ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքապետի 14 թեկնածու. Ով է իրականը, ով՝ ձայն փոշիացնողը. «Փաստինֆո»-ն ամփոփում է 08/14/2023 18:47 | Ընտրական իրավունք
2023 թվականի սեպտեմբերի 17-ին նախատեսվող Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13 կուսակցություն և կուսակցությունների մեկ դաշինք։ Հայտերի ներկայացման ժամկետը օգոստոսի 3-13-ն ընկած ժամանակաշրջանն էր։ Առաջադրման գործընթացն ավարտված է։
Հատկանշական է, որ ընտրություններին մասնակցող ուժերն իրենց հայտները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրին հայտերի ներկայացման միայն վերջին 3 օրերին։ Սա բացատրվում էր անհրաժեշտ փաստաթղթերի կարգավորման գործընթացով։
Այս մասին արդեն հայտնի են քաղաքապետի աթոռի համար պայքարող քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարների , հետևաբար նաև քաղաքապետի թեկնածուի անունները։
«Հայաստանի Եվրոպական կուսակցությունը» Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ընտրությունների մասնակցության հայտ ներկայացրած առաջին կուսակցությունն էր։ Կուսակցության քաղաքապետի թեկնածուն անցած ժամանակահատվածում երկու անգամ փոփոխություն կրեց։ Նախ, քաղաքական ուժը, որպես իրենց քաղաքապետի իրենց թեկնածու ներկայացրել էր երգահան, երգիչ Ռուբեն Հախվերդյանի անունը։ Ավելի ուշ, սակայն, հայտարարվեց սոցիոլոգ Կարեն Սարգսյանի թեկնածությունը ներկայացնելու մասին։ ԿԸՀ-ում կուսակցության կողմից հայտի ներկայացման օրը հայտնմի դարձավ, որ առաջին համարում կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանն է։ Նա «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով որոշ չնախատեսված իրադարձություններ։
«Այն պահից ի վեր, երբ մենք հասկացանք, որ նախնական պայմանավորվածությունները չեն կատարվել, և Կարեն Սարգսյանը հրաժարվում է լինեն առաջին համար, քանի որ դա այլևս դաշինք չէ՝ առաջին համարով ես եմ, և ես եմ լինելու թեկնածուն»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։
Նախապես հայտարարված թեկնածուի փոփոխություն եղել է նաև «Ուժը հայրենաց» կուսակցության դեպքում։ Ավելի վաղ, քաղաքական ուժի ցուցակի առաջին համարում ներկայացված էր կուսակցության ղեկավարի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը։ Ավելի ուշ, կուսակցությունը նոր անուն հրապարակեց՝ հաշվի առնռլով Ռոտենբերգի առաջադրվելու անհնարինությունը։ Կուսակցության առաջին համարը, հետևաբար, նաև քաղաքապետի թեկնածուն այժմ Նելլի Հարությունյանն է։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է ներկայիս փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն։ Ցուցակը գլխավորում է Սուրեն Պետրոսյանը։
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ցուցակը գլխավարում է Արման Ղուկասյանը։
«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածուն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է։
«Հաղթանակ» կուսակցության թեկնածուն Վիկտոր Մնացականյանն է։
«Ապրելու երկիր» կուսակցություն, թեկնածուն՝ Մանե Թանդիլյան։
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք, թեկնածուն Անդրանիկ Թևանյանն է։
«Միացյալ Հայաստան» կուսակցության թեկնածուն կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանն է։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանն է։
«Արդար Հայաստան» կուսակցություն, թեկնածուն՝ իրավապաշտպան Նորիկ Նորիկյանն է։ «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն Արտակ Զեյնալյանն է։
«Հանրային ձայն» կուսակցության թեկնածուն Արտակ Գալստյանն է, ով, սակայն, այժմ կալանավորված է։
Հիշեցնենք, որ կուսակցությունների կողմից հայտերի ներկայացման գործընթացը կայացավ օգոստոսի 3-13-ն ընկած ժամանակահատվածում։ Օգոստոսի 13-ից 18-ն արդեն կիրականացվի գրանցման գործընթացը, իսկ նախընտրական քարոզչությունը տեղի կունենա օգոստոսի 23-ից սեպտեմբերի 15-ը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից