ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չնայած գիտակցական մակարդակում ամեն ինչ տանում է հոռետեսության, բայց իրական լավատեսությունն է, որ օգնում է հաղթահարել փորձությունները եւ հաղթանակած դուրս գալ․ Տեր Ներսես 08/15/2023 14:53 | Կյանքն՝ Արցախում
Մարդն ավելի հաճախ է հիշում Աստծուն այն ժամանակ, երբ նեղության մեջ է լինում։ Արցախում ստեղծված աղետալի իրավիճակով պայմանավորված՝ մարդիկ ավելի զուսպ ու զգաստ են դարձել, սկսել են ավելի շատ եկեղեցի հաճախել։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Շոշկավանքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը։
«Սովորաբար, մարդիկ սկսում են ավելի շատ ապավինել Աստծուն, երբ տեսնում են, որ իրավիճակը փոխելու հարցում մարդկային գործոնով պայմանավորված հնարավորությունները փոքր են։ Դա է նաև պատճառը, որ հիմա ավելի շատ մարդ է հույսն Աստծո հետ կապում։ Մարդիկ փորձում են վեր կանգնել իրենց սխալներից»,-ասում է Տեր Հայրն ու ափոսանք հայտնում, որ հիմնականում դա նկատվում է աղետալի վիճակներում։
Մարդկանց դրական ու բացասական կողմերը ևս ավելի ցայտուն են դառնում ծանր կացության մեջ։ Տեր Հայրը նկատում է՝ բազմաթիվ են դեպքերը, երբ մարդիկ միմյանց օգնության ձեռք են մեկնում և հենց դա է, որ օգնում է դիմակայել, ամրանալ, կանխել քաոսը․
«Փոխօգնության դեպքերը շատ-շատ են հիմա Արցախում։ Մեկը ժամերով հացի հերթ է կանգնում, բայց տեսնելով կողքինին, ով ի վիճակի չէ ավելի երկար կանգնել, զիջում է իր հերթը, մեկ ուրիշն ավտոմեքենայով ինչ-որ տեղ է պատրաստվում գնալ, իրազեկում է այդ մասին, որ ցանկացողներին ևս տանի իր հետ և այլն։ Դեպքերը, որոնք հանրայնացվել են մի փոքր մասն են ընդամենն ամեն օր հանդիպող փոխօգնության․․․»։
Շատ դեպքերում, ինչպես Տեր Հայրն է ասում, հաղթանակները կուրացնում են մեզ, իսկ փորձություններն ամրացնում հոգեպես՝ թեկուզ հարվածները ցավալի են լինում։ Այդպես է ինչպես անհատի, այնպես էլ՝ ազգի պարագայում։ Խնդիրն այստեղ փորձություններից դաս քաղելու և ավելի ուժեղացած դուրս գալու մեջ է, որն ամենակարևորն է։
«Այս աղետալի վիճակից կարող ենք դուրս գալ մաքրված, սխալները չկրկնելու վճռականությամբ։ Ու որ շատ կարևոր է՝ պետք է հասկանանք, որ մեզնից շատ բան է կախված, որքան էլ որ արտաքին գործոններն ազդեն այս ամենի վրա։ Մեղքը դրսի վրա բարդելով ոչնչի չենք հասնի, իսկ ինչքան շուտ միաբանվենք, ընդունենք մեր սխալները՝ թե՛ անհատական, թե՛ ինստիտուցիոնալ մակարդակում, ու գնանք ճիշտ ճանապարհով, այնքան շուտ կավարտվի այս մղձավանջը»,-վստահեցնում է Տեր Ներսեսը և հիշեցնելով Աստվածաշնչյան պատմությունը, երբ կրակի մեջ են նետվում խոտը, եղեգը, փայտ, ոսկին՝ նկատում է՝ մեզնից է կախված կայրվենք ու կոչնչանանք, թե կրակի միջից ավելի ազնվացած դուրս կգանք։
Կարծիքներին, թե հայաստանյան հասարակության մի զգալի հատված անհաղորդ է Արցախի մեր քույր-եղբայրների զրկանքների հանդեպ, տեր Հայրն այնքան էլ միանշանակ չի վերաբերվում։ Ըստ նրա՝ դա իրավիճակի լրջությունը չպատկերացնելու, չգիտակցելու հետևանք է։
«Երբ որ այդ մարդիկ էլ պատկերացնեն, գիտակցեն, թե ինչ է կատարվում Արցախում, թե ինչ վտանգներ է պարունակում այս իրավիճակը, կարծում եմ՝ նրանք էլ քայլեր կձեռնարկեն։ Իհարկե, ցավալի կլինի, որ ամեն մեկն իր մաշկի վրա զգա, նոր դա հասկանա, բայց, ցավոք, հասարակությունն ամբողջությամբ չի կարող այնքան գիտակից լինել, որ նախապես քայլեր ձեռնարկի, կանխի վերահաս աղետը»,-ասում է Տեր Հայրը։
Այսքանով հանդերձ, նա անթույլատրելի է համարում հուսահատությունն ու հոռետեսությունն ու շեշտում․ «Չնայած գիտակցական մակարդակում ամեն ինչ տանում է հոռետեսության, այդուհանդերձ, սխալ է դրան տրվել։ Անկախ նարնից, թե ինչ հանգուցալուծում կլինի, արդեն իսկ կրում ենք վատ հետևանքներն այդ տրամադրվածության։ Իրական լավատեսությունն է, որ օգնում է հաղթահարել փորձությունները և դրանից հաղթանակած դուրս գալ։ Ապավինենք Աստծուն, լինենք լավատես, միասնական և համառ ջանքեր գործադրենք, անդադար աշխատենք, որպեսզի այս մղձավանջն ավարտվի ու խավարի մեջ լույս բացվի։ Առաջ Աստված»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ