ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բանկից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 1.6 մլրդ ՀՀ դրամ գումար հափշտակելու համար մեղադրանք է ներկայացվել ևս 8 անձի. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 08/14/2023 11:01 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է բանկին պատկանող առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակելու, փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ևս 8 մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի Հանրապետությում գործող առևտրային բանկերից մեկի պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետ Գ.Ղ.-ն, իրեն վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ, նախօրոք մշակված սխեմաների, որոշ դեպքերում նաև դրանց համակցությամբ կիրառված եղանակներով, 2021 թվականի ապրիլից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, նախնական համաձայնության գալով «Ինկասացիոն ծառայություն» ՓԲԸ աշխատակցի հետ, բանկոմատների լիցքավորման և ապալիցքավորման գործընթացների ժամանակահատվածներում 160 դեպքերով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 1.608.762.000 ՀՀ դրամ կանխիկ գումար:
Բանկի հիշյալ աշխատակցի վերաբերյալ մասը դեռևս 2022թ. հոկտեմբերին անջատվել էր առանձին վարույթում և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էին դատարան:
Իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ վերջինս հափշտակությունները միայնակ չի կատարել: Ավելին՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ գործել է կազմակերպված հանցավոր խումբ՝ բաղկացած ինկասատորներից, բանկի այլ աշխատակիցներից, իսկ հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցներն օրինականացնելու նպատակով ներգրավել է նաև հարազատ եղբորը և վերջինիս ընկերոջը:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված մի քանի տասնյակ հափշտակությունների բոլոր հանգամանքները, այդ թվում՝ հանցագործությանը մասնակից ևս ութ անձի ինքնությունը, վերջիններիս կողմից ՀՀ ողջ տարածքում առկա բանկոմատներից յուրաքանչյուրի կողմից հափշտակված գումարի չափը, հափշտակության մեխանիզմները, ինչպես նաև՝ խմբի անդամների, նրանցից յուրաքանչյուրի դերակատարությունը, դրվագների քանակը:
Այսպես, «Արմենիա Ինկասացիոն ծառայություն» ՓԲԸ-ի երեք աշխատակիցները, բանկի պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետի, անվտանգության աշխատակցի և հաճախորդների սպասարկման բաժնի գլխավոր մասնագետի հետ խմբի կազմում, բանկին պատկանող բանկոմատները համապատասխան թղթադրամներով լիցքավորելու և ապալիցքավորելու նպատակով, բանկից բանկոմատի մոտ տեղափոխելու ժամանակահատվածում, իրենց վստահված, բանկոմատների լիցքավորման համար նախատեսված 1000, 5000, 10000 և 20000 անվանական արժեքներով ՀՀ թղթադրամներով լիցքավորված դրամատուփերից 2021 թվականի ապրիլ-նոյեմբեր ժամանակահատվածում յուրացման եղանակով դիտավորությամբ հափշտակել են բանկին պատկանող առանձնապես խոշոր չափերով կանխիկ գումար՝ պատճառելով առանձնախես խոշոր չափերով գույքային վնաս:
Նախաքննության ընթացքում հաստատվել է, որ ինկասատորները հափշտակել են իրենց տիրապետմանը փաստացի հանձնված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1.608.762.000 ՀՀ դրամ, որից 35.260.000 ՀՀ դրամ գումարի չափով հափշտակությունների կատարմանը օժանդակել է անվտանգության վարչության ավագ մասնագետը, իսկ բանկոմատի հաշիվը ստուգելու դեպքում հայտնաբերման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուրը 26.020.000 ՀՀ դրամ գումարի հափշտակության դեպքերը թաքցրել է բանկի մասնաճյուղի հաշվեգործառնական բաժնի գլխավոր հաշվապահ-գանձապահը:
Վարույթի շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հափշտակությունները կատարվել են բանկոմատի համակարգչում մուտքային տվյալների փոփոխման, բանկոմատի լիցքավորման ժամանակ կանխիկ դրամի պակաս մուտքագրման, բանկոմատի ապալիցքավորման ժամանակ կանխիկ դրամի պակաս վերադարձման (դրամարկղ մուտքագրման), բանկոմատի համակարգչում նախնական տվյալների ջնջման և այլ տվյալների մուտքագրման միջոցով, ինչպես նաև առկա են նշված սխեմաներով նկարագրված գործողությունների համակցությամբ դրվագներ:
Այնուհետև, որպեսզի հափշտակված գումարների հանցավոր ծագումը թաքցնի, Գ.Ղ.-ն իրականացրել է նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի փոխարկում՝ իր ազգականների անվամբ ձեռք բերելով շարժական և անշարժ գույքեր:
Միաժամանակ, վերջինիս եղբայրը, հաստատապես տեղյակ լինելով եղբոր կողմից հանցավոր գործունեության արդյունքում առանձնապես խոշոր չափերով գումարներ ձեռք բերելու մասին, այդ գումարների ծագման աղբյուրը և պատկանելությունը թաքցնելու նպատակով, իր անվամբ ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով շարժական գույք, իսկ այնուհետև իր ընկերոջ օժանդակությամբ իրականացրել է այդ շարժական գույքի փոխարկում, այն է՝ փողերի լվացում:
Ձեռք բերված փաստերի հիման վրա երեք ինկասատորներին և բանկի տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, բանկի անվտանգության աշխատակցին՝ 44-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, բանկի հաճախորդների սպասարկման բաժնի գլխավոր մասնագետին՝ 474-րդ հոդվածի 1-ին մասով, բանկի աշխատակցի եղբորը՝ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ վերջինիս ընկերոջը՝ 44-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Ութ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չբացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից