ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե չլինի Իրանի գործոնը՝ Հայաստանը հիմա լավ առիթ կհանդիսանա՝ թուրքական ազդեցությունը Հարավային Կովկասում ամբողջությամբ տարածելու համար.քաղաքագետ 08/17/2023 17:31 | Քաղաքական
Միակ կանխատեսումս, որ չիրականացվեց ՄԱԿ-ի ԱԽ նիստի վերաբերյալ, այն էր, որ այնտեղ մի անատամ բանաձև պետք է ընդունվեր, ինչը տեղի չունեցավ։ «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում նշել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը։
Հիշեցնենք՝ Հայաստանկ պահանջով երեկ տեղի ունեցավ ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ՝ քննարկելու Ադրբեջանի պաշարման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետալից իրավիճակը։
ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդում ՀՀ դիմումի քննարկման վերաբերյալ, դեռ օրեր առաջ ասել էի՝ Հայաստանի ներկայացուցիչը կներկայացնի իրավիճակը և հումանիտար աղետը, իսկ Ադրբեջանի ներկայացուցիչն էլ կասի՝ կեղծիք է, կապիկություն են անում, ուզո՞ւմ են օգնեն, թող Աղդամով բեռները տանեն: Մյուսները պաթոսախառն կխոսեն և կոչեր կանեն: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՄԵծ Բրիտանիայի ներկայացուցիչները մեղքը ռուսների վրա կբարդեն և կբարձրաձայնեն նրանց հեռանալու անհրաժեշտության մասին: Մյուսների խոսքից, ինչպես միշտ, բան չի հասկացվի՝ թե ի՞նչ են առաջարկում: Ի պատասխան, ՌԴ-ն վետո կդնի և վերջ: Հայաստանում հեռուստաէկրաններին հայտնի «աստղեր» կհայտնվեն, որոնք կբացատրեն հայ ժողովրդի դժբախտ ճակատագրի մեջ ռուսների մեղքի բաժինը ու կառաջարկեն սկանդինավյան երկրներից խաղաղապահներ բերելու անհրաժեշտությունը: Բաքվում, կրկին, հանգիստ շունչ կքաշեն և կսկսեն ռուսների հետ սիրախաղերը: Բլինքենը և նրա գործընկերները կհորդորեն Արցախին լեզու գտնել և ինտեգրվել: Մի հայտնի իրավաբան նորից եզրակացություն կտա՝ ցեղասպանության հատկանիշներով Բաքվի գործունեության վերաբերյալ: Ռուսաստանի հանդեպ լոյալ կողմնակիցներին կասեն՝ «ռսի սապոգ լիզող»: Մթերքը Կոռնիձորի մոտ կսկսի փչանալ, իսկ Ստեփանակերտում ուշագնացությունները կավելանան: Բայց հայտնի համերգի շուրջ դիսկուրսը և ռոքի սիրահարների հարայ -հրոցները կհարթեն ամեն ինչին: Միակ կանխատեսումս, որ չիրականացվեց ՄԱԿ-ի ԱԽ նիստից, այն էր, որ այնտեղ մի անատամ բանաձև պետք է ընդունվեր, ինչը տեղի չունեցավ»,- ասաց քաղագաքետը՝ անդրադառնալով ԱԽ նիստին։
Ընդ որում՝ արտահերթ նիստի աշխատանքներին մասնակցում էր նաեւ Թուրքիայի ներկայացուցիչը, ինչին անդրադառնալով Գարիկ Քեռյանն ասում է՝ Խորհրդային միության փլուզումից հետո՝ 30 տարի շարունակ, Թուրքիան իր բոլոր վարչակազմերի՝ թե՛Օզալիի, թե՛ Դեմիրելի, և թե՛ Էրդղոանի օրոք, համառորեն պայքարել է Հարավային Կովկաս ներթափանցելու համար։ Այս ուղղությամբ, ըստ բանախոսի, Թուրքիան, արդեն իսկ, զգալի հաջողութուններ ունի, որովհետև դրանք ոչ թե թղթի վրա մնացած կամ խոսքով են պայմանավորված, այլ ամրագրված են բավականին հզոր տնտեսական և քաղաքական առաջընթաց քայլերով։
«Առաջին հերթին՝ Թուրքիային հաջողվել է, շրջանցելով ՌԴ-ին, իր ձեռքը վերցնել Ադրբեջանի էներգակիրների ամբողջական կապուղին՝ Բաքու – Թբիլիսի- Ջեյհան և Բաքու – Թբիլիսի – Էրզրում նավթա - գազամուղերը։ Այս ամենն ամրապնդվել է տրանսպորտային հաջողությամբ, երբ գործարկվել է Բաքու – Թբիլիսի – Կարս երկաթգիծը։ Սա, թեևս, Թուրքիայի ամենամեծ հաղթանական էր Հարավային Կովկասում, որով ՆԱ իր ձեռքը վերցրեց ոչ միայն Ադրբեջանի հիմնական տնտեսական ռեսուրսի կառավարումը, այլ նաև՝ դրանց տեղափոխման բոլոր էներգետիկ կապուղիների վերահսկողությունը, ինչ էլ նրան տարածաշրջանում լուրջ խաղացող դարձրեց, որովհետև այս բոլոր էներգետիկ տրանսպորտային կապուղիների բաժնետերը ոչ թե ՌԴ-է, այլ բրիտանական և Արևմտյան ընկերությունները»։
Խոսելով Հարավային Կովկասում Թուրքիայի մեծացող դերի մասին, Գարիկ Քեռյանն առաջարկում է չանտեսել նաև Աջարիայում նրա ամբողջական ներթափանցման փաստը. «Հիմա, նույնիսկ, քաղաքագիտական տերմին է դարձել աջարականացում եզրույթը, որն, ըստ էության, նշանակում է տնտեսական ներթափանցմամբ և տարածքային գերակայությամբ քաղաքական որոշակի խնդիրների լուծման հասնելու տեսություն։ Չի կարելի չխոսել նաև 30 ամյա պայքարից հետո, ՌԴ-ի հետ բանակցային լատենտ հարաբերույթյուններով պայմանավորված, սիրիական ճգնաժամն ու ՌԴ-ի ծանրագույն իրավիճակը և, Ղրիմի միացումից հետո, ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների փաստն օգտագործելով, Թուրքիայի գրանցած հաջողությունները, որն է՝ Հարավային Կովկասում տարվող աշխարհաքաղաքական մեծ առևտրի հորձանուտում, Ղարաբաղյան հակամարտության մեջ ի օգուտ Ադրբեջանի լծակներ կիրառելու շնորհիվ հասնելու փաստը։ Հետևաբար, այն, ինչ մենք տեսնում ենք վերջին մի քանի տարիներին, ինչպես նաև երեկ՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում Թուրքիայի մասնակցությունն, այդ ամենի արդյունքն է»։
Երբ նայում ենք Հարավային Կովկասի քարտեզին՝ տեսնում ենք հետևյալ պատկերը՝ Վրաստանն ընտրել է արևմտյան ինտեգրացիայի ուղին և բացել իր սահմանները Թուրքիայի առջև, հույս ունենալով, որ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ական ներգրավածության շնորհիվ, ինքը կկարողանա ինտեգրվել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, ասում է բանախոսն ու հավելում. «Ըստ էության, Վրաստանի հարցն, արդեն, լուծվել է, որովհետև նա կապվել է նաև վերոհիշյալ նավթագազամուղներով, որից հսկայական եկամուտներ է ստանում, ինչով պայմանավորված էլ՝ նա թուրք – ադրբեջանական տանդեմի դեմ որևէ գործողություն չի կարող կատարել և չի կատարի։ Հարավային Կովկասում առկա երկրորդ երկրի՝ Ադրբեջանի վերաբերյալ որևէ բացատրություն տալու կարիք չկա, որովհետև, ըստ էության, չկա Ադրբեջան անկախ երկիր, այլ՝ միայն թուրք – ադրբեջանկան քաղաքական մի ուժ, որ նման է, օրինակ՝ Ռուսաստան – Բելառուս միությանը, որտեղ քաղաքական և տնտեսական բոլոր հարցերը լուծվում են կոորդինացված համակարգի միջոցով։ Հարավային Կովկսում մնում է միայն Հայաստանը, որն իր գոյությամբ խոչընդոտ է հանդիսանում Հարավային Կովկասն, ամողջությամբ, թուրքական տիրապետության տակ դնելու ծրագրում։ Այստեղ է, որ Թուրքիան, դեռևս, ամբողջական հաղթանակ չունի, որովհետև պլանների լիակատար իրականացման դեմ հանդես է գալիս Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ դանդաղեցնելով ցանկալի արդյունքներին հասնելու թուրքական ջանքերը։ Եվ, եթե չլինի հենց Իրանի Իսլմական Հանրապետության դերակատարությունը, ապա Հայաստանը՝ պայմանավորված վերջին պատերազմում պարտված լինելու հանգամանքով, իր ունեցած տնտեսական ու քաղաքական պոտենցիալով, ինչպես նաև՝ ո՛չ Արևմուտքում, ո՛չ ի դեմս ՌԴ-ի ամուր դաշնակից չունենալով, լավ առիթ կհանդիսանա թուրքական ազդեցությունը Հարավային Կովկասում ամբողջությամբ տարածելու գործում»։
Ամփոփելով զրույցը՝ քաղաքագետ Գարիկ Քեռյանն ասում է՝ ինքը նկարագրեց այն բոլոր քաղաքական և տնտեսական զարգացումները, որոնք տեղի են ունեցել Հարավային Կովկասում՝ վերջին 30 տարիների ընթացքում։ Հետևաբար, հիմա, արդեն, զարմանալ զայրանալ կամ որևէ այլ բան սպասել ՄԱԿ-ի ԱԽ նիստերից, քան այն, ինչ տեղի ունեցավ երեկ, մեղմ ասած, միամտության կամ անգիտության արդյունք է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից