ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում շատացել են պտղի ներարգանդային զարգացման հապաղումները, պտղի մահվան դեպքերը. մանկաբարձ-գինեկոլոգն ահազանգում է արցախցի հղիների սթրեսի ու թերսնման հետևանքների մասին 08/15/2023 11:46 | Կյանքն՝ Արցախում
Արցախի Մարտունու հիվանդանոցն արդեն ամիսներ է, որ արտակարգ ռեժիմով է աշխատում։ Հիվանդանոցի ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Գոհար Տոնյանն առանց որևէ խնդիր ունեցող հղիի չի զննել արդեն երկար ժամանակ։ Գրեթե բոլորի մոտ թերսնման ու քրոնիկ դարձած սթրեսի հետևանքով բարդ ընթացող հղիություններ են ու դա՝ լավագույն դեպքում։ Բազմաթիվ դեպքերում էլ պտուղը կա՛մ մահացած է, կա՛մ՝ թերզարգացող է։
«Եթե առաջ տարին մեկ-երկու հղիություն էր հանդիպում, որ պտուղը մահացած էր լինում կամ ներարգանդային զարգացման հապաղում էինք արձանագրում, ապա վերջերս արդեն բավականին շատացել են նման դեպքերը․․․ Գրեթե բոլոր հղիների մոտ սակավարյունություն է ու բալիկների վրա էլ դա անմիջապես ազդում է»,-«Փաստինֆո»-ին հետ զրույցում ասում է մանկաբարձ-գինեկոլոգը։
Հղիության նորմալ ընթացքի, պահպանման համար խիստ անհրաժեշտ դեղամիջոցներն ու վիտամինները սպառվել են։ Բազմաթիվ անալիզներ, որոնք սովորական պայմաններում հղիների համար պարտադիր են, հիմա արդեն չեն արվում։ Բժշկուհին ցավով արձանագրում է՝ ամենամինիմալ անալիզներն են կարողանում վերցնել՝ այն էլ ոչ միշտ է ստացվում։
«Տեղաշարժման անհնարինությունը լուրջ խնդիրներ է առաջացրել հատկապես գյուղական բնակավայրերում ապրող հղիների համար։ Այսօր, օրինակ, մի հղի է եկել գյուղից, ով պետք է հետազոտության գար հուլիսի 27-ին։ Քանի որ վառելիք չի եղել, Մարտունի եկեող եմքենա չկար, ստիպված երկու ամիս ուշացել է։ Ինքն էլ պետք է հսկողության տակ լինի։ Այսօր եկել էր բանջարեղեն բերող մեքենայով, վարորդը կես ժամ սպասել է մինչև հետազոտենք ու նորից համագյուղացուն հետը տարել է»,-ասում է բժշկուհին ու ավելացնում՝ հղիները կիզիչ արևի տակ այնքան են ոտքով քայլում, որ թուլացած հասնում են ծննդատուն ու վատանում։
Անտանելի պայմանները, շարունակական սթրեսն ու թերսնուցումը բազմաթիվ հղիների ստիպում են ընդհատել հղիությունը։ Բժշկուհին նկատում է՝ վախը, որ կարող է երեխան արատներով ծնվել, կանանց ստիպում է գնալ այդ քայլին։
Այդքանով հանդերձ, Մարտունու ծննդատունն աշխատում է արտակարգ ռեժիմով ու ուժերի գերլարումով։ Այս պայմաններում կեսարյան հատումներ էլ են անում։ Ճիշտ է՝ անեսթեզիոլոգ չկա Մարտունիում, բայց Ստեփանակերտից գնում, հասնում է, որ կեսարյանի կարիք է լինում։
«Մինչև հիմա, բարեբախտաբար, հասել է անեսթեզիոլոգը, անգամ ոչ պլանային կեսարյաններ ենք արել, բայց այսուհետ չգիտեմ, թե ոնց է լինելու։ Դե վառելիքի, տրանսպորտի բացակայության պատճառով եմ ասում»,-մտահոգություն է հայտնում բժշկուհին ու անմիջապես ավելացնում՝ դե, քանի որ այստեղ ենք ու որոշել ենք Արցախը պահել, մեր միջից ճղվելով էլ լինի՝ պետք է անենք դա․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ