Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Հաց և թեյ ուղարկելով Արցախ՝ ստեղծված տագնապը չի լուծվի՝ անվտանգությունը ապահովե΄ք, ինքնորոշման իրավունքը ճանաչե΄ք.Արամ Ա կաթողիկոս 08/13/2023   11:47  |  ԼՐԱՀՈՍ

 

Մեծի տանն Կիլիո Արամ Ա կաթողիկոսը նախօրեին՝ Սուրբ Աստվածածնի վանքում ըեղի ունեցած ուխտի պատարագից հետո իր քարոզում անդրադարձել է Արցախում ստեղծված խիստ տագնապալի իրավիճակին,  պատգամներ է հղել Հայաստանի իշխանությանը,  ժողովրդին, միջազգային հանրությանը, Սփյուռքին և Արցախի ժողովրդին։ Արամ Ա կաթողիկոսն իր խոսքւմ, մասնավորապես, նշել է.

«Ինչպե՞ս կարելի է Ադրբեջանի հողային ամբողաջականությունը ճանաչելու խոստումները կատարել՝ առանց ապահովելու իր անվտանգությունն ու ինքնուրույնությունը երաշխավորող Արցախի ինքնորոշման արդար իրավունքը: Ինչպե՞ս կարելի է այսպես կոչված ամբողջական խաղաղության հաստաստմանն ի խնդիր՝ պատրաստ լինել հանձնառություններ կատարելու, երբ նման մոտեցումները կարող են վտանգել ոչ միայն Արցախին, այլ նաև Հայաստանի ամբողջականությունը և նույնիսկ գոյությունը»,- Հայաստանի իշխանությանը հղած իր պատգամում ասել է Արամ Ա կաթողիկոսը։  

Անդրադառնալով Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքին նա նշել է՝ հարկ է, որ  Հայաստանը դուրս գա պարտված լինելու և սոսկ զիջումներ կատարելու կացությունից. «Ավելին՝ Հայաստանը պետք է առկախի բոլոր բանակցությունները Ադրբեջանի հետ, մինչև որ  վերջ դրվի Արցախի շրջափակմանը՝ Ադրբեջանի կողմից: Երրորդը՝ ճիշտ է, հարկ է պետք է խուսափել նոր պատերազմից, սակայն սա չի նշանակում տեղի տալ Ադրբեջանի պահանջներին: Անհրաժեշտ է որդեգրել ճկուն, բայց մարտունակ գործելաոճ։ Պետք է մերժել ցանկացած մոտեցում, որն Արցախը կդիտարկի Ադրբեջանի տարածքային ամբողջականության անբաժան մասը»,- ասել է նա:

 Արամ Ա-ն, որպես Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս, առաջարկել է, որպեսզի  իշխանության, ընդդիմության և Սփյուռքի ներկայացուցիչներից բաղկացած, քաղաքական ու դիվանագիտական հարուստ փորձառություն ունեցող, վստահություն  վայելող մի մարմին ստեղծվի, որն ամբողջական պատասխանատվություն կստանձնի   բանակցություններ վարել Ադրբեջանի հետ՝ նոր ոճով և նոր մոտեցմամբ։

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Հայաստանի ժողովրդին ուղղած  իր պատգամն է հնչեցրել նաև․ «Մեզ համար տարօրինակ է՝ Արցախի ժողովրդի ներկա ողբերգական կացության պայմաններում Հայաստանի ժողորդի լռությունը, ավելի ճիշտ անտարբերությունը: Մեր երեխաները սովամահ են լինում այնտեղ՝ Արցախում, դուք ի՞նչ եք անում Հայաստանում։ Փողոց իջեք, ինչին՞ կսպասեք․ աշխարհը մեզ է նայում, ժողովրդի ձայնը բարձր է աշխարհի բոլոր ձայներից»,- ասել է նա:

Դիմելով միջազգային հանրությանը, Արամ Ա կաթողիկողը նշել է․«Հաց և թեյ ուղարկելով Արցախ՝ ստեղծված տագնապը չի լուծվի։ Անվտանգությունը ապահովե΄ք, ինքնորոշման իրավունքը ճանաչե΄ք, մարդասիրական ճիգերից այն կողմ, հրամայական է Արցախի անվտանգությունը ապահովել՝ ինքնորոշման իրավունքը ճանաչելով: Հետևաբար, մեր սպասումն այն է, որ մեծ տերությունները դիմեն գործնական քայլերի՝ առաջին հերթին Ադրբեջանին ստիպելով, որ վերջ տա Արցախի շրջափակմանը, ապա քաղաքական բանակցությունների ճանապարհով միջազգային համայնքը ճանաչի Արցախի ինքնորոշումը՝ միջազգային հովանավորության ներքո»։ 

Իր պատգամն ուղղելով Սփյուռքին՝ Արամ Ա-ն շեշտել է՝ Սփյուռքն, իր գործողությունները ներդաշնակելով Արցախի իշխանությունների հետ, կոչված է դիմելու այնպիսի ազդեցիկ միջոցների, որոնք կարող են Արցախի ներքին ուժականությունը ապահովել և արտաքին աշխարհում Արցախի ինքնորոշման անհետաձգելի հրամայականը շեշտել։

Դիմելով Արցախի ժողովրդին՝ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսն ասել է. «Արցախը պարտված չէ, հաղթական է ու պիտի մնա հաղթական՝ այնքան ժամանակ, որ ձեր կյանքը ամուր հավատքով լինի շաղախված, անխորտակելի կամքով:  ․․․ Արցախի ժողովուրդը խորհրդարանի միջոցով արտահայտել է իր  հավաքական կամքը՝ ճանաչում հանուն փրկության արդար պահանջը, որն իրավական հիմք ունի և համապաստախանում է պատմական իրողություններին և միջազգային օրենքին: Մենք ևս մեր ձայնը, մեր ժողովրդի ձայնը միացնելով Արցախի խորհրդարանին՝ հայտարարում ենք խորհրդարանի բառերով և  խորապես համոզված ենք, որ վերահաս ողբերգությունը կանխելու միակ միջոցը Արցախի Հանրապետութան անկախության ճանաչումն է  միջազգային համայնքի կողմից՝ ճանաչում՝ հանուն փրկության սկզբունքի համար:

Սիրելի՛ ժողովուրդ Հայոց, Արցախի, մեր ժողովրդի համար այլ ճանապարհ չկա ու չի կարող լինել։ Հետևաբար, եկեք միասնաբար և քաջաբար քայլենք այս ճանապարհով»,- իր խոսքն ամփոփել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:33 12/08/2023  |  ՔաղաքականՌԴ ՊՆ-ն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին
12:53 12/08/2023  |  ԱռողջությունԱրցախից այսօր 10 բուժառու տեղափոխվել է Հայաստան
10:37 12/08/2023  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրցախի ՊԲ-ն չի կրակել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊԲ
22:53 11/08/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական կողմի առաջարկը հանգում է Լաչինի միջանցքը բացառապես Հայաստանում բուժում ստանալու կարիք ունեցող մարդկանց բժշկական տարհանմանը․ ԱՀ ԱԳՆ
22:35 11/08/2023  |  ԼՐԱՀՈՍՇուշիի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել
18:13 11/08/2023  |  ԼՐԱՀՈՍՀուսով եմ՝ հնարավորություն կունենամ ողջունել Ձեզ Եվրախորհրդարանում, Լարս Պատրիկ Բերգն՝ Արցախի ԱԺ-ի նորընտիր նախագահին
15:26 11/08/2023  |  ԼՐԱՀՈՍՔանի որ իմ քույրերն ու եղբայրներն Արցախում սոված են, ուրեմն ե՛ս էլ այստեղ սոված կմնամ․ Լորի Ենիգոմշեան
15:24 11/08/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի գործողությունները կտրուկ հակադրվում են այն ամենին, ինչին հասել է Եվրոպան. ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
15:16 11/08/2023  |  ԼՐԱՀՈՍՀոսանքի հաճախակի անջատումները պայմանավորված են վթարավերականգնողական աշխատանքներով. Արցախ ՀԷԿ
14:13 11/08/2023  |  ԼՐԱՀՈՍՄի կողմ դրեք ձեր տարաձայնությունները և փորձեք կանխել այն մահաբեր ալիքը, որ գալիս է դեպի Արցախը․ Արշակ Աբրահամյան

Արխիվ

[]