Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»

ԵՊԲՀ նախկին պրոռեկտորի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ փողերի լվացման մեղադրանքով 08/16/2023   10:44  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցա­գործությունների քննության վարչությունում «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի պաշտոնատար անձանց կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, վստահված գույքի հափշտակությունների, փողերի լվացման և այլ դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթով շարունակվող նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քրեական հետապնդում է հարուցվել 2015-2016թթ. Հիմնադրամի ֆինանսատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր հանդիսացող Կ.Հ.-ի նկատմամբ, ըստ որի` վերջինս կազմակերպել է փողերի լվացում, մասնավորապես՝ «Հերացի» արհեստակցական կազմակերպության տնօրեն Մ.Ս.-ի և «Արև-Շին» ՍՊ ընկերությունը փաստացի ղեկավարող Ռ.Դ.-ի կողմից ձևական պայմանագրի կնքմամբ կազմակերպել է հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցների փոխանցումն ու փոխարկումը` նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել դրանց իրական բնույթն ու հանցավոր ծագումը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Այսպես.
Կ.Հ.-ն, հաստատապես տեղեկացված լինելով «Հերացի» արհեստակցական կազմակերպության բանկային հաշիվներում «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամից 2015-2016թթ. ընթացքում որպես անդամակցության վճար ավել փոխանցված, ինչպես նաև այլ պատրվակներով փոխանցված և այդ կերպ հափշտակված գումարների առկայության մասին, հանցավոր մեխանիզմի մշակմամբ, նպատակադրվել է կազմակերպել և իրականացնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված հիշյալ գումարների (փողերի) լվացումը:

Հանցավոր մտադրությունն իրագործելու դիտավորությամբ, ձևական քաղաքացիաիրավական գործարք կնքելու արդյունքում, «Հերացի» արհեստակցական կազմակերպության բանկային հաշիվներում գտնվող, հանցավոր ծագում ունեցող գումարներից առանձնապես խոշոր չափերով՝ 16.800.000 ՀՀ դրամին օրինական տեսք տալու և այն օրինական շրջանառության մեջ ներգրավելու, այդ կերպ հիշյալ գումարի իրական բնույթը, ծագման աղբյուրը թաքցնելու և դրա փոխանցումն ապահովելու նպատակով` Կ.Հ.-ն հանցավոր համաձայնության է եկել իր մտերիմ, «Դավթյան հայր և որդիներ» ՍՊ ընկերությունը փաստացի ղեկավարող Ռ.Դ.-ի և «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ի հետ, որից հետո Ռ.Դ.-ն 2016թ. հուլիսի 19-ին իր աշխատակիցներից Ա.Ա.-ի անվամբ հիմնել է «Արև-շին» ՍՊ ընկերությունը՝ անձամբ ղեկավարելով այն: Կ.Հ.-ի կազմակերպմամբ դեռևս իրավաբանորեն չգրանցված «Արև-շին» ՍՊ ընկերության և «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ի միջև 2016թ. հուլիսի 1-ին արդեն իսկ կնքվել է վճարովի ծառայությունների մատուցման կեղծ պայմանագիր՝ «Արև-շին» ՍՊ ընկերության կողմից իբրև 2016թ. հուլիսի 19-ից 23-ը և հուլիսի 22-ից 26-ը երկու փուլով «Դավթյան հայր և որդիներ» ՍՊ ընկերությանը պատկանող, Սևան քաղաքում գտնվող «Աստերիս» հանգստյան գոտում Հիմնադրամի 224 աշխատակիցների հանգիստը կազմակերպելու վերաբերյալ:

«Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ն, Կ.Հ.-ի կազմակերպմամբ շարունակելով հանցավոր մտադրության իրականացմանն ուղղված գործողությունները, հանցավոր ճանապարհով ստացված վերը նշված 16.800.000 ՀՀ դրամ գումարի իրական բնույթը, ծագման աղբյուրը թաքցնելու և կանխիկացումն ապահովելու նպատակով, հիշյալ կեղծ փաստաթղթերի հիման վրա 2016թ. հուլիսի 20-ին և 25-ին՝ յուրաքանչյուր դեպքում 8.400.000 ՀՀ դրամ, բանկային փոխանցումների եղանակով փոխանցել է «Արև-շին» ՍՊ ընկերության բանկային հաշվին, որը 2016թ. հուլիսի 27-ին բանկի Սևանի մասնաճյուղից Ա.Ա.-ն Ռ.Դ.-ի պահանջով կանխիկացրել և փոխանցել է վերջինին, ով այդ գումարները ստանալուց հետո, Կ.Հ-ի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, դրանից 3.360.000 ՀՀ դրամը վերցրել է իբրև հիշյալ գործարքի արդյունքում առաջացած հարկային պարտավորությունների մարման գումար, իսկ մնացած 13.440.000 ՀՀ դրամ գումարը Սևան քաղաքում տվել է Կ.Հ.-ին:

Այնուհետև, «Աստերիս» հանգստյան գոտում Հիմնադրամի որևէ աշխատակցի հանգիստը փաստացի չկազմակերպելով՝ 2016թ. հուլիսի 29-ին «Հերացի» արհեստակցական կազմակերպության և «Արև-շին» ՍՊ ընկերության միջև կազմվել և ստորագրվել է ծառայությունների մատուցման վերաբերյալ հանձնման-ընդունման կեղծ ակտ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Կ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին):

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Կ.Հ.-ն քրեական վարույթով վերը նշված դրվագով գործարքներ իրականացրած անձանց վարույթն իրականացնող մարմին կանչելուց անմիջապես հետո՝ 2023 թվականի ապրիլի 20-ին, հեռացել է ՀՀ-ից:

Վարույթն իրականցնող մարմինը Կ.Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է և հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:32 29/07/2023  |  Քրեական խրոնիկոնՓողերի լվացման մեջ մեղադրվող Ս.Կ.-ն կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի. վերադաս դատախազը վերացրել է քննիչի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը
09:12 22/01/2020  |  ՄամուլԻ՞նչ է արել Գագիկ Խաչատրյանի որդին․ ԱԱԾ-ն լուրջ տեղեկություններ է հայտնաբերել. «Ժողովուրդ»
13:04 28/10/2019  |  Դատական ռեպորտաժներՓողերի լվացման մեջ մեղադրվող Գագիկ Ծառուկյանի մտերիմը չի կալանավորվի. վերաքննիչը մերժեց դատախազին
10:48 30/04/2019  |  Քրեական խրոնիկոն«Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և յուրացում կատարելու համար
20:16 14/03/2018  |  Քրեական խրոնիկոն«Օրենքով գողերը» փողեր են լվանում Եվրոպայում
15:35 04/08/2017  |  Քրեական խրոնիկոնՔրեական գործ` պաշտոնատար անձի կողմից կեղծ փողեր իրացնելու փորձի փաստով
13:26 19/05/2017  |  Դատական ռեպորտաժներՓողերի լվացման վերաբերյալ գործով վերջին խոսքի փուլում փոխվեց ամբաստանյալի պաշտպանը
18:31 10/10/2016  |  Քրեական խրոնիկոնՓողերի լվացման գործով քննությունը շարունակվում է. բազմաթիվ վկաներ են հարցաքննվել. ԱԱԾ
13:34 07/05/2016  |  Քրեական խրոնիկոն«Փողերի լվացման» նոր դեպք բանկում
19:57 15/03/2016  |  Քրեական խրոնիկոնՓողերի լվացման գործով սկսվեց գրավոր ապացույցների հետազոտումը

Արխիվ

[]