ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
120.000 մարդու սովամահությունը Եվրոպայի համար հիմք չէ, որպեսզի նա սանկցիաներ կիրառի ցեղասպան Ադրբեջանի նկատմամբ, իսկ ՄԱԿ-ի ԱԽ նիստից ոչինչ չեմ սպասում. Արթուր Խաչիկյան 08/16/2023 18:26 | Քաղաքական
ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներն Արցախը միշտ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս են ճանաչել, սա նոր չի և նորություն լինել չէր կարող։ Երկրորդ, ուզում եմ հարցադրում կատարել՝ իսկ ի՞նչ հիմքեր ունենք մենք ասելու, որ, եթե ՄԱԿ-ի ԱԽ նիստում մեկ անգամ ևս այս մասին հայտարարվի, ապա Ադրբեջանը կբացի Լաչինի միջանցքը և թույլ կտա, որպեսզի այնտեղով հումանիտար բեռներ մտնեն Արցախ,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոտկոր Արթուր Խաչիկյանը։
Հիշեցնենք՝ Հայաստանը դիմել է Միավորված ազգերի կազմակերպոության Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով։ Այն տեղի կունենա այսօր՝ Երեւանի ժամանակով ժամը 23-ին։
ՄԱԿ-ի ԱԽ խորհրդի արտահերթ նիստից Արթուր Խաչիկյանը սպասում է հերթական լղոզված հայտարությունն ու փաստաթուղթը, որտեղ դատարկ ու ոչինչ չասող բառեր և կոչեր են հնչելու միայն. «Կողմերին հերթական կոչն է արվելու՝ վերադառնալ բանակցային խաղաղ գործընթացին, առանց ռազմական միջամտության լուծել առկա խնդիրները, երևի կոչ է արվելու կողմերին զսպվածություն ցուցաբերել, հարգել ինչ – որ պայմանավորվածություններ, որոնք եղել են անցյալում և այլն։ Իսկ նկատե՞լ եք, որ Արևմուտքից և արդեն նաև Ռուսաստանի Դաշությունից մենք միայն դատարկ բառերի կույտ ենք ստանում և ուրիշ ոչինչ։ Որևէ ռեալ գործողություն, առաջարկ կամ քայլ որևէ կողմից չկա, որովհետև, եթե, օրինակ, Արևմուտքն, իսկապես, ցանկանար բացել տար Լաչինի միջանցքը, ապա նա վաղուց սանկցիաներ կկիրառեր Ադրբեջանի նկատմամբ, ինչպես դա անում է ՌԴ-ի նկատմամբ և այլն։ Արևմուտքի համար սանկցիաներ կիրառելու պատճառ կարող էր լինել, օրինակ, ռուսական С-400 հակաօդային պաշտպանական հրթիռների ձեռքբերումը, որով նա ցանկանում էր Թուրքիային սպառնալ իր սանկցիաներով, իսկ ահա, 120.000 մարդու սովամահությունը Եվրոպայի համար հիմք չէ, որպեսզի նա սանկցիաներ կիրառի ցեղասպան Ադրբեջանի նկատմամբ։ Հետևությունները թողնում եմ ձեզ»,- ասում է բանախոսը։
Արթուր Խաչիկյանը հիշեցնում է՝ ընդամենը մեկ շաբաթ առաջ էր, որ ԱՄՆ -ն Ուկրաինային առաջարկեց անվտանգության երաշխիքներ տրամադրել. «Չխոսենք այն մասին, որ հավաքական Արևմուտքի և միջազգային հանրության կողմից Ուկրաինային տրամադրած օգնությունն, արդեն, անցել է 250 մլրդ. դոլարը։ Ամբողջ Եվրոպայով մեկ Ուկրաինայի դրոշներն են կախված, իսկ Հայաստանի և Արցախի մասին ոչ ոք չի խոսում, մեր նկատմամբ որևէ հետաքրքրություն չկա։ Իսկ թե ինչի՞ վրա ենք մենք հույս դրել, ես, իսկապես, չգիտեմ՝ դատարկ փաստաթղթերի՞ և դիվանագիտական ֆորմուլաների վրա՞…»,- ասում է Արթուր Խաչիկյանը։
Ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանի Դաշնությունը, հանուն հայկական շահի, Թուրքիայի հետ խնդիրներ ունենալ չեն պատրաստվում, ասում է Արթուր Խաչիկյանը և հավելում.«Թուրքիան և Ադրբեջանը շատ կարևոր գործընկերներ են նրանց համար, մանավանդ ուկրաինական շարունակվող առճակատման ֆոնին, քան մենք։ Իսկ թե ինչի՞ ենք մենք դեռևս սպասում կամ ինչո՞ւ ենք մենք այդքան սիրում հույսներս դնել դատարկաբանությունների վրա, չգիտեմ՝ գուցե դա մեր անզորությունից է»։
Ամփոփոլով զրույցը՝ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոտկոր Արթուր Խաչիկյանը հավելում է՝ երբ մենք խոսում ենք այն մասին, թե ի՞նչ է տալու մեզ ՄԱԿ-ում կայանալիք ԱԽ արտահերթ նիստը, թե ի՞նչ է լինելու, եթե այնտեղ Արցախը ճանաչեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս և այս թեմաներով տարատեսակ ենթադրություններ և թեզեր ենք առաջ քաշում, ապա դրանից առաջ պետք է հիշենք, որ Արցախն Ադրբեջանի մաս, արդեն իսկ, ճանաչել է ՀՀ օրվա իշխանությունը, դեռևս անցյալ տարի՝ Պրահայում։ Իսկ միջազգային հանրությունն ու ՄԱԿ-ի անդամ երկրները վաղուց են Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի տարածքային ամնողջականության մաս.«Կարևորն այն էր, որ հայստանյան օրվա իշխանություններն Արցախը ճանաչեցին՝ որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, որն էլ՝ իր հերթին, ճակատագրական հարված հասցրեց Արցախի անվտանգությանը, թույլ տվեց փակելու Լաչինչ միջանցքը և հեռացրեց մեզ 2020 թ. նոյեմբերի 9-ի պայմանագրից։ Եվ, քանի որ մենք դա արեցինք արևմտյան հարթակներում, այն թուլացրեց նաև այստեղ Ռուսաստանի Դաշնության դերն ու նշանակությունը և մենք, ինչպես միշտ, մանրադրամ դարձանք ՝ տարածաշրջանում ՌԴ-ի և Արևմուտքի շահերի բախման մեջ։ Այս մասին է պետք հիմա խոսել, մտածել ու սրա շուրջ է, որ պետք է ելքեր փնտրել, իսկ թե ի՞նչ կասեն վաղը ՄԱԿ-ի ԱԽ նիստում, համոզված եղեք՝ ոչ մի նոր բան մեզ դա չի տալու, որովհետև նոր բան այնտեղ, ինչպես արդեն ասեցի, չի հնչելու»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից