը ենթարկվի քրեական պատասխանատվության»:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից