ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշարումն անտանելի պայմաններ է ստեղծել հատկապես հաշմանդամների համար․ Խաչատրյանների հինգ երեխաներից երկուսը հաշմանդամ են, մայրը ոչ աշխատելու, ոչ էլ անգամ հացի հերթ կանգնելու հնարավորություն ունի 08/14/2023 17:14 | Կյանքն՝ Արցախում
Խաչատրյանների բազմազավակ ընտանիքի համար ծանրագույն ժամանակներ են։ Լիակատար շրջափակման պայմաններում արդեն 9-րդ ամիսն է, որ ամենատարրական սնունդը գտնելու հարցը մի կերպ են լուծում։ Ստեփանակերտի խանութներում վաղուց արդեն ոչինչ չկա, բացի որոշ քանակությամբ տեղական գյուղմթերքից։ Եղածն էլ այնքան թանկ է, որ ձեռք բերել չեն կարողանում։ Տան միակ աշխատողը հայրն է․ մայրը՝ տիկին Ռուզաննան, չի կարողանում աշխատել, քանի որ երկու որդիները հաշանդամություն ունեն ու տեղաշարժվել չեն կարողանում, փոքրն էլ 3 տարեկան է։
«Վալերիս ու Բաթս մշտական խնամք են պահանջում։ Մեկը 8 տարեկան է, մյուսը՝ 11։ Եթե նման խնդիր չունենային երեխեքս, ես այսօր ոչ մեկի օգնությանը չէի սպասի, կաշխատեի ու իմ 5 երեխաներին կպահեի։ Մի քանի օր առաջ ամբողջ գիշերը Վալերին լացեց, քաղցր թեյ էր ուզում։ Հաջորդ օրն առավոտյան գնացի համապատասխան պետական գերատեսչություններ, խնդրեցի, որ գոնե շաքարավազ տան, ասացին, որ չկա։ Լացելով հետ եկա, օգնության խնդրանքով դիմեցի Սփյուռքի մեր հայերին, որ գումարով գոնե օգնեն, եղածից ինչ-որ բան կարողանամ գնել, ու մինչև սոցապից կարձագանքեին, բազմաթիվ համաքաղաքացիներ օգնության ձեռք մեկնեցին, ով ինչով կարող էր՝ օգնեց։ Հետո էլ սոցապ նախարարությունը որոշ քանակությամբ սնունդ բերեց, որը մի 7-10 օր կհերիքի, հետո թե ինչ ենք անելու, չգիտեմ»,-«Փաստինֆո»-ին պատմում է տիկին Ռուզաննան։
Հացի հերթ կանգում ու օրական 2-3 հաց տուն է բերում ամուսինը։ Սովորաբար, աշխատանքից հետո՝ գիշերը ժամը 4-ից է գնում հացի։
Նախքան շրջափակումը էլի դժվարությամբ, բայց Ռուզաննան ու ամուսինն ամեն կերպ փորձում էին երեխաներին՝ հատկապես առողջական խնդիրներ ունեցող Բաթին ու Վալերիին, վիտամինաշատ սննդով ապահովել։ Վերջին ամիսներին, որ արդեն հնարավոր չի դա անել, երկուսն էլ ավելի թույլ ու նվաղ են դարձել։ Մայրն ասում է՝ ամենաշատը այդ երկուսի համար է մտահոգ, չգիտի ինչ անի, որ օգնի երեխաներին։
«Գոնե որ ճանապարհը բաց լիներ, Երևան կբերեինք, որպեսզի մի հատ նորից հետազոտեն։ Վալերիին անցած տարի Երևանում հետազոտել էին, ասել էին, որ գենետիկ խնդիր կա, բայց անկեղծ ասած, շատ եմ ուզում, որ մի անգամ էլ արտասահմանում հետազոտեն։ Մայր եմ, հույսս չեմ կորցնում, որ ինչ-որ բան հնարավոր է անել․ գուցե հնարավոր լինի քայլեն․․․ Շարժումներ անում են, ամեն ինչ հասկանում, ըմբռնում, զգում են, բայց քայլել չի ստացվում, ոչ էլ խոսում են։ Գիտեմ, որ ամբողջովին չեն առողջանա, բայց եթե փոքր-ինչ բարելավվի վիճակները, էլի մի բան է։ Ահավոր ծանր է նրանց համար, սիրտս ցավում է, որ տեսնում եմ, թե ոնց են տառապում երեխեքս»,-ասում է բազմազավակ մայրը։
Վալերիի ու Բաթի խնամքի հարցում Ստեփանակերտի Ք․ Քոքսի անվան վերականգնողական կենտրոնն օգնում էր․ թե՛ վարժություններ էին երեխաների հետ անում, թե՛ խնամքի պարագաներ էին տրամադրում։ Բերձորի (Լաչինի) միջանցքը փակվելուց հետո բազմաթիվ խնդիրներ են առաջացել նաև այդ առումով։
«Հիմա, որ ճանապարհը փակ է, տակդիրի խնդիր կա ու քիչ քանակությամբ են տրամադրում, բացի այդ՝ էլ չենք կարողանում երեխաներին վերականգնողական տանել։ Մեքենա էին տրամադրել, ու ամուսինս տանում էր երկուսին էլ, բայց հիմա դա էլ չի ստացվում, ընդհատվել է վերականգնողական բուժումը»,-ասում է բազմազավակ մայրը։
Խաչատրյանների 4-րդ զավակն այս տարի դպրոց պետք է գնա, իսկ Ստեփանակերտի խանութներում չկան նաև գրենական պիտույքներ, հագուստ, կոշիկ․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից