ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս պայմաններում միմյանց հույս տալն ու կարեկից լինելն է, որ մեզ պահում է, որ դեռ կանք, ապրում ենք․ Արցախ, մեր օրեր․․․ 08/15/2023 21:55 | Կյանքն՝ Արցախում
Արցախում նորից հացի խնդիր է։ 400 հոգանոց հերթերում մարդիկ էլի գիշերը պիտի ժամերով սպասեն, որ կարողանան երկու հաց տանել տուն։ Ու դեռ հարց է՝ կկարողանա՞ն տանել, թե՞ իրենց հերթը չհասած՝ հացը կվերջանա․․․
«Երեկ գործընկերս երեք ժամ հերթ է կանգնել, որ հաց առնի, բայց հերթը հասել է իրեն, վերջացել է հացը, դատարկաձեռն տուն է գնացել․․․»,- «Փաստինֆո»-ին պատմում է Ստեփանակերտի բնակիչ Աննա Մանգասարյանը։
Աննան հերթերում շատ բանի է ականատես լինում՝ կարեկցանքի դրսևորումներից մինչև ուշագնացության դեպքեր։ Ամենախոցելի կատեգորիան այս պայմաններում իր համար տարեցներն են՝ հատկապես միայնակ տատիկ-պապիկները։
«Մի քանի օր առաջ մի պապիկ էր կաթնամթերքի հերթ կանգնել։ Մոտ 4-5 ժամ սպասեց, թթվասերն առավ ու դեռ չէր հասցրել աստիճաններից իջնել, ուշագնաց եղավ․․․ Ամենացավալին այ դա է, երբ աչքիդ առաջ տատիկ-պաիկիներն ուշագնաց են լինում թերսնումից, հյուծվելուց․․․»,-ասում է Աննան։
Ստեփանակերտում, առանց չափազանցության, հիմա միայն բանջարեղեն կարելի է գտնել՝ այն էլ՝ քիչ քանակությամբ ու ոչ ամեն տեղ։ Լոլիկ, վարունգ, բիբար, կարտոֆիլ, տեղ-տեղ՝ ձմերուկ ու խաղող․․․ սրանք այն մթերքներն են, որոնք մարդիկ ուտում են, եթե կարողանում են ձեռք բերել։ Այդ՝ առաջին հայացքից մատչելի թվացող ապրանքները ձեռք բերելն էլ է դժվարացել, քանի որ բնակչության մի ստվար զանգված շրջափակման հետևանքով կորցրել է աշխատանքը։
Աննայի շրջապատում բազմաթիվ են նման մարդիկ։ Ու հետաքրքիրն այն է, որ նրանք շատ դեպքերում չեն բարձրաձայնում, որ գոյատևելու խնդիր ունեն։ Մեկը՝ հարևանի, մյուսը՝ բարեկամի, երրորդն էլ պետաջակցությամբ կամ նպաստով յոլա է գնում։
«Սոցիալական աջակցության մի շարք ծրագրեր կան, բայց ոչ մեկը նորմալ չի գործում։ Մի մասը փոստով, մյուսները բանկով պետք է ստանան գումարը։ Ու պատահում է, որ, օրինակ, մեկը երկու անգամ օգտվում է ծրագրից, մեկ ուրիշն էլ ոչ մի ծրագրից չի կարողանում օգտվել, քանի որ փող չի լինում»,-նկատում է զրուցակիցս։
Գոյատևելու խնդիրն Արցախում բազմաթիվ խնդիրներից մեկն է և փոխկապակցված է շատ այլ հարցերի հետ։ Օրինակ՝ երբ միջհամայնքային երթուղիները գործում էին, գյուղերից Ստեփանակերտ գյուղմթերք գոնե հասցնում էին, մարդիկ իրենց բարեկամներին, ծանոթներին սննդի հարցում օգնում էին։ Հիմա, երբ Ստեփանակետի հետ կապը գրեթե կտրված է, այդ հնարավորությունն էլ չկա։
Տրանսպորտի բացակայությունը բազմավեկտոր ազդեցություն է թողնում բոլոր ոլորտների ու հասարակության տարբեր կատեգորիաների վրա՝ սկսած հղիներից՝ ավարտած դպրոցականներով։
«Իմ մտահոգությունը հիմա այն է, թե երեխաս ոնց է դասի գնալու։ Ոտքով մոտ 40 րոպե պետք է գնա, որ հասնի դպրոց։ Եթե սովորական հանրակրթական դպրոց լիներ, կփոխեի, ավելի մոտ գտնվող դպրոց կտանեի, բայց չեմ կարող, թեքումով դպրոց է և միակն է Ստեփանակերտում։ Ու ինձ նման բազմաթիվ ծնողներ այս նույն վիճակում են»,-ասում է Աննան։
Զրուցակցիս ընտանիքն այն ընտանիքների շարքում է, որոնք կիսված են արդեն 9 ամիս։ Աննայի ավագ դուստրը Երևանում է սովորում։ Հոկտեմբերից տնից հեռու է։ Վերջին անգամ մայրը դստերը տեսել է հունվարին։
«2022թ․ դեկտեմբերին, երվ ադրբեջանցիները ճանապարհը փակել են, ես Երևանում էի։ Մի կերպ Կարմիր Խաչով հետ եմ եկել ու արդեն ութ ամիս է՝ չեմ տեսել աղջկաս։
Նրանից այսքան երկար ժամանակ հեռու լինելն ամենացավոտն է ինձ համար․․․ Ոչ մի անգամ այսքան երկար բաժանում չենք ունեցել»,-ասում է Աննան ու շարունակում՝ այս պայմաններում միմյանց հույս տալն ու կարեկից լինելն է, որ մեզ պահում է, որ դեռ կանք, ապրում ենք․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ