ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը պարտավորեցրել է Իգոր Խաչատուրովին՝ ներողություն խնդրել Ստյոպա Սաֆարյանից 08/14/2023 20:50 | Քաղաքացիական իրավունք
Դատարանը պարտավորեցրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին, ներողություն խնդրել Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանից։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մուրադ Հովակիմյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Սաֆարյանի հայցադիմումն՝ ընդդեմ Իգոր Խաչատուրովի։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանը ներկայացրած հայցադիմումով պահանջում էր, որ կրտսեր Խաչատուրովը ներողություն խնդրի իր կողմից վիրավորանք գնահատված արտահայտությունների համար, ինչպես նաեւ փոխհատուցի ենթադրյալ պատճառված բարոյական վնասը՝ 500.000 դրամի չափով։ Հայցադիմում ներկայացնելու հիմք էր հանդիսացել «Իգոր Խաչատուրովի պատասխանը՝ Ստյոպա Սաֆարյանին» վերտառությամբ հրապարակումը։ Խաչատուրովը, պատասխանելով իր հոր՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին ուղղված Սաֆարյանի «զրպարտչական, վիրավորական մեղադրանքներին, մասնավորապես նշել էր. «Բաղանիս Այրումի հարբած թուրք քիրվայի դուրսպրծուկ, էս անիմաստ երկար տեքստդ հանկարծ չջնջես, որ պատասխան ես տալու, տող առ տող: Մեկ է, քեզ էդ անկարայի չվերթին տեղ չեն տալու»։ Նշված արտահայտություններն` ըստ Սաֆարյանի, վիրավորանք է, ինչի համար վերջինս պահանջել է ներողություն խնդրել, ինչպես նաև՝ դրամական փոխհատուցում՝ 500.000 դրամի չափով։ Դատաքննության ընթացքում պատասխանող կողմը պնդել է, որ Իգոր Խաչատուրովի կողմից արված հայտարարությունը գնահատողական դատողություն է և պայմանավորված էր հանրային գերակա շահով, քանի որ Իգոր Խաչատուրովի՝ վիճարկվող այդ արտահայտությունը եղել է քաղաքական լարված իրավիճակում՝ հայ-թուրքական հարաբերությունների հիմնահարցերի քննարկումների ֆոնին։ Բացի այդ, Իգոր Խաչատուրովն այդկերպ արձագանքել էր Ստյոպա Սաֆարյանի՝ Յուրի Խաչատուրովի հասցեին արված հայտարարությանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մուրադ Հովակիմյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Ստյոպա Սաֆարյանի հայցադիմումը՝ պարտավորեցնելով Իգոր Խաչատուրովին ներողություն խնդրել Սաֆարյանից։ Դատարանը, մասնավորապես, գտել է, որ Իգոր Խաչատուրովի կողմից արված հայտարարությունը գնահատողական դատողություն համարվել չի կարող, առկա են վիրավորանք գնահատելու բոլոր վավերապայմանները, ըստ այդմ, նշված արտահայտությունը վիրավորանք է։ Ինչ վերաբերում է պատասխանողի պնդումներին, համաձայն որի՝ Իգոր Խաչատուրովի հայտարարությունն արձագանք էր պատասխանողի հոր՝ Յուրի Խաչատուրովի, հասցեին Ստյոպա Սաֆարյանի «զրպարտչական» հայտարարություններին, ապա դատարանն այս առումով արձանագրել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը, ՄԻԵԴ-ը արձանագրել են միայն «տուժողի» կամ «շահագրգիռ անձի» իրավունքների պաշտպանության միջոց, իսկ տվյալ դեպքում «տուժող» կամ «շահագրգիռ անձ» կարող է հանդիսանալ միայն Պատասխանողի հայրը, այլ ոչ՝ Պատասխանողը: Ինչ վերաբերում է գումարային պահանջին, ապա դատարանը որոշել է Խաչատուրովից հօգուտս Սաֆարյանի բռնագանձել 120.000 դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցման գումար և 100.000 դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։ Վճիռը հրապարակվել է հունիսի 19-ին, առ այս պահը առկա չէ տեղեկություն՝ այն բողոքարկելու վերաբերյալ։ Ի դեպ, դատավոր Մուրադ Հովակիմյանը տեղափոխվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ