ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի քաղհասարակության ներկայացուցիչներն անթույլատրելի են համարել Աղդամի ճանապարհը որպես Լաչինի միջանցքի այլընտրանք օգտագործելը 08/16/2023 14:42 | ԼՐԱՀՈՍ
Արցախի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց վճռական դիրքորոշումն են հայտնել Լաչինի միջանցքին այլընտրանքային տրանսպորտային երթուղիներ օգտագործելու առաջարկների վերաբերյալ, մասնավորապես՝ Ակնայով (Աղդամ) դեպի պաշարված Արցախ հումանիտար մուտքի համար։
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի քաղհասարակության ներկայացուցիչներն հայտարարության մեջ նշել են, որ միամտություն է կարծել, թե Արցախն ութ ամիս դաժան շրջափակման մեջ պահող Ադրբեջանը՝ դանդաղ մահվան դատապարտելով նրա ժողովրդին, հանկարծ տոգորվել է մարդասիրության զգացումով և որոշել է հումանիտար մուտք ապահովել իր տարածքով։
«Կասկածից վեր է, որ սա Ադրբեջանի իշխանությունների հերթական հնարքն է՝ արդարացնելու իրենց հանցավոր գործողությունները, թաքցնելու ցեղասպանական մտադրությունները, ոտնահարելու արցախցիների արժանապատվությունը՝ հատագայում նրան ստրկացնելու նպատակով։ Ադրբեջանի իշխանությունները կեղծ հումանիզմ են օգտագործում՝ փորձելով շեղել միջազգային հանրության ուշադրությունն Արցախի էթնիկ զտման և ցեղասպանության, Արցախի բնակչությանն իրենց հողում ազատ և անվտանգ ապրելու հնարավորությունից զրկելու իրական նկրտումներից։
Նման գործողությունները անհամատեղելի են արդարության և մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների հետ։ Արցախի ժողովուրդը չի կարող և մտադիր չէ ընդունել նման առաջարկ մի երկրից, որն ընդամենը երեք տարի առաջ իր դեմ սանձազերծեց ագրեսիվ պատերազմ՝ օկուպացնելով Արցախի քաղաքներն ու գյուղերը, որը չի դադարում ոչնչացնել հայկական սրբավայրերը, խախտել Արցախի Հանրապետության քաղաքացիների հիմնարար իրավունքները, նպատակաուղղված և համակարգված կերպով անտանելի կենսապայմաններ է ստեղծում 120.000 մարդկանց, այդ թվում՝ 20.000 ծերերի, 9.000 հաշմանդամների, 2.000 հղի կանանց և 30.000 երեխաների համար, և շարունակում ահաբեկել ու սպառնալ խաղաղ բնակչությանը նոր պատերազմով։
Կոչ ենք անում միջազգային հանրությանը լինել զգոն, ավելի պատասխանատու մոտենալ Ադրբեջանի ցանկացած գործողություններին և առաջարկներին գնահատական տալուն և չտրվել նրա հանցավոր մտադրություններին։ Անհրաժեշտ է կանխել կեղծ հումանիզմի չարաշահումը, որն ուղղված է Արցախի խաղաղ բնակչության դեմ ագրեսիան և նրա իրավունքների ոտնահարման քողարկմանը:
Կոչ ենք անում նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ներգրավված բոլոր դերակատարներին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, ուշադրություն դարձնել Արցախի ժողովրդի իրական կարիքներին և շահերին և փնտրել արդար լուծում՝ հիմնված նրանց իրավունքների և արժանապատվության, մարդկային կյանքի նկատմամբ հարգանքի վրա։ Վստահ ենք, որ միայն նման մոտեցումը կարող է հանգեցնել իրական խաղաղության, կայունության և բարգավաճման տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ցանկացած առաջարկ, որն անտեսում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դիտարկում ենք որպես Ադրբեջանի ավտորիտար, բռնապետական և հայատյաց ռեժիմին Արցախի ժողովրդի բռնի հպատակեցման հանցավոր ծրագրերի խրախուսում»,-ասված է հայտարարության մեջ, որը ստորագրել են.
«Հայկական աշխարհ» հասարակական կազմակերպությունը
«Մայրություն» ՀԿ-ն
«Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ն
«ԼՂՀ փախստականների միություն» ՀԿ-ն
«Կին փախստականների միություն» ՀԿ-ն
«ԱՀ ավագների խորհուրդ» ՀԿ-ն
«Հայկի Սերունդ» ՀԿ-ն
«Ազգային Արցախ» ՀԿ-ն
«ՇԵՆ» ՀԿ-ն
«Միասնական երիտասարդություն հանուն արդարության» ՀԿ-ն
«Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն
«Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» ՀԿ-ն
«Մեր տուն-Արցախ» ՀԿ-ն
«Կանանց և երեխաների աջակցության և զարգացման կենտրոն» ՀԿ-ն
«Խուլերի միություն» ՀԿ-ն
«ԼՂՀ զոհված ազատամարտիկների միություն» ՀԿ-ն
«Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» ՀԿ-ն
«Հայ-ռուսական կազակական Արցախի միություն» ՀԿ-ն
«Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն
«Արցախի ժուռնալիստների միություն» ՀԿ-ն
«Իրավագիտակից հասարակություն» ՀԿ-ն
«Արցախի գրողների միություն» ՀԿ-ն
«Շուշիի կանանց կենտրոն» ՀԿ-ն
«Կաճառ գիտական կենտրոն» ՀԿ-ն
«ԱՀ Երաժիշտների միություն» ՀԿ-ն
«ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիա» ՀԿ-ն
«Հավատ և արիության ռազմահայրենասիրական միավորում» ՀԿ-ն
«Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ-ն
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Արցախի մասնաճյուղը
Դավիթ Կարաբեկյանը՝ Քաղաքացիական հասարակության առաջնորդ, դասախոս
Զաբելա Ավագյանը՝ Քաղաքացիական հասարակության անդամ, լրագրող
Վլադիմիր Գրիգորյանը՝ լրագրող Կրթական հիմնադրամի տնօրեն
Սիլվա Մարկարյանը՝ գրող-հրապարակախոս
Իրա Թամրազյանը՝ քաղաքացիական հասարակության ակտիվիստ, ներքին տեղահանված Հադրութից
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ