Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ

Ընդդիմություն խաղացողները կապահովեն «ուսապարկի» հաղթանակը. Արթուր Վանեցյան 08/14/2023   15:41  |  ԼՐԱՀՈՍ

Aysor.am-ի զրուցակիցն է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

- Պարոն Վանեցյան, տևական ժամանակ մամուլը գրում էր, որ Դուք մտադիր եք մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։ Ավելին՝ սոցհարցումներում Ձեր անունն անընդհատ նշվում էր պոտենցիալ քաղաքապետի թեկնածուների թվում, իսկ դրանց արդյունքում բավականին բարձր վարկանիշ ունեիք։ Սակայն ոչ Դուք, ոչ Ձեր գլխավորած կուսակցությունը հայտ չներկայացրեցիք մասնակցելու ընտրություններին։ Ի՞նչն էր պատճառը, քաղաքականությունից դուրս եք գալի՞ս։ 

- Երևի թե սկսեմ վերջից։ Քաղաքականությունից դուրս չեմ գալիս, և նման «շռայլություն» ինձ թույլ տալ չեմ կարող։ Մեր հայրենիքը՝ ներառյալ Արցախը, մեր ժողովուրդն այնպիսի ծանր շրջան է ապրում, որ որևէ ողջամիտ ու պատասխանատու մարդ չի կարող անտարբեր լինել ու որոշել չզբաղվել քաղաքականությամբ։ Ես քաղաքականության մեջ եմ, և լինելու եմ այնքան, մինչև հասնեմ իմ առջև դրված խնդիրների լուծմանը։ Մանրամասնել չեմ ուզում, դրա մասին շատ եմ խոսել։

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին։ Այո, Դուք ճիշտ եք՝ ես և «Հայրենիք» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին չեն մասնակցում՝ ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի. նկատի ունեմ որևէ մեկին աջակցելը կամ օգնելը։ 

- Բայց Դուք հայտարարել էիք, որ «Հայրենիք» կուսակցությունն ու անձամբ Դուք անտարբեր չեք լինելու քաղաքական գործընթացներից։ Ինչո՞ւ որոշեցիք չմասնակցել։

- Ես նախկինում ասել եմ, հիմա էլ եմ կրկնում՝ եթե միասնական ճակատ չի ձևավորվում, իշխանությունն ինչ թեկնածու էլ դնի, անգամ՝ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը, այդ ընտրություններում հաղթելու է։ Այնպես որ՝ Ձեր հարցի պատասխանը տվեցիք։ Կարող եմ նաև կրկնել, որ որևէ իրական քաղաքական գործընթացից մենք չենք խուսափելու։ Խնդիրն այն է, որ Երևանի ավագանու ընտրություններն այսօրվա պայմաններում քաղաքական գործընթաց անվանել չի կարելի։ Թող ինձ ներվի, չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց Երևանի ավագանու ընտրությունները ներկա պայմաններում կարելի է ընդամենը որակել որպես Երևանում շինթույլտվություն տալու և աղբահանություն կազմակերպելու իրավունքի մրցարշավ։ Ոչ մի քաղաքական բաղադրիչ։ Հայ ժողովրդի մի հատվածը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ, Հայաստանի էական հատվածներ օկուպացված են և նոր ագրեսիան իրեն զգացնել է տալիս, այդ պայմաններում Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկը վերջին «Գազելն» է վարում, մյուսը խոստանում է ռևերսային ճանապարներ, մեկ ուրիշը մարդկանց խոստանում է ճոպանուղիներ կառուցել, չորրորդն անվճար հասարակական տրանսպորտ է խոստանում և այսպես շարունակ։ Չեմ ասում, որ հասարակական տրանսպորտի խնդիրը պետք չէ լուծել, ընդհակառակը։ Բայց այնպիսի տպավորություն է, որ մենք գտնվում ենք ոչ թե Ադրբեջանի ու Թուրքիայի հարևանությամբ, այլ՝ Սկանդինավներում, Արցախն էլ ոչ թե շրջափակման մեջ է, այլ՝ դարձել է Լյուքսեմբուրգը։ Նորմա՞լ է սա։ Նորմա՞լ է, որ ցեղասպանության իրական վտանգի պայմաններում խոսենք խցանումների մասին։ Նորմա՞լ է, որ Արցախում երեխաները սնունդ չունեն, բայց մենք քննարկում ենք հասարակական տրանսպորտի հարցը։

- Դուք կարող էիք մասնակցել և ապահովել քաղաքական բաղադրիչը։ Ավելի արդյունավետ չէ՞ր լինի մասնակցել գործընթացին, ու օրակարգը փոխել։

- Մասնակցելն ինքնանպատակ լինել չի կարող։ Ես և մյուս գործընկերներն այդ բաղադրիչը կարող ենք ապահովել նույնիսկ առանց մասնակցելու։ Հարցը դրանում չէ։ Հարցն այն է, որ այո, կար հնարավորություն՝ Երևանի ավագանու ընտրություններն օգտագործել որպես ամբողջական իշխանափոխության առաջին քայլ ու միասնական ճակատով պայքարել իշխանության դեմ։ Ոչ թե մրցակցության մեջ մտնել Երևանի քաղաքապետի աթոռի համար, այլ՝ պայքարել իշխանության դեմ։ Բայց գործընթացները ցույց տվեցին, որ ընդդիմադիր դաշտի բազմաթիվ խաղացողներ նման նպատակ չունեն։ Այսինքն՝ կասկածից վեր է, որ կան ուժեր, որ իրոք դեմ են Նիկոլի Փաշինյանին, բայց որոշները պարզապես նրա ընդդիմություն են խաղում։ Մեծ հաշվով հենց վերջիններն էլ խափանեցին, որպեսզի Երևանի ընտրությունները դառնան իշխանության դեմ պայքարի միասնական ճակատ։ 

- Որո՞նք են այդ ուժերը։

- Կարող եմ հուշել. բոլոր նրանք, ովքեր հիմնական խնդիրները՝ արցախահայության լինելության խնդիրը, Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, մեր բանակի ու պաշտպանվածության խնդիրները և այլն, մի կողմ կթողնեն ու կսկսեն խոսել աղբահանությունից, հասարակական տրանսպորտից, երթևեկությունից ու վերելակներից, համարեք, որ այդ ուժերը ընդունում են կամ առնվազն համակերպվել են Նիկոլ Փաշինյանի օրակարգի հետ և ընդամենը փորձում են ընդդիմություն խաղալ։ Իսկ որ ընտրություններում այդ ուժերը պարտվելու են, ես կասկած չունեմ։ Ճիշտ է՝ Նիկոլ Փաշինյանն ու իր համախոհներն այսօր այլևս մերժված են լայն հասարակության կողմից, բայց միևնույնն է՝ իշխող ուժը ոչ մի գնով ընտրությունները տանուլ չի տալու։ Իմ խորին համոզմամբ՝ ցավոք սրտի, ընտրություններում իշխանության թեկնածուի հաղթանակն անխուսափելի է, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է դրա համար ու արդյունքն էլ սկսելու է հրապարակավ մանիպուլացնել, թե ժողովրդի լայն աջակցություն ունի։ Բնականաբար, նրա օտարերկրյա տերերը, որ մեծ ակնկալիք ունեն այսպես կոչված, խաղաղության օրակարգից, ոչ միայն աչք են փակելու ցանկացած ապօրինության վրա, այլև հնարավորինս օգնելու են, որ իշխանությունը երկրի ներսում խնդիր չունենա։

- Այդ դեպքում Դուք ի՞նչ պետք է անեք։ Եթե մի կողմից համաձայն չեք Փաշինյանի օրակարգին, բայց մյուս կողմից՝ չեք մասնակցում ընտրություններին, ապա ո՞րն է Ձեր անելիքը, ինչպե՞ս եք փորձելու հասնել Ձեր նպատակին։

- Ընտրությունները կարող էին միասնական ճակատ ձևավորելու լավ հարթակ լինել։ Ընդամենը։ Հետևաբար դրանց չմասնակցելով ոչ մենք, ոչ էլ մեր կարծիքը կիսող քաղաքական ուժերը ոչինչ չեն կորցնում։ Վստահ եմ, որ հակաիշխանական միասնական ճակատը շատ մոտ ապագայում կձևավորենք և կկանխենք այն կործանարար գործընթացները, որոնք այսօրվա իշխանությունների թողտվությամբ արդեն իսկ հասնում են գագաթնակետին։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:38 13/07/2023  |  ՄեկնաբանությունԴատարանն արձանագրել է՝ Գագիկ Մելքոնյանը զրպարտել է Վանեցյանին
14:42 03/07/2023  |  ՄեկնաբանությունԿոչ եմ անում մեր հայրենակիցներին միանալ «Հայաքվե»-ի նախաձեռնությանը. Արթուր Վանեցյան
10:54 28/05/2023  |  ԼՐԱՀՈՍԱյսօր մեր հերթն է․ մեր սերունդը պետք է համարձակություն դրսևորի՝ ստանձնի ու արժանապատվությամբ կրի իրեն բաժին հասած պատմական պատասխանատվությունը. Վանեցյան
18:58 22/05/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը պատրաստ է նույնիսկ Օսմանյան կայսրության ամբողջականությունը ճանաչել. Արթուր Վանեցյան
18:18 09/05/2023  |  ՔաղաքականՀիմա ում հարցնում ես, ասում է մենք 2018-ին չենք եղել փողոցում. Բա ովքե՞ր էին փողոցում, ո՞ւր են այդ մարդիկ. Վանեցյան
17:22 09/05/2023  |  ԼՐԱՀՈՍՊատերազմից անցել է երեք տարի մինչ օրս մեղավորներ են ման գալիս. չեն կարող իրենք իրենց դատեն. Արթուր Վանեցյան (տեսանյութ)
16:34 09/05/2023  |  ՔաղաքականՉեմ հավատւմ, որ այս փուլում ինչ-որ թուղթ կստորագրվի. Փաշինյանն առանց ստորագրելու իրականացնում է ադրբեջանական պահանջները. Վանեցյան
15:27 09/05/2023  |  ՔաղաքականԱրթուր Վանեցյանը միացավ «Ոչ Արցախի էթնիկ» զտմանը ստորագրահավքին (տեսանյութ)
19:02 08/05/2023  |  ԼՐԱՀՈՍԱվարտվեցին «Հայրենիք» կուսակցության «Անվտանգության ակադեմիա» կրթական ծրագրի 2-րդ հոսքի դասընթացները (տեսանյութ)
13:45 24/04/2023  |  ԼՐԱՀՈՍՄեր հայրենիքի արցախյան հատվածում այսօր շուրջ 120 հազար հայորդիներ կանգնած են իրական ցեղասպանման եզրին. Վանեցյան

Արխիվ

[]