ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանում 300 անձի վերաբերյալ կա ցուցակ, որոնց դիտում են որպես ռազմական հանցագործներ. Եթե փորձեն դուրս գալ Արցախից՝ կձերբակալվեն. Պետրոսյան (Տեսանյութ) 08/15/2023 22:22 | Քաղաքական
Ադրբեջանի կողմից ամեն օր նոր ագրեսիվ հայտարարություններ են իրականացվում այն տարբերակով, որ փորձելու են հետագայում ոչ թե մեծ պատերազմի, այլ առանձին ճակատամարտերի, փոքրիկ ընդհարումների միջոցով կտոր-կտոր Հայաստանից սահմաններ գրավել։ Պրովոկացիոն գործողությունները ոչ միայն սահմանների խախտումներն են, այլև մեր տարածքից զինվորների առևանգումը, սահմանակետից Արցախի բնակչին ձերբակալելը, ադրբեջանական զինուժի կողմից իրականացվող կրակոցները և այլն։ «ՓաստԻնֆոյի» եթերում ասել է արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։
Անդրադառնալով ՀՀ-ի կողմից ՄԱԿ ԱԽ ուղղված դիմումին՝ բանախոսը նշեց, որ երեք ամիս կլինի, ինչ Հաագայի միջազգային դատարանը որոշում է կայացրել Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին, սակայն ոչինչ չարեցին։ «Մեր վերլուծությունները ցույց են տվել, որ ադրբեջանական այս ագրեսիան, Թուրքիայի ներկայությունը Կովկասում, հատկապես՝ Հայաստանում, ապահովում են անգլոսաքսոնական ուժերը, Ամերիկայի կողմից՝ Ռուսաստանին դուրս մղելու նկատառումից ելնելով։ Կարծում եմ, տա Աստված, որ սխալվեմ, ԱԽ-ում՝ ի դեմս Մեծ Բրիտանիայի, վետոյի իրավունք կկիրառվի»,- ասել է Թ. Պետրոսյանը։
Բանախոսի արձանագրմամբ՝ արցախահայերի շրջափակումը մարդկության դեմ հանցագործություն է, որը Ադրբեջանն սկսել է 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ։ Սպասել որ դատախազությունը քրեական վարույթ հարուցի՝ չի լինի այդպես։ Ադրբեջանում արդեն 300 անձի վերաբերյալ կա ցուցակ, որոնց դիտում են որպես ռազմական հանցագործներ։ Եթե փորձեն Հաքարիի կամրջով գաղթել Հայաստան՝ նրանք ֆիլտրացիա են անելու, տղամարդկանց մոտ 90 տոկոսին թույլ չեն տալու դուրս գալ Արցախից և ձերբակալելու են։ Սրանք թքած ունեն միջազգային կառույցների գործողությունների, միջազգային կառույցի հեղինակության վրա։ Չէ՚ որ միջազգային կառույցները պետք է ենթադրենք, որ ղեկավարվում են մեկ կենտրոնով՝ մեկ կենտրոնը Արևմուտքն է, որի վերջնական քաղաքականությունն է՝ Ռուսաստանը դուրս բերել Արցախից։
Փորձագետի դիտարկմամբ, տարածքային ամբողջականություն խախտելը պետական հանցագործություն է։ Հողային տարածքների հետ կապված փոփոխությունը պետք է իրականացվի ըստ Սահմանադրության՝ հանրաքվեի միջոցով։ Հիշենք, որ Սյունիքում զորքերի հետ քաշման հրաման Ն. Փաշինյանը տվեց, որի արդյունքում թուրքերը առանց մի կրակոցի մտնում են Հայաստանի տարածք։ Սա պետական հանցագործություն է իշխանությունների կողմից։ Այս իշխանությունների, հատկապես վարչապետի վերաբերյալ քրեական գործերի հարուցումը 20 և ավելի հոդվածներով է լինելու՝ պետական դավաճանություն, տարածքային ամբողջականության խախտում, կոռուպցիա և այլն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի