ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանի ավագանու ընտրություններին ներկայացված 14 ուժերի մի զգալի հատվածը ձայներ փոշիացնելու համար են.քաղտեխնոլոգ 08/14/2023 12:19 | ԼՐԱՀՈՍ
Երևանի ավագանու ընտրություններին ներկայացված 14 ուժերի մի զգալի հատվածն, իհարկե, ստատիստիկ մինիմումին հասնող ձայների քանակն, անգամ չեն ստանալու և պարզ է, որ նրանք անցողիկ շեմին անգամ մոտ չեն լինելու, հետևաբար, այս առումով, ես կարծում եմ, որ նրանք ձայներ փոշիացնելու համար են,-«Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Հիշեցնենք՝ այսօր երեկոյան Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումն ավարտվեց։ Առաջադրվեցին 14 ուժ՝ 13 կուսակցություն և մեկ դաշինք։ Դրանք են՝
Հայաստանի Եվրոպական կուսակցություն, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն, «Ուժը հայրենյաց» կուսակցություն, «Հանրային ձայն» կուսակցություն, «Ազգային առաջընթաց» կուսակցություն,
«Հաղթանակ» կուսակցություն, «Ապրելու երկիր» կուսակցություն, «Հանրապետություն» կուսակցություն, «Միացյալ Հայաստան» կուսակցություն, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, «Արդար Հայաստան» կուսակցություն։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նկատում է ՝ որևէ քաղաքական ուժ, որ հայտ է ներկայացնում մասնակցելու ցանկացած ընտրութուններին, իր սեփական խնդիր է լուծում. «Մեկն այսպես ազդարարում է իր մասին և քաղաքական գործունեություն սկսում, մեկն առաջադրվում է՝ որպես ֆոլեր կուսակցություն՝ մեկ այլ կուսակցության օգտին աշխատելու և մեկ ուրիշի ձայները փոշիացնելու նպատակով, ոմանց համար ընտրություններին մասնակցելը շատ կոնկրետ խնդիրներ լուծելու համար է, ինչպես օրինակ՝ ֆինանսական և այլն. «Հետևաբար, ակնհայտ է, որ ավագանու այս ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական ուժերից ոչ բոլորն են մոտ լինելու անցողիկ շեմ համարվող 4 տոկոսին։ Կարծում եմ, ներկայացված 14 ուժերի մեջ կարող են լինել 3-4 կուսակցություն, որոնք շանս կունենան ավագանու այս ընտրություններում որոշակի գոհացուցիչ արդյունքներ ցույց տալ։ Նորից եմ կրկնում, սակայն, մեկի համար արդյունք ցույց տալը 4 տոկոսի շեմին հասնելն է, մյուսի համար՝ բացարձակ հաղթանակ ապահովելը»։
Ըստ նրա՝ մասնակիցներից նրանք, ովքեր, ուղղակիորեն, իշխանություն չեն, իրենց առջև խնդիր կդնեն՝ հավաքելու այնքան տոկոս ձայների քանակ, որպեսզի հետագայում դաշինք կազմելով, կարողանան իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը բորդյուրից այն կողմ թողնեն. «Օրինակ, «Մայր Հայաստան» դաշինքն, արդեն իսկ, ուղղակիորեն հայտարարել է, որ ընտրություններին մասնակցություն բերելու իր որոշումը պայմանավորված է ոչ թե հաղթանակով, այլ հիմնավորապես քաղաքական պրոցեսներ գեներացնելով և այլն»։
Խոսելով իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասին, քաղաքագետ Վիգեն Հակոբյանը նկատում է՝ գերխնդիրը, որ իշխանական ուժը փորձելու է լուծել այս ընտրություններին, այն է, որպեսզի դրան հնարավորինս քիչ մարդ մասնակցի. «Քիչ թվով քաղաքացիների մասնակցության պարագայում, գոհացուցիչ արդյունք ցույց տալու իշխանական ուժի շանսերն առավել հավանկան են դառնում, որովհետև, որպեսզի կարողանան վերարտադրվել, իշխանակական ուժին հարկավոր է ստանալ պարզ մեծամասնության ձայները։ Իսկ, եթե, նույնիսկ, չհաջողվի ստանալ պարզ մեծամասնության ձայները, ապա նրանք կփորձեն դաշինք կազմելու ճանապարհով իրենց վերարտադրումն ապահովել։ Հետևաբար, ուզում եմ շեշտել, որ ավագանու ընտրություններին չմասնակցելու քաղաքացիների որոշումն, այս իրավիճակում, աշխատելու է հենց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին»,- ամփոփելով զրույցն ասել է քաղտեխնոլոգը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից