Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Վարչապետին են ներկայացվել Սյունիքի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ ծրագրերը 08/17/2023   17:48  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կապանում կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը,  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և պաշտոնատար այլ անձինք:

Խորհրդակցության սկզբում` մինչ հաշվետվության քննարկումը, վարչապետը նշել է, որ ցանկանում է հետևյալ արձանագրումն անել. «Այսօր մենք փորձարկեցինք Երևան-Կապան օդային չվերթը, օդանավով ժամանեցինք Կապան: Կարծում ենք, որ արդեն պատրաստ ենք Երևան-Կապան կանոնավոր չվերթներ իրականացնել: Մեր ծրագիրը հետևյալն է. օգոստոսի 19-ին` Կապանի օրվա առիթով կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն կլինեն կանոնավոր չվերթներ: Այսինքն` քաղաքացիները հնարավորություն կունենան ինքնաթիռի տոմս ձեռք բերել և օգտվել այդ տրանսպորտից: Իհարկե, որոշ դիտարկումներ ունեմ` կապված չվերթի, օդանավի հետ, բայց սկզբնական շրջանում նաև քաղաքացիները կօգտվեն, արձագանքները կլսենք,  հետո, ըստ այդմ, բնականաբար ավելի կլավարկենք»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ Երևան-Կապան կանոնավոր չվերթները կսկսվեն հաջորդ շաբաթվանից, իսկ տոմսերի վաճառքի սխեմաները մշակված են:

Անցնելով հաշվետվությանը՝ պատասխանատուները նախ զեկուցել են, որ Սյունիքի մարզի համայնքների սեփական եկամուտները 2022 թվականին նախատեսված են եղել 2 մլրդ 992 մլն դրամ, սակայն փաստացի կատարողականը կազմել է ավելի քան 3 մլրդ դրամ: 2022 թվականին 2021թ. համեմատ փաստացի աճը կազմել է  344,6 մլն դրամ կամ 12,8 տոկոս:

Տեղեկատվություն է ներկայացվել 2018-2022թթ. իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասին, ըստ որի` հաշվետու ժամանակահատվածում հաստատվել է 109 սուբվենցիոն ծրագիր՝ 21,8 մլրդ դրամի, որից պետական մասնաբաժինը կազմել է 12,9 մլրդ դրամ: Մասնավորապես, իրականացվել են փողոցների ասֆալտապատման՝  30 կմ, ջրամատակարարման՝ 64 կմ, ոռոգման համակարգերի՝ 30 կմ, 26 բնակավայրերում լուսավորության, 22 մանկապարտեզների հիմնանորոգման և այլ աշխատանքներ:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի ծրագրի շրջանակում առաջիկայում Սյունիքում ևս կսկսվեն շինաշխատանքները, որոնց իրականացման մրցույթն արդեն ավարտվել է:

Նշվել է նաև, որ  2023 թվականին հաստատվել է սուբվենցիոն 24 ծրագիր՝ 6,6 մլրդ դրամի, որի պետական մասնաբաժինը կազմել է 4,1 մլրդ դրամ: 2024 թվականին նախատեսվում է իրականացնել 30 ծրագիր՝ 11 մլրդ դրամի, որից պետական մասնաբաժինը կազմում է  6,5 մլրդ դրամ:

Զեկուցվել է, որ մարզում ներկայումս կառուցվում է 3 նոր դպրոց: Նախորդ տարվա ընթացքում 51 դպրոցում 32,6 մլն դրամի շրջանակում իրականացվել է գույքի մասնակի արդիականացում, 36 դպրոցում՝  48,1 մլն դրամի շենքային պայմանների մասնակի բարելավում,  46 դպրոցում գործում է ԱՐՄԱԹ լաբորատորիա:

Մարզի 139 բնակավայրերից 58-ում գործում է 43 նախադպրոցական ուսումնական հաստատություն՝ իր 23 մասնաճյուղերով, 6 այլընտրանքային խումբ և 13 դպրոցահեն նախակրթարան: Հիմնանորոգման կարիք ունի 12 հաստատություն, վերանորոգման՝ 19, ներկայումս վերանորոգվում է 4-ը:

Նշվել է, որ մարզում առկա է կաթի վերամշակման 20 կետ, որից 3-ը՝ Կապանում, 9-ը՝ Գորիսում, 3-ը՝ Տեղում, 5-ը՝ Սիսիանում: Սյունիքում գործում է 6 սպանդանոց, Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում կառուցվել է 3 խելացի անասնաշենք: Մարզի ընդհանուր ոռոգելի հողատարածքը կազմում է  8200 հա: Արոտավայրերը կազմում են 145 հազ․ հա հողատարածք, որից օգտագործվում է 36 հազ․ հա: Մարզում վարելահողերի տարածքը կազմում է  43,9 հազար հա,  փաստացի օգտագործվում է 82 % -ը:

Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում Սյունիքում հիմնվել են 51 հա ինտենսիվ այգիներ, որից պետական աջակցման ծրագրով հիմնվել է՝ 22 հա մրգատու այգի,  3 հա ծնեբեկի այգի: Մարզում առկա են 4,5 հա ջերմոցային տնտեսություններ, պահածոների և շշալցման 10 գործարաններ:

2022 թվականին մարզում իրականացվել են ընդհանուր 216 հա մակերեսով անտառապատման աշխատանքներ: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից 2022թ. մարզում կատարվել են անտառապատման և այլ աշխատանքներ. անտառապատվել է ընդհանուր 40 հա․ մակերեսով տարածք, Սիսիան համայնքում կառուցվել է 1000ք․մ ջերմատուն-տնկարան:

Նշվել է, որ Սյունիքի մարզում գործում է  5 բժշկական կենտրոն, 9 ԱԱՊԿ, 1 Նյարդահոգեբուժական դիսպանսեր, 100 ԲՄԿ: Բժշկական կազմակերպությունների առաջնային օղակում գրանցված բնակչության թիվը 119 հազար 136 է:  2022 թ․ մարզում գրանցվել է 1191 ծնունդ, 1109 մահ:

Ամփոփելով խորհրդակցությունը` վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ 2018 թվականից սկսած Կառավարությունը Սյունիքի մարզում իրականացրել է 100 մլրդ դրամից ավելի ներդրումային ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը կարևորել է համայնքների սեփական եկամուտների շարունակական աճի ապահովումը, տեղական բյուջեների զարգացումը, որպեսզի սուբվենցիոն ծրագրերի ծավալները շարունակեն աճել: Վարչապետն անդրադարձել է Սյունիքի մարզում բնակարանների կառուցման ծրագրերի իրականացմանը, նվազ բնակչություն ունեցող գյուղերի բնակեցման ծրագրերի իրականացմանը, կրթահամալիրների կառուցմանը, որոնք պետք է համալրվեն նոր գույքով, իսկ հարակից ճանապարհները հիմնանորոգվեն, հանքարդյունաբերության ոլորտին, ժամանակակից գյուղատնտեսության ծրագրերի ընդլայնմանը, ջրամբարաշինությանը, զբոսաշրջության խթանմանը և տվել համապատասխան հանձնարարականներ:  

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:27 17/08/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ավիաչվերթով ժամանել է Կապան
13:10 17/08/2023  |  ԼՐԱՀՈՍ«Եթե արձանագրվի խախտում, ապա փորձագետը կասի, թե ով է մեղավոր». Երևան-Գյումրի ավտոճանապարհին ողբերգական ավտովթարի գործով փորձաքննություն է նշանակվել
12:49 17/08/2023  |  ԼՐԱՀՈՍՍեւանա լճի մակարդակը բավականին ցածր է, կառավարությունը հիմա էլ ջրային պարեկություն է ստեղծում (տեսանյութ)
11:23 17/08/2023  |  ՄամուլԷկոնոմիկայի փոխնախարարը քրոջն ավտոտնակ է նվիրել. «Ժողովուրդ»
11:12 17/08/2023  |  ԼՐԱՀՈՍՄիջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը. Փաշինյան (տեսանյութ)
16:19 16/08/2023  |  ԼՐԱՀՈՍԲաքուն պատրաստվում է նոր ռազմական էսկալացիայի. հայտարարում են, թե պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի իշխանությունների վրա
10:32 16/08/2023  |  ՄամուլԱրցախյան գորգերը՝ կառավարական շենքում. «Հրապարակ»
10:06 16/08/2023  |  ՄամուլՍյունիքում նախապատրաստվում են Փաշինյանի այցին. «Հրապարակ»
10:54 15/08/2023  |  ԼՐԱՀՈՍ«Հայ-հնդկական դարավոր բարեկամությունը թեւակոխել է որակապես նոր փուլ»․ Փաշինյանը՝ Հնդկաստանի վարչապետին
10:48 15/08/2023  |  ՄամուլԲանկային համակարգի նախկին աշխատակից, ներկայիս մարզպետ Մուշեղ Մուրադյանը մեծ ունեցվածք է դիզել. «Ժողովուրդ»

Արխիվ

[]