ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լաչինի միջանցքը փակելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար Ադրբեջանի կողմից ստեղծված պայմանները հանգեցնում են նրանց ֆիզիկական ոչնչացմանը. Սլովակիայի նախկին վարչապետ 08/17/2023 18:00 | ԼՐԱՀՈՍ
Եվրոպայի հայկական միությունների և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանը ներկայացնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ համաշխարհային կազմակերպություններին ուղղած դիմումին ի պատասխան Չեխոսլովակիայի նախկին փոխվարչապետ, Սլովակիայի վարչապետ, արդարադատության նախարար Յան Չեռնագուրսկու փորձագիտական կարծիքը։
Ձերդ գերազանցություն
Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ
Ստեփանակերտ
Արցախ/ Լեռնային Ղարաբաղ
Բրատիսլավա, 15 օգոստոսի, 2023 թ.
Ձերդ գերազանցություն պարոն նախագահ,
Արձագանքելով 2023 թվականի օգոստոսի 8-ի Ձեր նամակին՝ Ադրբեջանի կառավարության պատասխանատվությամբ կատարված այն գործողությունների շուրջ, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ուղարկված զինվորների հետ, ես թույլ եմ տալիս հայտնել հետևյալ կարծիքը։
I. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր ներկայիս փաստացի և իրավական կարգավիճակով արդյունք է բռնի և հեղափոխական փոփոխությունների, որոնք տեղի ունեցան նախկին Ռուսական կայսրության տարածքում Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո և շարունակվեցին Խորհրդային Միության փլուզումից հետո: Ներկայիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի բնակիչները դարեր շարունակ եղել են հայերը։ Նրանք Ադրբեջանական Հանրապետության բնակիչներից տարբերվում են նաև կրոնական առումով՝ հայերը քրիստոնյա են, ադրբեջանցիները՝ մահմեդական։ Մասնավորապես, նշված երկու հանգամանքները՝ ազգությունը և կրոնը, հանգեցրին կատաղի բախումների երկու սոցիալական խմբերի միջև։ Նրանք Լեռնային Ղարաբաղում ապրում են հազարամյակներ և քաջատեղյակ են եղել Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված 1915-1917 թվականներին տխրահռչակ Հայոց ցեղասպանության մասին։
Թուրք և մահմեդական բնակչությունը նախկինում Օսմանյան կայսրությունում և Ադրբեջանի Հանրապետության ստեղծումից (1918) մեծամասնություն էր կազմում և օգտագործում էր իրենց թվային գերազանցությունը հայերի դեմ հարձակումների համար։ Հարձակումները գրեթե միշտ հանգեցրել են բռնությունների և հայերի սպանությունների։ Այս տեքստի ոչ առաքելությունը, ոչ էլ հնարավորութունները չեն թույլ տալիս թվարկել այժմ Լեռնային Ղարաբաղի տարածքում ապրող հայերի նկատմամբ բռնությունների նույնիսկ փոքր մասը, ուստի ես միայն մատնանշում եմ ձեր նամակի հավելվածը՝ «Զանգվածային և լուրջ խախտումներ, որոնք հանգեցնում են ցեղասպանության՝ Արցախի Հանրապետությունում» վերնագրով զեկույցը։
II.Պատմական ֆոնի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ շարունակվող հանցագործությունների պատճառով, որոնք իրականացվում են Ադրբեջանի Հանրապետության պետական գործիչների կողմից, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի կարող վստահել և չի կարող հենվել Ադրբեջանի վրա՝ Լեռնային Ղարաբաղի կողմից կենսական կարևոր գործառույթների ապահովման համար։
Ադրբեջանում քաղաքական կարևոր պաշտոն ունեցող անձինք նախկինում հրապարակավ հայտարարել են, որ իրենց նպատակը Լեռնային Ղարաբաղը հայաթափելն է, իսկ Ալիևը հաստատել է, որ «հայերը կա՛մ պարտադիր կընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ կհեռանան Ղարաբաղից»։
Նշված փաստերի բերումով պատմականորեն ձևավորվել է իրավիճակ, որ Լեռնային Ղարաբաղի ապրանքների, ծառայությունների և հիմնական հաղորդակցությունն իրականացվում է Հայաստանի հետ, և դա հնարավոր է միայն Լաչինի միջանցքով։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Ռուսաստանի Դաշնության նախագահները և Հայաստանի վարչապետը ստորագրել են համաձայնագիր, ըստ որի Լաչինի միջանցքը պետք է ազատ մնա քաղաքացիական երթևեկության համար։ Դեռևս 2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի քաղաքացիները շրջակա միջավայրի պահպանության պատրվակով ընդհատել են երթևեկությունը Լաչինի միջանցքով, իսկ 2023 թվականի հունիսի 15-ին ադրբեջանական բանակի զինծառայողներն ամբողջությամբ ընդհատել են երթևեկությունը Լաչինի միջանցքում։ Նրանք խախտել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի նախագահների և վարչապետի պայմանավորվածությունը:
Ադրբեջանի պետական մարմինները զինվորների անօրինական գործողությունները սատարել են, գուցե նույնիսկ պատվիրել։ Ադրբեջանը Լաչինի միջանցքով տրանսպորտային երթևեկությունն ընդհատելով՝ Լեռնային Ղարաբաղը դրեց կենսապահովման ապրանքների և ծառայությունների բացակայության իրավիճակում։ Լեռնային Ղարաբաղում երեխաներ և առողջական խնդիրներ ունեցող մարդիկ են մահանում, սակայն ադրբեջանական բանակի զինվորները թույլ չեն տալիս Հայաստանից Լաչինի միջանցքով տեղափոխել առաջին անհրաժեշտության հումանիտար ապրանքները։ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ցամաքային այլ փոխադրումներ այս պահին հնարավոր չեն, օդային տրանսպորտը նույնպես արգելափակված է Ադրբեջանի կողմից։ Եթե ներկայիս իրավիճակը շարունակվի, ապա մահացողների թիվը կավելանա այնքան, որ արդյունքում վերսկսվել զինված հակամարտությունը։
III. Դեկտեմբերի 8-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» համաձայնագրի համաձայն՝ 1948թ. 260, հոդված II. նամակ գ/, ցեղասպանությունը ցանկացած խմբի կանխամտածված ոչնչացնումն է այնպիսի կենսապայմաններ ստեղծելու միջոցով, որոնք նպատակ ունեն հանգեցնել նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը:
Լաչինի միջանցքը փակելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար Ադրբեջանի Հանրապետության կողմից ստեղծված պայմանները հանգեցնում են նրանց ֆիզիկական ոչնչացմանը։ Նման պայմանների ստեղծման պատասխանատվությունը կրում են Ադրբեջանում պետական մարմինները, որոնք իրականացնում են այս գործառույթները։ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ստեղծած իրավիճակը համապաստախանում է միջազգային հայտանիշներով ցեղասպանության սահմանմանը։ Ադրբեջանի պետական մարմինները պատասխանատվություն են կրում «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» միջազգային կոնվենցիայով։
IV. Հաագայի միջազգային քրեական դատարանը ստեղծվել է (նաև) ցեղասպանության հանցագործությունը պատժելու նպատակով։ Դատարանի իրավագիտական պրակտիկան թույլ է տալիս, այն բավականին լայնորեն մեկնաբանում է առնվազն նախնական լիազորությունները (քրեական գործի հարուցումը)։
Նաև նրա պրակտիկան ցույց է տալիս, որ իր լիազորություններն իրականացնելու համար այն չի պահանջում դատարանի ճանաչում այն պետության կողմից, որի քաղաքացու նկատմամբ քրեական գործ է հարուցել։ Կարծում եմ, որ հնարավոր է քրեական գործ հարուցել Ադրբեջանի Հանրապետության պետական մարմինների դեմ Միջազգային քրեական դատարանում՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում էկզիստենցիալ ճգնաժամի հանգեցրած պայմանների ստեղծման համար։
Յան Չարնոգուրսկի
Չեխոսլովակիայի նախկին փոխվարչապետ
Սլովակիայի նախկին վարչապետ
Սլովակիայի արդարադատության նախկին նախարար
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից