Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը օր օրի ավելի է խորանում․ ՀՀ ՄԻՊ 08/15/2023   22:47  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ահազանգում է՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը օր օրի ավելի է խորանում, խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի հիմնարար իրավունքների կոպիտ խախտումները.

«Այսօր լրացել է 247-րդ օրն, ինչ ԼՂ բնակչությունը գտնվում է շրջափակման մեջ, և երկու ամիս է, ինչ վերջիններս զրկված են որևէ տեսակի հումանիտար օգնությունից, այդ թվում՝ բժշկական միջոցներից, առաջին անհրաժեշտության պարագաներից և սննդից։

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը հանգեցրել է ԼՂ բնակչության հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների, ներառյալ՝ կյանքի, արժանապատվության, ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանման, ազատ տեղաշարժի, անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի, կրթության, սննդի, բավարար կենսամակարդակի, սոցիալտնտեսական և մշակութային իրավունքների։ Հումանիտար ճգնաժամը հատկապես անբարենպաստ ազդեցություն ունի խոցելի խմբերի ներկայացուցիչների իրավունքների վրա, ինչպիսիք են երեխաները, տարեցները, կանայք, հաշմանդամություն ունեցող անձինք և այլն։ Մասնավորապես, շրջափակման մեջ են գտնվում 30000 երեխա, 9000 հաշմանդամություն ունեցող անձ, 20000 տարեց և 60000 կին։

Շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետը դրսևորվում է բնակիչների բնականոն կյանքի բոլոր ոլորտներում, մասնավորապես՝

● Բնակչության կենսամակարդակը խիստ վատթար վիճակում է։ Ս. թ. հունիսի 15- ից մարդասիրական օգնության մատակարարման ամբողջական խափանումը ճգնաժամային իրավիճակ է ստեղծել՝ այդ թվում առաջացնելով սովի և սովամահության վտանգ։ Հատկապես օրհասական իրավիճակում են գտվում Լեռնային Ղարաբաղի Շուշի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները, քանի որ գտնվում են բացարձակ շրջափակման մեջ՝ ադրբեջանական անցակետի տեղադրման հետևանքով։ Տեղական արտադրության սեզոնային գյուղատնտեսական ապրանքներն Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջաններից և համայնքներից այլևս չեն առաքվում խիտ բնակեցված վայրեր՝ Ստեփանակերտ, Մարտունի և Մարտակերտ։ Բոլոր
մթերային խանութներում արձանագրվել է սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքների և հիգիենայի պարագաների իսպառ բացակայություն կամ սուղ սակավություն, իսկ վերջիններիս ձեռքբերումը իրականացվում է հսկայական հերթերի միջոցով։

● Այս համատեքստում անհրաժեշտ է նաև անդրադառնալ Հայաստանի Հանրապետությունից դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության տրամադրման անհնարինությանը։ Դեռևս հունիսի 15-ից ադրբեջանական իշխանությունների կողմից հումանիտար օգնության տրամադրման
հնարավորության արգելափակման հետևանքով ս.թ. հուլիսի 26-ին հումանիտար օգնությունը, Երևանից հասնելով Սյունիքի Կոռնիձոր գյուղ, կանգնած է մնացել մինչ այժմ։ Ս.թ. հուլիսի 28-ին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ ժամանել են Կոռնիձոր՝ հումանիտար շարասյան հատված, և տեղում ծանոթացել իրավիճակին։

● Մարդկանց առողջության ամենօրյա վատթարացման և թերսնման պատճառով շարունակում են աճել նաև ուշագնացության դեպքերը: Լեռնային Ղարաբաղում սովամահության դեպք է գրանցվել: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գրանցված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանակերտի բնակիչ Կ. Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման,  սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։

● Լաչինի միջանցքի արգելափակումը բացասաբար է ազդում բնակիչների առողջության պահպանման իրավունքի իրացման վրա՝ հաշվի առնելով բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդների՝ Հայաստան տեղափոխման արգելքները։ Հիվանդների տեղափոխումն ու բժշկական պարագաների փոխադրումն իրականացվում է ԿԽՄԿ-ի և ռուս խաղաղապահների միջամտությամբ։ Միևնույն ժամանակ, հունիսի 15-ից ադրբեջանական կողմն ամբողջովին արգելափակել է ռուս խաղաղապահների և ԿԽՄԿ-ի կողմից մարդասիրական օգնության մատակարարումը՝ հանգեցնելով մարդասիրական իրավիճակի վատթարացման։ Արձանագրվել են դեղորայքների սակավության,
իսկ առանձին դեպքերում՝ դեղամիջոցների իսպառ բացակայության դեպքեր։

● Միևնույն ժամանակ բավարար սննդի բացակայության պայմաններում Լեռնային Ղարաբաղում վաղաժամ ծնունդների դեպքերի աճ է գրանցվել։ Գրանցվել է նաև Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում չծնված երեխայի մահվան դեպք` վառելիքի բացակայությամբ պայմանավորված շտապ օգնության անհասանելիության պատճառով։

● Վառելիքի սուր սակավության պատճառով հուլիսի 25-ից ի վեր հասարակական տրանսպորտը բացարձակապես չի գործում:

● Ս.թ. hուլիսի 29-ին արձանագրվել են ԿԽՄԿ միջոցով հիվանդներին ՀՀ տեղափոխելու գործընթացի ընթացքում հիմնարար խախտումներ ադրբեջանական իշխանությունների կողմից։ Մասնավորապես, Ադրբեջանը Հակարի կամրջի մոտ տեղակայված անցակետից առևանգել է 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, ով ԿԽՄԿ ուղեկցությամբ Հայաստան էր տեղափոխվում  բուժման նպատակով։ Պաշտպանի ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ:

● Արձանագրվել են նաև էլեկտրամատակարարման խափանումների հետևանքով խմելու ջրի ապահովման հետ կապված հարցեր՝ ազդելով բնակիչներին տրամադրվող ջրի և՛ քանակի, և՛ որակի վրա։

Պաշտպանը հարկ է համարում կրկին արձանագրել, որ ներկայիս հումանիտար աղետը ադրբեջանական իշխանությունների հայատյացությամբ սնուցվող և բորբոքվող էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականության ուղղակի դրսևորումն է, որի վերջնական նպատակն է Լեռնային Ղարաբաղը դատարկել իր բնիկ հայ բնակչությունից՝ վերջիններիս ահաբեկելու, մշտական ֆիզիկական և հոգեբանական հարձակումների և ճնշումների ենթարկելու, նրանց բնականոն կյանքը խաթարելու ու կյանքի անելանելի պայմաններ ստեղծելու միջոցով։

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է հրատապությունը՝ րոպե առաջ կանգնեցնելու մարդասիրական աղետի անդառնալի և սաստկացող զարգացումները, ինչպես նաև ծայրահեղ անհրաժեշտությունը՝ ապահովելու իրական հնարավորություններ մարդասիրական առաքելությունների իրականացման համար։

Միևնույն ժամանակ, Պաշտպանի աշխատակազմը շարունակում է ամենօրյա ռեժիմով փաստեր հավաքագրել և վերլուծել ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների շարունակական կոպիտ խախտումների վերաբերյալ և համապարփակ կերպով ներկայացնել մարդու իրավունքների մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին։ Մեծապես կարևորում եմ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպությունների պատշաճ արձագանքն ու հրատապության կարգով գործուն քայլերի ձեռնարկումը»։ 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:55 15/08/2023  |  Կյանքն՝ ԱրցախումԱյս պայմաններում միմյանց հույս տալն ու կարեկից լինելն է, որ մեզ պահում է, որ դեռ կանք, ապրում ենք․ Արցախ, մեր օրեր․․․
21:00 15/08/2023  |  ԼՐԱՀՈՍԼաչինի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստի արդյունքները կդառնան միջազգային դերակատարների արդյունավետության ցուցիչը. ԱՀ ԱԳՆ
20:55 15/08/2023  |  ԼՐԱՀՈՍՍա ադրբեջանական մտադրված ֆաշիստական քաղաքականության հետևանք է. Թաթոյանը՝ սովամահության դեպքի մասին
19:31 15/08/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախում սովամահության դեպք է արձանագրվել
18:47 15/08/2023  |  ԼՐԱՀՈՍՀեմոդիալիզ ստացող 10 արցախցիներ հրաժարվել են տեղափոխվել Երևան.չեն մոռացել Հակարիի կամրջից բուժառու Վագիֆ Խաչատրյանի առեւանգումը (տեսանյութ)
16:38 15/08/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախում համաներում է տարածվել Ճանապարհային ոստիկանության կողմից վարչական պատասխանատվության ենթարկված բազմաթիվ անձանց նկատմամբ
16:33 15/08/2023  |  ԼՐԱՀՈՍՍտեփանակերտում այսօրվանից գործում է բարեգործական ճաշարան
16:06 15/08/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել՝ իրականացնելով հետագա սադրանքների տեղեկատվական նախապատրաստություն. ՊԲ
14:38 15/08/2023  |  ԼՐԱՀՈՍՇրջափակման քաղաքականությունը եղել է հենց Ադրբեջանի առաջնահերթությունը․ Նախիջևանից բռնագաղթած փախստականների արձագանքը Ադրբեջանի կեղծ թեզերին
13:05 15/08/2023  |  ՄեկնաբանությունՄինչ մենք Երևանում, Գյումրիում, Վանաձորում զբաղված ենք մեր գործերով, իր հողին կառչած և սեփական ուժերով սովի դեմ պայքարող արցախցին` պայքարում է նաև Հայաստանի անվտանգության ու ապագայի համար. Զաքարյան

Արխիվ

[]