Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Հաագայի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն արձանագրել է՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողն արդեն իսկ ցեղասպանություն է. Միրզոյանը՝ ԱԽ նիստում 08/17/2023   12:13  |  ԼՐԱՀՈՍ

Օգոտսոսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է  ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին, որը հրավիրվել էր Հայաստանի պահանջով՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ։ 

Արարատ Միրզոյանի ամբողջական ելույթը ներկայացված է ստորև։  

«Տիկին նախագահ,

Հարգելի՛ գործընկերներ,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Անվտանգության խորհրդին այս արտահերթ նիստը գումարելու համար՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը քննարկելու նպատակով, որը ստեղծվել է Լաչինի միջանցքի` Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի` 8-ամսյա արգելափակման հետևանքով:

Այսօր ես այստեղ եմ հայցելու այս հեղինակավոր կառույցի աջակցությունը մեր տարածաշրջանում արդար և համապարփակ խաղաղության և կայունության հասնելու հեռանկարը պահպանելու հարցում, որը լրջորեն խաթարվում է Ադրբեջանի կողմից՝ ԼՂ-ում մարդասիրական աղետի հրահրման միջոցով:

Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանը միջազգային հանրության աջակցությամբ ջանք չի խնայել մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար։ Եվ կարծում եմ, որ այսօր մենք դեռ հնարավորություն ունենք հասնելու այս նպատակին։ Սակայն ԼՂ-ում առկա հումանիտար իրավիճակը մեծապես կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարները Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում և դրանից դուրս։

Տիկնայք և պարոնայք,

Այսօր ես կցանկանայի մանրամասնել՝ առաջարկելով ձեզ դատել ոչ թե արդարացումների հիման վրա, որոնք կարող էիք համարել ճշմարիտ կամ կեղծ, այլ արժեքների և փաստերի հիման վրա:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը սկսվում է մարդկության բոլոր անդամների անկապտելի արժանապատվության և հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչմամբ՝ որպես աշխարհում ազատության, արդարության և խաղաղության հիմք: Անկախ իրենց բնակության վայրից՝ բոլոր մարդիկ օժտված են նույն իրավունքներով և արժանապատվությամբ, նրանց պետք է վերաբերվել մեծագույն հարգանքով և հոգատարությամբ նույնիսկ պատերազմի ժամանակ: Ցավոք, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է նման վերաբերմունքից՝ հայտնվելով լիակատար շրջափակման մեջ։

Այժմ թույլ տվեք ներկայացնեմ իրադարձությունները, փաստերն ու թվերը, որոնք ցույց են տալիս շրջափակված Լեռնային Ղարաբաղում առկա իրողությունները:

2020թ. նոյեմբերի 9. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարություն, որի 6-րդ կետի համաձայն՝ «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապ կապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև…, կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո:

2022թ. դեկտեմբերի 12. Ադրբեջանը բնապահպանական մտահոգությունների կեղծ պատրվակով արգելափակեց Լաչինի միջանցքը: Այդ պահից ի վեր ներքին սահմանափակ պաշարների աստիճանական օգտագործումը հանգեցրել է սննդի սուր պակասի և խանութների փակմանը: Մինչ շրջափակումը սպառվող սննդամթերքի շուրջ 90%-ը ներկրվում էր Հայաստանից, և Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այսօր չի ստանում օրական 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանք: Ներկայումս պարենի խիստ պակաս կա, այդ թվում՝ մանկական սննդի, ալյուրի, շաքարավազի, ինչպես նաև դեղորայքի, վառելիքի և այլն: Ավելին, վառելիքի բացակայության և ադրբեջանական կողմից աշխատողների թիրախավորման պատճառով գրեթե բոլոր գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Արդյունքում շփման գծին հարակից մոտ 10000 հեկտար հողատարածք մնում է անմշակ։

2022թ. դեկտեմբերի 20. ՄԱԿ Անվտանգության խորհուրդն առաջին անգամ քննարկեց հարցը, և խորհրդի անդամների ճնշող մեծամասնությունը կոչ արեց Ադրբեջանին վերացնել շրջափակումը:

2022թ. դեկտեմբերից պարբերաբար և 2023թ. մարտից ամբողջությամբ (ընդհանուր առմամբ մոտ 180 օր) Ադրբեջանը խափանել է Լեռնային Ղարաբաղ բնական գազի միակ մատակարարումը։ Գազամատակարարման դադարեցումն արդեն իսկ հանգեցրել է մի շարք բացասական հումանիտար հետևանքների, ինչպիսիք են. 1. հիվանդանոցների աշխատանքի խաթարում, 2. դպրոցներում և մանկապարտեզներում կրթական գործընթացների խաթարում, 3. կենսական նշանակություն ունեցող հաստատությունների և սոցիալական ծառայությունների աշխատանքի խաթարում, 4. մարդկանց տները գազով տաքացնելու անկարողությունը, 5. շատ տներում տաք ջրի հասանելիության կորուստ, (6) տրանսպորտային միջոցների համար վառելիքի բացակայություն և այլն։

2023թ. հունվարի 9-ից (ավելի քան 210 օր) Ադրբեջանը խափանել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միակ բարձրավոլտ գծով էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Այդ ժամանակից ի վեր, ապավինելով միայն տեղական էլեկտրաէներգիայի սահմանափակ ռեսուրսներին, Լեռնային Ղարաբաղը ստիպված է եղել ընդամենը մի քանի ժամով իրականացնել էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ։ 

2023թ. փետրվարի 22. Արդարադատության միջազգային դատարանը հրատապ միջոց է կիրառել «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) գործի շրջանակներում, ըստ որի Ադրբեջանը պետք է «ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը»:

2023թ. ապրիլի 23. Ադրբեջանը, խախտելով Արդադադատության միջազգային դատարանի որոշումը և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում։

2023թ. հունիսի 15. Ադրբեջանն ավելի հեռուն գնաց՝ Լաչինի միջանցքը փակելով ամբողջությամբ՝ արգելելով ցանկացած, նույնիսկ մարդասիրական մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար։ 

2023թ. հուլիսի 6. Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատեց 2023թ. փետրվարի 22-ի իր որոշումը:

2023թ. հուլիսի 25. ԿԽՄԿ-ն՝ միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունը, որը գործում է ԼՂ-ում ավելի քան 30 տարի, հայտարարել է. «Չնայած համառ ջանքերին, ԿԽՄԿ-ն ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով»:

2023թ. հուլիսի 26. Հայաստանի Հանրապետությունը հումանիտար ավտոշարասյուն է ուղարկել, որը մինչ օրս մնում է Լաչինի միջանցքի մուտքի մոտ, քանի որ ադրբեջանական կողմը մերժում է մուտքը:

2023թ. օգոստոսի 2․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վերահաստատեց իր խորը մտահոգությունը Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հետ կապված մարտահրավերների առնչությամբ՝ հիշեցնելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման անհրաժեշտության մասին նախորդ հայտարարությունը, «ներառյալ 2023թ. փետրվարի 22-ին ընդունված և 2023թ. հուլիսի 6-ին վերահաստատված որոշումները` կապված Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժի հետ»: Գլխավոր քարտուղարն այնուհետև առանձնահատուկ մտահոգություն հայտնեց տեղում վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ և կոչ արեց «հրատապ քայլեր ձեռնարկել՝ կարիքավոր մարդկանց մարդասիրական օգնություն հասցնելու հասանելիությունը հեշտացնելու համար»:

2023թ․ օգոստոսի 7․ ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետների խումբ․ Սննդի իրավունքի հարցերով հատուկ զեկուցողը, կրթության իրավունքի հարցերով հատուկ զեկուցողը, տարեցների կողմից մարդու բոլոր իրավունքներից օգտվելու հարցերով անկախ փորձագետը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով հատուկ զեկուցողն ահազանգել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման և սարսափելի հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, որը «բնակչությանը կանգնեցրել է սուր պակասի առջև» և «բնակիչների՝ հատկապես երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, հղի կանանց և հիվանդների կյանքը լուրջ վտանգի տակ դրել»։

Ամփոփելով նշենք, որ շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում տնտեսական ակտիվություն չկա։ Հազարավոր մարդիկ մնացել են գործազուրկ, քանի որ աշխատավարձ վճարելու հնարավորություն չկա։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր գումար ունեն, չեն կարողանում ոչինչ գնել, քանի որ խանութները դատարկ են։ Կանայք, երեխաները, տարեցները երկար հերթեր են կանգնում, որպեսզի կարողանան հաց կամ միրգ ու բանջարեղեն գնել։ Երբեմն նրանք ստիպված են լինում ոտքով անցնել տասնյակ կիլոմետրեր՝ դատարկ խանութներ և դեղատներ հասնելու համար։ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ստիպված են եղել պարենային կտրոններ տրամադրել որոշակի սննդամթերքների համար, այդ թվում՝ բրնձի, շիլայի, շաքարի և այլն: Սովի լուրջ վտանգ կա։

Եվս մի քանի այլ տվյալներ.

120․000՝ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց թիվը, ովքեր զրկված են իրենց հիմնարար իրավունքներն իրականացնելու հնարավորությունից:

20․000՝ տարեց մարդկանց թիվը, ովքեր հասարակական տրանսպորտի բացակայության պատճառով անգամ տեղաշարժվելու հնարավորություն չունեն։

30․000՝ ԼՂ-ում ապրող երեխաների թիվը, ովքեր տառապում են թերսնումից և սննդի պակասից։

270՝ երեխաների թիվը, ովքեր չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ և վերամիավորվել իրենց ընտանիքների հետ։

2000՝ Լեռնային Ղարաբաղում բնակվող հղի կանանց թիվը, ովքեր անգամ տարրական հասանելիություն չունեն առողջապահական ծառայություններին։

9.000՝ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը, ովքեր զրկված են պատշաճ բուժսպասարկումից։

4.700 և 8.450՝ համապատասխանաբար շաքարային դիաբետով և արյան շրջանառության հիվանդություններ ունեցող մարդկանց թիվը, որոնց առաջին անհրաժեշտության դեղամիջոցները սպառվում են։

Այս բոլոր իրադարձությունները վերջին 8 ամիսների ընթացքում կրկնապատկել են մահացությունների թիվը ԼՂ-ում։ Ավելին, դեղամիջոցների, ախտահանիչ միջոցների և հիգիենայի այլ պարագաների բացակայությունը համաճարակների վտանգ է ստեղծում։

710՝ ողջ շրջափակման ընթացքում ԿԽՄԿ ուղեկցությամբ տարհանված հիվանդների և նրանց ուղեկցող անձանց ընդհանուր թիվը, ովքեր իրենց առողջական վիճակն ապացուցելու և տարհանման «թույլտվություն» ստանալու համար անցել են նվաստացուցիչ ընթացակարգ։

1՝ հստակ անուն-ազգանունով մարդ՝ Վագիֆ Խաչատրյան, ով առևանգվել է անցակետի մոտ՝ ԿԽՄԿ ուղեկցությամբ վիրահատության նպատակով Հայաստան տեղափոխվելու ճանապարհին: Նա առևանգվել է՝ լինելով միջազգային մարդասիրական պաշտպանության ներքո։ Սա միակ միջադեպը չէ, երբ Ադրբեջանը միտումնավոր խոչընդոտել է ԿԽՄԿ-ի աշխատանքը։

1՝ մեկ այլ անձ՝ հստակ անուն-ազգանունով՝ Կարո Հովհաննիսյան, ով երեկ է կյանքից հեռացել։ Դիահերձման եզրակացության համաձայն, նա մահացել է սովի և տևական թերսնման պատճառով։

2՝ 3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան, ովքեր մահացել են Մարտակերտում, քանի որ իրենց մայրը ստիպված է եղել մենակ թողնել երեխաներին և ոտքով գնալ մոտակա քաղաք՝ նրանց համար սնունդ գտնելու հույսով:

Տիկնայք և պարոնայք,

Նախորդ ամիսներին ձեզանից շատերը փորձել են հասցեագրել Լաչինի միջանցքի բացման խնդիրը։ Այնուամենայնիվ, չնայած բոլոր կոչերին, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին, Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող որոշումներին, իրավիճակը չի բարելավվել։ Հակառակը, Ադրբեջանն աստիճանաբար, բայց հետևողականորեն սրել է շրջափակումը՝ ընդհուպ մինչև Լեռնային Ղարաբաղի լիակատար պաշարում։ Հայաստանն իր մտահոգությունն է հայտնել Լաչինի միջանցքի փակման հետևանքով հումանիտար ճգնաժամի խորացման վերաբերյալ Ադրբեջանի հետ բոլոր բանակցություններում, որոնց առանձին օժանդակել և միջնորդել են ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Ռուսաստանը։ Եվ, այնուամենայնիվ, ապարդյուն:

Այս ողջ ընթացքում Ադրբեջանի կողմից ցուցաբերած ներգրավվածությունը կարող է բնութագրվել ցանկացած կերպ, բայց ոչ բարեխիղճ: Անվտանգության խորհրդում այս հարցի վերաբերյալ առաջին քննարկման ժամանակ Ադրբեջանը հրաժարվեց ստանձնել որևէ պատասխանատվություն իր գործողությունների համար և նույնիսկ հայտարարեց, որ չի վերահսկում Լաչինի միջանցքը։ Վերջին ութ ամիսների ընթացքում Ադրբեջանը մի շարք պատրվակներ է առաջ քաշել իր գործողություններն արդարացնելու նպատակով։ Սկզբում այսպես կոչված էկոակտիվիստներ էին՝ մտահոգված շրջակա միջավայրի պահպանությամբ, հետո Լաչինի միջանցքով զենք տեղափոխելու անհիմն մեղադրանքները, ավելի ուշ՝ ռազմական սադրանքները և այլն։ 

Լաչինի միջանցքը համաձայնեցվել է որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապող օղակ և չունի այլընտրանք։ Լաչինի միջանցքը պետք է բացվի, իսկ ինչ վերաբերում է այլ հնարավոր հաղորդակցություններին, դա պետք է լուծվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում։

Այսպիսով, այսօր ես այստեղ եմ, որպեսզի հայցեմ ձեր աջակցությունը մարդասիրական բնույթի խնդիրները լուծելու համար, և մենք այս Խորհրդից ակնկալում ենք.

դատապարտել քաղաքացիական անձանց նկատմամբ, որպես պատերազմի մեթոդ, սովի կիրառումը, որն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով,
դատապարտել հումանիտար օգնության ապօրինի մերժումը և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը գոյատևման համար անհրաժեշտ իրերից զրկելը, ներառյալ՝ օգնության մատակարարման և հակամարտության հետևանքով առաջացած պարենային անապահովությանն արձագանքելու հասանելիության կանխամտածված խոչընդոտումը,  
պահանջել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարում, ներառյալ քաղաքացիական անձանց, մասնավորապես կանանց և երեխաների, ինչպես նաև կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանություն,
կոչ անել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների,
ապահովել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ լիարժեք համագործակցությունը և մարդասիրական օգնության ապահով և անխոչընդոտ մատակարարումը,
Լեռնային Ղարաբաղ գործուղել կարիքների գնահատման անկախ միջգերատեսչական առաքելություն և տուժած բնակչությանը տրամադրել  մարդասիրական օգնություն։
Այս հումանիտար հարցերն ակնհայտորեն պետք է լուծվեն միջազգային հանրության վճռական միջամտությամբ՝ նախքան բացասական հետևանքները կհանգեցնեն ԼՂ ժողովրդի էթնիկ զտման։ Ըստ Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների, «սա կանխամտածված հանցագործություն է՝ պայմանավորված ցեղասպանություն իրականացնելու ակնհայտ մտադրությամբ։ Ադրբեջանի իշխանությունները նպատակաուղղված հրահրել են Լաչինի միջանցքի շրջափակումը՝ իմանալով, որ դա կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության աստիճանական ոչնչացմանը, սակայն նախընտրել են շարունակել գործողությունների նման ընթացքը»։

Միևնույն ժամանակ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցում նշված է, որ այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, արդեն իսկ ցեղասպանություն է: Ըստ Օկամպոյի, «Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը խոչընդոտում է ցանկացած սննդամթերքի, բժշկական պարագաների և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիությանը, պետք է համարվի ցեղասպանություն՝ համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի «գ» կետի. «կյանքի համար միտումնավոր վատ պայմաններ ստեղծելը, հավասար է ֆիզիկական ոչնչացման»։ Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է: Առանց անհապաղ կտրուկ փոփոխությունների հայերի այս խումբը մի քանի շաբաթից կոչնչացվի»։

Հարգելի Անվտանգության խորհուրդ, նման աղետի կանխումը ՄԱԿ-ի և այս Խորհրդի հիմնական պարտականությունն է: Ես իսկապես կարծում եմ, որ այս նշանավոր կառույցը, չնայած աշխարհաքաղաքական տարաձայնություններին, կարող է հանդես գալ որպես ցեղասպանության կանխարգելման, այլ ոչ ցեղասպանության ոգեկոչման կառույց, երբ արդեն շատ ուշ կլինի:

Եզրափակելով՝ ես կցանկանայի վերադառնալ իմ ելույթի հենց սկզբին։ ՄԱԿ-ի ամենակարևոր սկզբունքներից մեկը ոչ ոքի անուշադրության չմատնելն է, և 4-ամյա Էդվինը, 6-ամյա Անաստասիան, 7-ամյա Մարիան, 5-ամյա Դավիթը, 5-ամյա Տաթևը, 8-ամյա Սամվելը և շատ ուրիշներ դեռ հույս ունեն, որ իրենց անուշադրության չեն մատնի:

Շնորհակալություն»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:40 16/08/2023  |  ԼՐԱՀՈՍԿԽՄԿ-ն չի կարողացել բժշկական պարագաներ հասցնել ԼՂ հուլիսի 7-ից, իսկ պարեն՝ հուլիսի 15-ից սկսած. Վոսորնու
23:23 16/08/2023  |  ԼՐԱՀՈՍՆիդերլանդների խորհրդարանի գրեթե ամբողջ կազմը ԼՂ-ում ցեղասպանությունը կանխելու հարցով դիմել է վարչապետին և ԱԳ նախարարին
22:23 16/08/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը տեղեկատվական հենք է նախապատրաստում հետագա սադրանքների համար․ ԱՀ ՊՆ
21:50 16/08/2023  |  Կյանքն՝ ԱրցախումԽելագարված վիճակ է, չգիտեմ ինչ անեմ.բազմազավակ ընտանիքն Արցախում օրվա հացի խնդիր ունի (տեսանյութ)
21:41 16/08/2023  |  ԼՐԱՀՈՍՄԱԿ-ի ԱԽ-ից մեր ակնկալիքն ու պահանջն է՝ վերականգնել Լաչինի միջանցքով անխափան ու երկկողմանի տեղաշարժը․ Արցախի նախագահ
20:58 16/08/2023  |  Կյանքն՝ ԱրցախումԵրկու օր առաջ Սվետլանա տատիկին էի հաց տարել․ տուն մտնելով՝ տեսա 44-օրյա պատերազմում զոհված ընկերոջս լուսանկարը, պարզվեց՝ Ալբերտի տատիկն է․․․ Մարիաննան՝ Արցախից
20:33 16/08/2023  |  ՔաղաքականՆոր ստատուս քվո է անհրաժեշտ. նոյեմբերի 9-ի արձանագրություններն այլեւս գոյություն չունեն. Բալասանյան
20:27 16/08/2023  |  ԼՐԱՀՈՍՄարտունու շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ
20:14 16/08/2023  |  ԼՐԱՀՈՍՌԴ ԱԳՆ-ն՝ Լավրովի ու Միրզոյանի հեռախոսազրույցի մասին
19:39 16/08/2023  |  ԼՐԱՀՈՍՄԱԿ-ի ԱԽ նիստից առաջ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

Արխիվ

[]