Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան 01/17/2025   23:10 Հանրապետության մի շարք տարածաշրջաններում բուք է 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:38 Եթե այդ անկլավները տրվեն Ադրբեջանին, ապա հետագայում էլ Ադրբեջանն միջանցք է ուզելու՝ դրանք Ադրբեջանին միացնելու համար. Գալչյան 01/17/2025   22:22 Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   21:28 Կոթիի համայնքում վարչական ղեկավարը սահմանզատման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ չի նկատել 01/17/2025   21:11 Մանուկ Մուրադյանը նշանակվել է ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   20:58 Ռուսաստանն ու Իրանը հետաքրքրված են խաղաղ ատոմի ոլորտում համատեղ նախագծերով 01/17/2025   20:50 Այս ցուցադրական ներկայացումը ոչ թե դատական գործընթաց է, այլ ինկվիզիցիայի և ֆաշիստական դատավարությունների զազրելի սիմբիոզ. ՀՀԿ ԳՄ 01/17/2025   20:25 Նախարար Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը 01/17/2025   20:13 Իրանը ռուսական գազը կստանա Ադրբեջանի տարածքով. գազատարի երթուղին համաձայնեցվել է 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/17/2025   19:49 Բաքվում ընթացող, այսպես կոչված, «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին, և չեն կարող դիտարկվել որպես անկողմնակալ դատարանի կողմից իրականացվող. ՄԻՊ 01/17/2025   19:11 Տեղի կունենա աղոթք՝ հայ գերյալների Հայրենիք վերադարձի համար 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը 01/17/2025   18:50 Պուտինն ու Փեզեշքիանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիրը 01/17/2025   18:48 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները 01/17/2025   18:43 Մհեր Գրիգորյանի գրասենյակը գաղտնի է պահում, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   15:40 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/16/2025   16:00 Մոսկվայում տարակուսած են հայկական կողմի արձագանքից. Զախարովան՝ Կիսելյովի հաղորդումների հեռարձակումն արգելափակելու և բողոքի նոտա հղելու մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Հայկական կողմի թուլությունը գրգռիչ գործոն է դառնում ադրբեջանական ագրեսիայի համար. Մաթեւոսյան 08/15/2023   20:24  |  Քաղաքական

Ադրբեջանն, ամեն դեպքում, ինքն իրեն չի կաշկանդում՝ որոշակի գործողություններ իրականացնելու հարցում։ Մենք հիշում ենք, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը մի քանի անգամ կրակ են բացել Արցախի Հանրապետությունում տեղակայված նույնիսկ այն դիրքերի ուղղությամբ, որտեղ եղել են ռուս խաղաղապահներ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ԶՈւ-երի կողմից ԵՄ դիտորդների ուղղությամբ կրակ բացելու փաստին։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն այսօր հայտնել էր, որ ադրբեջանցիները կրակ են բացել ԵՄ դիտորդների և նրանց ավտոմեքենայի ուղղությամբ, սակայն ԵՄ դիտորդական առաքելությունը թվիթերյան գրառմամբ նախ կեղծ էր որակել ՀՀ ՊՆ-ի հայտարարությունը եւ միայն համացանցում տարածված տեսանյութից հետո, որտեղ պարեկություն անող դիտորդները պատմում են իրենց ուղղությամբ արձակված կրակոցների մասին, ստիպված էր ընդունել, որ կրակոցներ արձակվել են՝ իրենց պատասխանատվության գոտում։

Ըստ քաղաքագետի՝ տեղի ունեցածի մեջ հիմնական պատասխանատուն ոչ թե ռուս խաղաղապահներն ու ԵՄ առաքելության դիտորդներն են, այլ հայկական կողմի թուլությունը, ինչն էլ, նրա խոսքով, գրգռիչ գործոն է դառնում ադրբեջանական ագրեսիայի համար։ Մյուս կողմից, «Փաստինֆո»-ի զրուցակցի կարծիքով, ԵՄ առաքելությունը ցանկանում է, այնուամենայնիվ, շարունակել մնալ ՀՀ-ում։ Այս պարագայում, նրա խոսքով, իրենք փորձելու էին միակողմանի դատապարտող հայտարարություններ չանել՝ հաշվի առնելով ՀՀ-ում տեղակայվելու մասով Ադրբեջանի դեմ լինելու փաստը։

«Եթե հիշում եք, Փաշինյանը վերջերս բողոքում էր ԵՄ միջնորդական ջանքերից։ Եվրոնյուզին տված հարցազրույցում խոսում էր այն մասին, որ մի ամբողջ ցուցակ ունեն այն ամենի, ինչը Բրյուսելում համաձայնեցվել է, բայց չի իրականացվել։ Եթե այդ դիտանկյունից նայենք, ապա ԵՄ արձագանքը հենց սրանով էր պայմանավորված»,- ասաց նա։

Քաղաքագետը տեսակետ հայտնեց, որ տեղի ունեցածը խոսում է ՀՀ իշխանությունների և Բրյուսելի միջև անվստահության մթնոլորտի առկայության մասին։ Այս համատեքստում, ըստ նրա, արդեն երեկ լրացավ երրորդ ամիսը, ինչ Շառլ Միշելը հայտարարել էր, «մոտակա շաբաթների ընթացքում» հայ գերիների վերադարձի մասին։

Բացի այդ, Մաթևոսյանը հավանական համարեց տարբերակը, որ Բրյուսելից ակնկալում էին հայկական իշխանությունների կողմից արևմտյան տարբերակով խաղաղության պայմանագիր ստորագրելու շտապողական քաղաքականության շարունակություն, ինչը տեղի չունեցավ։

«Նախ և առաջ, մինչև ԵՄ առաքելության մասին խոսելը մենք պետք է ֆիքսենք, որ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում, Հայաստանն ավելի մեծ օգուտ կունենար, եթե այստեղ տեղակայվեր ՀԱՊԿ խաղաղապահ կամ փաստահավաք առաքելությունը։ ՀԱՊԿ-ը, այն է՝ ՌԴ-ն, ունի գետնի վրա անվտանգության որոշակի համակարգ ապահովելու կարողություն, ինչից հայկական կողմը հրաժարվել էր։ Հիմա, այս միջադեպից հետո կխնդրեն ԵՄ-ին հեռանալ այստեղից, թե չեն խնդրի, ինչ զարգացումներ կլինեն՝ Փաշինյանը թող ինքը որոշի»,- ասաց նա՝ այդուհանդերձ, համոզմունք հայտնելով, որ մեր երկրի շահերից չի բխում ֆունդամենտալ առումով փչացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Բենիամին Մաթևոսյանի խոսքով՝ հայկական կողմը պետք է գործի բազմաքաղաքական դաշինքի շրջանակներում՝ ընդունելով այն ռազմատեխնիկական, նյութական ու մարդկային օգնությունը, որն առաջարկվում է ՀԱՊԿ-ն։

Ինչ վերաբերում է ԵՄ դիտորդների կողմից՝ ամրակայման ու ռազմական տեղաշարժի վերաբերյալ ադրբեջանական տեղեկության հերքմանն ու Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների հնարավոր սանձազերծման հարցում զսպիչ դերին՝ Մաթևոսյանը հիշեցրեց, որ այդ նույն կառույցներն առկա էին նաև Ուկրաինայի տարածքում, սակայն, դրանք այդպես էլ որևէ արգելակ չդարձան այդ երկրում պատերազմի մեկնարկի հարցում։ Այս, և ո՛չ միայն այս վերջին իրադարձությունների համատեքստում, ըստ քաղաքագետի, հայկական կողմի առաջնային քայլերից մեկը պետք է լինի ռազմաքաղաքական բալանսի վերականգնումը։

«Դա հնարավոր է անել միայն Ռուսաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր ռազմաքաղաքական հարաբերությունները նոր մակարդակի դուրս բերելու միջոցով։ Ընդհուպ մինչև Իրանի հետ հատուկ ռազմական գործակցությամբ ինչ-որ եզրեր փնտրելը։ Միայն այն փաստը, որ Հայաստանի հետևում կլինեն դաշնակիցներ, որոնք գործուն քայլերով կապացուցեն, որ իրենք ՀՀ-ում կանխատեսելի իշխանություն լինելու պարագայում պատրաստ կլինեն աջակցել Հայաստանին՝ միայն դա կզսպի Ադրբեջանին։ Մնացած՝ ԵՄ դիտորդները, ՄԱԿ-ի զեկույցները և այլն չեն տա այն արդյունքը, որին սպասում է մեր հասարակությունը, այն է՝ երաշխավորված անվտանգություն»,- ասաց նա։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:58 15/08/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ՊՆ
19:07 14/08/2023  |  ԼՐԱՀՈՍՎերջին օրերին Ադրբեջանը կտրուկ ուժգնացրել է ՀՀ-ին առնչվող իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը. ԱԳՆ
19:32 10/08/2023  |  ՔաղաքականԱրցախում տեղի ունեցող նույն զարգացումները հաջորդիվ տեղափոխվելու են Հայաստան, այստեղ անհոգ ապրողները թող մեկ գրամ անգամ չկասկածեն, թե խույս են տալու նույն ճակատագրից.քաղաքագետ
11:21 10/08/2023  |  ՔաղաքականԱլիևը Ադրբեջանում ՌԴ նորանշանակ դեսպանի հետ խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
18:29 07/08/2023  |  Միջազգային լրահոսԷրդողան-Պուտին հանդիպմանն անդրադարձ կլինի նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին. ԶԼՄ
22:08 02/08/2023  |  ԼՐԱՀՈՍՍեյսուլան գյուղից առեւանգել են հայ բնակիչներին ու խոշտանգել. Ադրբեջանցի ռազմական հանցագործի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
21:00 31/07/2023  |  ԼՐԱՀՈՍԼեռնային Ղարաբաղի կողմից հետախուզման մեջ են գտնվում 15 ադրբեջանցի ռազմական հանցագործ՝ Կիչան գյուղում տեղի հայ բնակիչների զանգվածային սպանությունների համար. Անուն առ անուն
22:52 25/07/2023  |  ՔաղաքականՄոսկվայի և Արևմուտքի միջև որոշակի անառողջ մրցակցություն եմ նկատում՝ կապված, թե ով կարող է ավելի շատ բան առաջարկել Ադրբեջանին. Խոսրով Հարությունյան (Տեսանյութ)
19:04 25/07/2023  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանը խորապես շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ. Լավրով
19:31 24/07/2023  |  ՔաղաքականԱրտգործնախարարների մոսկովյան հանդիպումից սպասելիքներ ունենալ պետք չէ. քաղաքագետ

Արխիվ

[]