ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խաչատուր Սուքիասյանը հասկանում է, որ կարճ ժամանակ անց ստիպված է լինելու իր բիզնեսները հանձնել ինչ-որ մեկին և փախչել անհայտ ուղղությամբ. Մադաթյան 08/15/2023 18:27 | ԼՐԱՀՈՍ
Երեկ Հյուսիսային պողոտայում մենք ականատես եղանք անկախ Հայաստանի պատմության մեջ ամենանախկին թալանչիներից մեկի՝ Խաչատուր Սուքիասայանի հերթական լկտի պահվածքին, ինչպես նաև՝ Արցախից ունեցած նրա անհերքելի սարսափին, երբ միջադեպից շատ չանցած, նա հետ վերադարձավ և սկսեց արդարանալ, թե ինքն այս կամ այն բառը չի ասել, թե իր խոսքերն, իբր, խեղաթյուրում են և այլն։ Իսկ այն բառակույտը, թե Հայաստանում տնտեսական կայունություն կամ չգիտես ինչեր կան, մի երկրում, որի քանդման և պետականության կորստի պրոցեսին ինքն, անձամբ, ակտիվ և գործուն մասնակցություն է ունեցել, ուղղակի կլոունադա էր։ Էլ չխոսեմ այն մասին, որ այդ մարդը տեսախցիկների առաջ հայտարարում էր, թե ինքն, իբր, թիկնապահներ չունի,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ վերլուծելով երեկ երեկոյան Հյուսիսային պողոտայում ՀՀ Ազգային Ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի վարքը։
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Խաչատուր Սուքիասյանը Հյուսիսային պողոտայում զբոսնելիս սկանդալի կենտրոնում է հայտնվել, որտեղ, ի պատասխան քաղաքացու՝ իր հասցեին հնչեցրած դավաճան արտահայտությանը, պատասխանել է՝ դավաճանը հերդ ու մերդ են։
Հոգեբան Միհրդատ Մադաթյանը հավելում է՝ «ամենանախկին և ամենաիրական թալանչի» Խաչատուր Սուքիասյանը երեկ փորձեց կեղծ բարեպաշտություն ցուցաբերել և խոսել այս երկիրը թալանածների մասին»։
«Իրականությունն այն է, որ մեծ թվով մարդիկ, դեռևս, հիշում են բալագույն BMV-ները, որ կապված են Սուքիասյանների ընտանիքին պատկանող ռեկետների հետ, չեն մոռացել նաև՝ 90- ականններին Սուքիասյան եղբայրների հետ կապված սկանդալային բազմաթիվ պատմություններ, իսկ շատ ավելի մեծ թվով մարդիկ, արդեն այսօր՝ մեր օրերում, ականատես են դառնում, թե ինչ է անում ինքը՝ պատգամավոր Սուքիասյանը՝ լինելով օրվա իշխանությունների վառ ներկայացուցիչ»,- նշում է բանախոսը։
Կեղծ բարեպաշտության սուքիասյանական մեծ դոզան հոգեբան Միհրդատ Մադաթյանը պայմանավորում է ապագայի հետ կապված նրա որոշակի վախերով. «Ինչպես Սուքիասյանն, այնպես նաև իր թիմակիցներից շատ շատերը, լավ են գիտակցում, որ իրենք թոփ արժեքների վրայով են անցել, որ իրենք հատել են թույլատրելի բոլոր, բացառապես բոլոր կարմիր գծերը։ Հետևաբար, անձամբ Խաչատուր Սուքիասյանը շատ լավ գիտակցում է նաև այս ամենի արդյունքում վրա հասնելիք պատասխանատվության անխուսափելի պահը։ Պարոն Սուքիասյանը շատ լավ գիտի, որ մի կարճ ժամանակ անց, ինքը ստիպված է լինելու իր բիզնեսների կառավարումը հանձնել ինչ-որ մեկին և փախչել երկրից՝ անհայտ ժամանակով և անհայտ ուղղությամբ, համոզված լինելով, որ հաջորդ կարգերն այս կարգերի նման ստոր և անհայրենիք, հաստատ, չեն լինելու»,- ամփոփելով զրույցն ասում է հոգեբան Միհրդատ Մադաթյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ