ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շատ խառն էր իրավիճակը, խրամատ չկար, միայն ծառեր ու չոլեր էին, խուճապ. իրենք անտառից էին կրակում, պատրոնը կա, բայց մարդ չկա. Վահանյանի գործով հարցաքննվում են տուժողները (տեսանյութ) 08/17/2023 21:17 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր կայացել է մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօրվա նիստին հարցաքննվել են տուժողներ Էրիկ Գասպարյանը և Արայիկ Գալստյանը։ Տուժող Էրիկ Գասպարյանը Խուռհատ սարից նահանջելուց հետո հայտնվել է շրջափակման մեջ, Վանք գյուղի տներից մեկում օրեր շարունակ գտնվելուց հետո գերեվարվել։ Պատասխանելով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանի դիտարկմանը, թե հնարավո՞ր է արդյոք, որ Խուռհատ սարից նահանջելուց հետո ճիշտ ուղղորդման դեպքում կարողանային հասնել երրորդ գումարտակ, տուժողը նշեց. «Մեզ, ինչքանով որ խոսակցությունը հասել է, ասել են՝ երրորդ գումարտակը հենց մեր դիմացն է, համ էլ՝ հրաձգային զենքի կիրառման ժամանակ փամփուշտները հասել է։ Դրա համար ենք ենթադրում, որ մոտ են եղել»։ Շրջափակման մեջ Էրիկը գտնվել է ևս 20 զինծառայողի հետ, հետո՝ բաժանվել են խմբերի՝ պայմանավորվելով, որ եթե որևէ խումբ դուրս գա շրջափակումից, պետք է հայտնի մյուս զինծառայողների գտնվելու վայրը։
Դատական նիստի ընթացքում զոհված զինծառայողներից մեկի հայրը բարձրացրեց հարցը, թե ինչու հայտնաբերվելուց հետո զինծառայողները չեն հայտնել գտնվելու վայրը, չեն ճանաչել զինծառայողներին, որոնց լուսանկարները ցույց է տրվել, ըստ ծնողի, հանցագործության տարրեր կան։ Նախագահող դատավորն էլ նկատեց՝ դա հանցագործություն չէ, այլ հարց է, եթե սպայական կազմը լիներ, սակայն շարքային զինծառայողներին դա չի վերաբերում. «Սպաներից պահանջեք, ոչ թե՝ գերությունից վերադարձած զինծառայողներից»։ Տուժողը պատմեց, որ պատերազմից առաջ պատշաճ պատրաստություն չէին անցել։ Մինչև Խուռհատ սարից բուն նահանջը զինծառայողն իջել էր, իր խոսքով՝ հացի համար, այդտեղ էլ տեսել էր Իշխան Վահանյանին, «Ուրալ» մեքենաներ, հավաստիացնում է՝ իրեն այդ ժամանակ ոչ ոք չի հարցրել, թե ինչու է դիրքավորված զինծառայողն իջնում, քանի որ հացի ժամ է եղել, մեքենաներով հացը բերել են, ինքն էլ՝ իջել է։ Խուռհատ սարից նահանջի ընթացքում զինծառայողը հակառակորդի չի տեսել։
«Այսինքն, կարող է 5 հոգի էր կրակում ձեր վրա, դուք էլ՝ 150-200 հոգով եք»,- ասաց դատավորը, ինչին արձագանքելով Էրիկը նշեց. « երբ նահանջում են, թիկունքից էլ կրակում են, քանի հոգի ուզում է լինի»։ Դատավորի հաջորդ հարցին՝ նահանջի ժամանակ զորքն ամբողջությա՞մբ էր իջել, թե զորքի մի մասը կռիվ էր տալիս, տուժողը պատասխանեց. «Կարող են զինծառայղներն իրար պահելով իջնեն, օրինակ, շեղելու համար 20-ը կամ 50-ը փախչեն, այդպես հերթով իջնեն »։ Հարցին՝ ինչու էին փախչում, այլ ոչ թե, օրինակ, մնում կռվում և զոհվում, Գասպարյանը պատասխանեց. «Շատ խառն էր իրավիճակը, խրամատ չկար, միայն ծառեր ու չոլեր։ Անկանոն վիճակ էր, խուճապ։ Իրենք անտառից էին կրակում, պատրոնը կա, բայց մարդ չկա»։ Նահանջի ընթացքում, ըստ նրա, չի տեսել իրենից առաջ նահանջող զինծառայողներին։
Այսօրվա նիստում հարցաքննված մյուս տուժողը Արայիկ Գալստյանն էր, որը նույնպես Խուռհատ սարից նահանջելուց հետո հայտնվել է շրջափակման մեջ, ապա՝ գերեվարվել։ Գալստյանը չհիշեց՝ ոչ հրամանատարներին, ոչ էլ՝ դեպքի հանգամանքները, համենայն դեպս, դատարանում շատ մանրամասներ չհայտնեց՝ պատճառաբանելով, որ չի հիշում։ Պատմեց, որ ծնկից վերևի հատվածում վիրավորում է ունեցել, զինծառայողների մոտ գտնվող հեռախոսները հավաքել են պատերազմից առաջ։ Իշխան Վահանյանի վիրավոր լինելու մասին ինքը լսել է, սակայն՝ չի տեսել, չի տեսել նաև մարտադաշտից հեռանալը։ Նահանջի հանգամանքներին ևս հստակ չանդրադարձավ, ասաց, որ լսել է, գոռացել են «նահանջ», սակայն, թշնամուն չի տեսել։ Թեև Գալստյանն ընդամենը երկու ամսվա ծառայող էր, սակայն հավաստիացրեց, որ հրամաններ կարող էր կատարել, եթե հրաման լիներ դիրքերի փոփոխությամբ կամ առավել բարենպաստ դիրքավորմամբ պաշտպանություն իրականացնելու, չի բացառում, որ կիրականացնեին։ Տուժողի հարցաքննության ընթացքում իրավիճակը լարվեց, երբ իրավահաջորդներից մեկը հարց ուղղեց նրան, թե արդյոք, եթե իմանար, թե ում մեղքով է գերեվարվելու, կգնդակահարեր Իշխան Վահանյանին, թե՝ ոչ։ Հարցին տուժողն ըստ էության չպատասխանեց։ Հաջորդ հարցը, որը վերաբերում էր անպատրաստ նորակոչիկներին մարտադաշտ ուղարկելուն, վրդովվեցրեց ծնողներին։ Վիճաբանություն տեղի ունեցավ։ Տուժողի հարցաքննությունն ավարտվեց, դատական նիստը՝ հետաձգվեց մինչև օգոստոսի 29-ը, ժամը՝ 13.00-ն։
Հիշեցնենք, որ Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ: Նշենք, որ այս գործով անցնող միակ մեղադրյալը Իշխան Վահանյանն է։ Քրեական գործն ի սկզբանե մակագրվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ․ Սեփխանյանին, սակայն հետագայում գործի ընդդատությունը փոխվել է՝ պայմանավորված միջադեպով։ Գործն այժմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի վարույթում է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
- 11/20/2024 23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
- 11/20/2024 23:35 Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից