ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մի՞թե զանգվածային մահեր պետք է լինեն, որ աշխարհը վերջապես արձագանքի Արցախի շրջափակմանը. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել «Дождь»-ին 08/17/2023 16:07 | ԼՐԱՀՈՍ
Հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել «Дождь» հեռուստաընկերությանը՝ ներկայացնելով Արցախում ադրբեջանական պաշարման հետևանքով ստեղծված ծանր իրավիճակն ու անդրադառնալով երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացած քննարկմանը:
«Дождь» - Սկզբում խնդրում եմ ներկայացնել մանրամասներ սովամահության հետևանքով մահացած տղամարդու դեպքի մասին: Ի՞նչ է հայտնի այդ մասին:
Ռուբեն Վարդանյան- Մինչև սովամահության այս դեպքը այլ դեպքեր ևս եղել են: Երկու երեխաներ են մահացել այն պատճառով, որ նրանց մայրը գնացել էր ուտելիքի հետևից և ուշացել: Հայտնի՝ «Այն նույն Մյունխհաուզենը» ֆիլմում հերոսուհին ասում էր՝ «մի՞թե պետք է սպանել մարդուն՝ հասկանալու համար, որ նա ողջ է». արդյո՞ք մարդիկ պետք է մահանան, որ աշխարհը հասկանա, որ Արցախում սարսափելի աղետ է և մի՞թե զանգվածային մահեր պետք է լինեն, որ աշխարհը վերջապես արձագանքի արդեն 8-9 ամիս փաստացի շարունակվող շրջափակմանը:
Այո, այս մահը սարսափելի ողբերգություն է, դա օրինակներից մեկն է, թե ինչ է կատարվում այստեղ ամեն օր: Ադրբեջանն ասում է՝ մենք պատրաստ ենք ապրանքներ մատակարարել: Ի՞նչ մթերքներ պետք է մատակարարվեն Ադրբեջանի կողմից, որ մարդիկ վստահ լինեն՝ դրանք թունավորված չեն, դրանք չեն հանգեցնելու ինչ-որ հիվանդությունների կամ այլ հետևանքների առկա անվստահության մակարդակի պայմաններում: Երբ պարզապես Կարմիր խաչի մեքենայով մեկնող հիվանդ մարդուն հնարավոր է առևանգել և մեղադրել, նույն կերպ բոլորիս կարելի է մեղադրել: Այստեղ ողբերգություն է, և աշխարհը մինչև վերջ չի գիտակցում, թե ինչ ծանր իրավիճակ է. շուրջ 30 հազար երեխաներ չեն կարողանում դպրոց գնալ, որովհետև չկա սնունդ, չկան հիգիենայի պարագաներ, չկա տրանսպորտ: Սա ողբերգություն է բոլոր ուղղություններով, որը միջազգային հանրությունն արհամարհում է:
«Дождь» - Մեր հեռուստադիտողները հարցնում են, և ես էլ եմ միանում հարցին՝ խնդրում եմ ասեք, ինչպիսի ելք եք տեսնում ստեղծված իրավիճակից, և որպես հարցի շարունակություն՝ եղել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, բայց իրականում մենք տեսնում ենք, որ վերջին ամիսներին, վերջին տարիներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բարդ, կոնֆլիկտային իրավիճակներում չի կարողանում միջնորդի դերում հանդես գալ, տեսնում ենք, որ պատերազմի ավարտից հետո՝ գրեթե արդեն երեք տարի, այդտեղ հայտվել են ռուս խաղաղապահներ, բայց նրանք չեն ազդում իրավիճակի վրա, չեն ազդում շրջափակման վրա։ Դուք ասում եք՝ աշխարհն ուշադրություն չի դարձնում, բայց մենք տեսնում ենք, որ աշխարհն ամբողջությամբ ներգրավված է Ուկրաինայի սարսափելի պատերազմում և գիտակցաբար, թե անգիտակցաբար, չունի ուժ, ուշադրություն և ժամանակ։ Ինչպիսի՞ ելք կարող է լինել հիմա։
Ռուբեն Վարդանյան- Իմ պատկերացմամբ՝ մի քանի բան կա, որ պետք է անել։ Առաջինը՝ միջազգային հանրության կողմից կոշտ պահանջ ներկայացվի Ադրբեջանին, ընդ որում՝ ոչ միայն միջազգային կազմակերպությունների կողմից։ Ես զարմացած եմ, թե ինչպես են Ադրբեջանում գործող միջազգային ընկերությունների աշխատակիցներն ընդունում այն ամենը, ինչ կատարվում է Արցախում, հանգիստ աշխատում են, հարկեր են վճարում և լրացուցիչ եկամուտ ապահովում Ադրբեջանի համար, որպեսզի նա էլ ավելի ուժեղ ճնշում գործադրի մեզ վրա։
Պետք է ճնշում լինի պետությունների վրա, որպեսզի նրանք էլ իրենց հերթին պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ։
Անհրաժեշտ է օդային միջանցք բացել, և տարբեր միջոցներով՝ կլինեն օդապարիկներ, դրոններ, դեղորայք և սնունդ հասցնել այստեղ:
Պետք է զանգվածային բողոք լինի մարդասիրական կազմակերպությունների կողմից, որոնք անհանգստացած են աշխարհի տարբեր կետերում տեղի ունեցող հումանիտար դեպքերով: Սա ևս այդպիսի դեպք է. 120 hազար մարդ է այստեղ ապրում, մարդկային ամեն կյանք, ամեն երեխայի կյանքն անգին է։
Ես պարզապես ցանկանում եմ դիմել մայրերին, որոնք հիմա նայում են այս հաղորդումը: Նրանք կհասկանան, որ սա վերաբերում է այն երեխաներին, որոնք զրկվում են ապագայի հնարավորությունից։ Այդ պատճառով ճնշումը պետք է լինի հումանիտար կազմակերպությունների, միջազգային տարբեր կառույցների կողմից, որոնք հնարավորություն ունեն ասելու, որ սա բնական աղետ չէ՝ երկրաշարժ կամ ճանապարհի քանդում, այս իրավիճակը ստեղծվել է, քանի որ ցանկանում են լուծել իրենց քաղաքական խնդիրները՝ մարդկանց համար ստեղծելով անտանելի կենսապայմաններ։ Ճնշումը շատ պարզ ձևով կարող է արտահայտվել՝ հանցագործին չարժանացնելով ձեռքսեղման: Իմ կարծիքով, սա ամենակարևոր ճնշումն է մարդու համար, երբ հասկանում է, որ իր արածը չի ընդունվելու նորմալ մարդկանց կողմից, լինել մերժված, ճնշվել բոլոր այն հայտնի մարդկանց կողմից, որոնք պետք է ասեն՝ այս երեխաները, որոնք պարզապես ցանկանում են ապրել, սովորել և ապրել իրենց օրենքներով, ավանդույթներով, չեն կարող ոչնչացվել, որովհետև քաղաքական ռեժիմը կարծում է՝ ինքը դրա իրավունքն ունի։
«Дождь» - Նախօրեին կայացավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ քննարկվում էր նաև Լեռնային Ղարաբաղի շրջափակումն ու այնտեղ ստեղծված իրավիճակը։ Այս քննարկումից ինչ-որ արդյունք և միջազգային արձագանք կա՞։
Ռուբեն Վարդանյան- Առաջինը՝ հենց այն փաստը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակում քննարկվում է հարցը, ցույց է տալիս, որ այն փակված չէ՝ չնայած Ադրբեջանը ցանկանում էր ներկայացնել, թե դա իր ներքին գործն է։ Ոչ, դա ձեր ներքին խնդիրը չէ, այլ միջազգային հանրության խնդիրն է։
Երկրորդը՝ այն պարտավորությունները, որն Ադրբեջանն ստանձնել է, պետք է կատարվեն, և ես ուրախ եմ, որ շատ երկրներ հնչեցրեցին, որ անհրաժեշտ է ապահովել անխոչընդոտ երթևեկություն Լաչինի միջանցքով, որի մասին փաստաթուղթը ստորագրել է Ադրբեջանը, որը հիմա խաղաղության պայմանագրի մասին է խոսում: Հարց է առաջանում՝ եթե չեք պատրաստվում կատարել այդ եռակողմ հայտարարության պահանջները, ի՞նչ վստահության մասին կարելի է խոսել այն պայմաններում, երբ վերջին 35 տարիների ընթացքում այսքան զոհ է եղել։ Այստեղ մարդիկ վախի մեջ են ապրում՝ հասկանալով, որ Ադրբեջանի ղեկավարությունը իրենց՝ Արցախում ապրողներին, երկու տարբերակ է թողնում՝ էթնիկ զտում կամ ցեղասպանություն։
Այնպես որ, այն, որ միջազգային հանրությունը քննարկում է խնդիրը, կարևոր է։ Հույս ունեմ, որ բանաձևերն ու որոշումները, որոնք կընդունվեն այս քննարկումից հետո, կլինեն ավելի որոշիչ, կոշտ և կոնկրետ։ Ամեն դեպքում պետք է հստակ գիտակցել, որ սա միայն հումանիտար աղետ չէ. հումանիտար աղետն ստեղծվում է, որպեսզի քաղաքական ճնշում գործադրվի այն մարդկանց ճակատագրի վրա, որոնք 35 տարի առաջ ասել են, որ իրենք ուզում են ապրել ինքնուրույն՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս։ Այդ պատճառով այս հարցը փակված չէ, և չի փակվելու՝ հակառակ Ադրբեջանի բոլոր ջանքերին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից