Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2025   15:20 Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել են 17-ամյա պատանու՝ ապօրինի ինքնաձիգ պահելու համար 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   15:03 Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ են 01/20/2025   14:57 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ․ 2024 թվականի ամփոփ արդյունքները 01/20/2025   14:51 Անահիտ Մանասյանն ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին 01/20/2025   14:49 Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարության միջազգային արձագանքներ 01/20/2025   14:42 Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս 01/20/2025   14:30 Վարչապետ դառնալու հավակնություն չունեմ, չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան․ Լևոն Քոչարյան 01/20/2025   14:26 Արցախի կորուստը, ռшզմական-քաղաքական ղեկավարության Բաքվում լինելը hարված էր ՌԴ հեղինակությանը. Քոչարյան 01/20/2025   14:20 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին 01/20/2025   14:07 Չորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել է 01/20/2025   14:02 Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին 01/20/2025   13:55 ՔՊ-ականը կարծում է՝ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը չպետք է խոսեն Բաքվում ապօրինաբար դատվող Արցախի ղեկավարության մասին 01/20/2025   13:52 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեռեւս թափուր է 115 վարորդի հաստիք 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   13:26 ՆԳ նախարարի տեղակալները մասնակցել են «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը 01/20/2025   13:18 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/20/2025   13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին 01/20/2025   13:00 Վահե Ղալումյանի չհերքեց, որ իր մարզպետ եղբայրը կարող է առաջիկայում SMS ստանա վարչապետ Փաշինյանից. (տեսանյութ) 01/20/2025   12:58 Ասպրամ Կրպեյանը «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ կրթություն է ստացել, ԱԺ փոխնախագա՞հ պետք է ընտրեինք նրան. Ալեքսանյան 01/20/2025   12:48 Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում 01/20/2025   12:46 Զենք-զինամթերք կամավոր հանձնելու երեք դեպք Վարդենիսում 01/20/2025   12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան 01/20/2025   12:29 «Մի քպականի մեջ չարք է մտնում... »,- Արթուր Խաչատրյանն անեկդոտ պատմեց ամբիոնից (տեսանյութ) 01/20/2025   12:24 Չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը. ՀԿ-ների հայտարարությունը 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/20/2025   12:20 ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ 01/20/2025   12:09 Անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվեց ջրատարում 01/20/2025   12:07 Քանի դեռ անձը չի զբաղեցնում քաղաքական զսպվածություն պահանջող պաշտոն,կարող է արտահայտել այն մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել որոշ խմբի համար․ Վարդանյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   12:04 Սոցիալական ծախսի փոխհատուցում․ ովքեր և ինչպես կարող են օգտվել 01/20/2025   12:00 Ծաղկաձոր ապօրինի սեփականաշնորհված հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը․ Փաշինյանը կրկին դատական ակտերից է խոսում 01/20/2025   11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան 01/20/2025   11:49 Ապօրինի ձկնորսության դեմ Գեղարքունիքի ջրային պարեկների պայքարի երկու դրվագ 01/20/2025   11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան 01/20/2025   11:35 Իշխանության մոտ անհնար է ստացվի Արցախի հանձնումը բարդել ինչ-որ մեկի վրա. ուրիշ սուտ հորինեք. Մամիջանյան 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   11:02 ՀՀ ԱԺ-ի նստաշրջանը մեկնակրկեց չհաստատված հիմնով 01/20/2025   10:55 Աղդամցի Ալենը մետաղի ջարդոնի վրայից ջնջել է մեր հայրենիքի մի մասը. Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին 01/20/2025   10:53 Կարող եմ ին նկարն էլ կպցնել, ձեր շրջաբերական «004»-ն էլ. Սիմոնյանը՝ Մինասյանին 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/20/2025   10:46 Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է. Թրամփը պաշտոնապես ստանձնում է պաշտոնը՝ նշանավորելով իր քաղաքական «Comeback»-ը. Սարգսյան 01/20/2025   10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած 01/20/2025   10:30 Ազգային ժողովում մեկնարկեց 2025-ի առաջին նստաշրջանը. ուղիղ 01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան

Խառնաշփոթ էր, հակառակորդը խաչաձև կրակում էր, Իշխան Վահանյանը պետք է տեղում լիներ, որ բանը շրջափակման մեջ հայտնվելուն չհասներ. մարտադաշտը լքած սպայի գործով հարցաքննվում են տուժողները 08/12/2023   16:45  |  Քրեական խրոնիկոն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, կայացել է մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստը։ Դատական նիստին այսօր շարունակվել է տուժողների հարցաքննությունը։ Հարցաքննված տուժողները՝ ավագ հրաձիգ Արթուր Հարությունյանը և գնդացրորդ Կարեն Մանուկյանն են: Արթուր Հարությունյանը պատերազմի օրերին Խուռհատ սարից նահանջելուց հետո հայտնվել է շրջափակման մեջ, 70 օր մնացել շրջափակման մեջ՝ Վանքի տներում և անտառներում, ապա հայտնաբերվել և փրկվել, իսկ Կարեն Մանուկյանն իր չորս զինծառայակիցների հետ շրջափակման մեջ հայտնվելուց հետո նոյեմբերին գերեվարվել է:

Տուժող Արթուր Հարությունյանը բանակ էր զորակոչվել 44-օրյա պատերազմից ընդամենը երկու ամսի առաջ՝ հուլիս ամսին, մինչև պատերազմը երկու անգամ է կրակայինի մասնակցել: Պատերազմի առաջին իսկ օրվանից իրենք ներգրավված են եղել մարտական գործողությունների՝ Ջրականում, ապա՝ Հադրութի տարածքում: Առաջին նահանջի հանգամանքներին անդրադառնալով՝ տուժողը պատմեց, որ իրենց վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը հայտնել է, որ հակառակորդի ահռելի զորք է մոտնենում, կարծել է, որ չեն կարող դիմադրել, ըստ այդմ, նահանջի հրաման է տվել: Ընդ որում, տուժողի ցուցմունքից պարզ դարձավ, որ հարձակում այդ ժամանակ տեղի չէր ունեցել, Հայկազ Գրիգորյանը կարծել է, որ կարող են հարձակվել, իսկ նահանջի հրահանգի մասին վերադաս հրամանատարությունը տեղեկացված չի եղել, ըստ տուժողի՝ Գրիգորյանը փորձել է ռացիայով կապ հաստատել, բայց չի հաջողվել: Տուժողը պարզաբանեց, որ այդ ժամանակ թեև իրենց վրա հարձակում չի եղել, բայց տեսել են, որ հակառակորդը մոտենում է:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք նահանջելիս չեն պատկերացրել, որ հակառակորդի կողմից ճեղքում կլիներ, ինչին արձագանքելով տուժողն ասաց՝ իրենց հրամայել են, իրենք էլ նահանջել են:
Նահանջից հետո զինծառայողները տեղակայվել են Հադրութի զորամասում, ապա՝ Հադրութի դպրոցում, հանդիպել Իշխան Վահանյանին, որի՝ ոտքից վիրավորում ունենալու մասին տուժողը լսել էր, սակայն թե՛ տուժողը, թե՛ հարցաքննված մյուս զինծառայողները Վահանյանի քայլքում խնդիրներ չեն նկատել: Հադրութի դպրոցում որոշ ժամանակ մնալուց հետո զինծառայողներին հրահանգել են դիրքավորվել Խուռհատ սարի վրա. «Մեր ստորաբաժանումը բաժանվեց մասերի, երկու մասով գնացինք, սարի վրա զուտ դիրքավորված սպասում էինք մարտական հրամանների, բայց երբ սկսեցին կրակոցներ, տարբեր ուղղություններով խառնաշփոթ իրավիճակ ստեղծվեց»:

Խուռհատ սարում իրենց հետ եղել են հրամանատարներ Հայկազ Գրիգորյանը, Իշխան Վահանյանը, կապի հրամանատար Հովհաննես Մուրադյանը, որը հետագայում զոհվել է, մարտական գործողությունների ժամանակ հրամկազմի գտնվելու վայրի մասին տուժողը տեղեկացված չի եղել, միայն նշեց, որ նահանջի ժամանակ զորքի դիմացով են քայլել: Թե ում հրամանով է նահանջ հրաման տրվել՝ տուժողը հստակ չհիշեց, ասաց՝եթե չի սխալվում Իշխան Վահանյանի: Անդրադառնալով Իշխան Վահանյանի՝ մարտադաշտը լքելու հանգամանքներին՝ տուժողը նշեց, որ Վահանյանն իրենց հավասար նահանջելիս է եղել՝ մոտ 2 մ հեռավորության վրա, ապա ասել, որ վիրավորում է ստացել և հեռացել մեքենայով, սակայն որևէ վնասվածք, որևէ վիրավորում, արյան հետք տուժողը չի տեսել, այդ պահին միայն քայլքի փոփոխություն նկատել է: Այդ ընթացքում հակառակորդի կրակ նկատվել է՝ հրաձգային զինատեսակներից, ըստ այդմ, Վահանյանը չէր կարող բեկորային վնասվածք ստանալ: Արթուր Հարությունյանը, ինչպես և նախկինում հարցաքննված բոլոր զինծառայողները, հայտնեցին, որ կապի միջոց չեն ունեցել: Տուժողը հաստատեց, որ խառնաշփոթ եղել է, բայց աբսուրդային գնահատեց մինչ այդ հարցաքննված սպայի հայտարարությունները, թե զինծառայողները հրամաններն ընկալելուն ունակ չեն եղել:

Նահանջի ժամանակ զորքը երկու մասի է բաժանվել, մի մասը կարողացել է հասցնել անցնել սարի մյուս կողմը, սակայն ինքը՝ կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի, կամավորական «Քեռու» և 90 հոգուց բաղկացած անձնակազմի հետ չեն հասցրել անցնել սարի մյուս կողմը, հետ են մնացել: Այդ ժամանակ Հովհաննես Մուրադյանը հեռախոսակապով խոսել է, ասել են՝ նահանջել դեպի Հադրութ, որովհետև այնտեղ զինծառայողներ կան, չգիտեին՝ հայ, թե ադրբեջանցի: Այդ նահանջի ժամանակ ադրբեջանցիները հարձակում են գործել, որի ընթացքում զոհվել են նահանջող նորակոչիկների հետ գտնվող միակ հրամանատարը՝ Հովհաննես Մուրադյանը, և կամավորական Քեռին: Հակառակորդի հարձակումից հետո ողջ մնացած զինծառայողները՝ 21 հոգի, թաքնվել են գյուղի տներում, կապ են հաստատել հրամանատարի հետ, ով ասել էր՝ ձև գտեք և դուրս եկեք, փաստացի, չեն ասել, որ փնտրելու են նրանց, գալու են իրենց հետևից: Տուժողի հարցաքննության ընթացքում իրավիճակը լարվեց, երբ հարց ուղղեց տուժողներից մեկի իրավահաջորդի հայրը: Նախ՝ զոհված զինծառայողի հայրը հետաքրքրվեց, թե արդյո՞ք բոլոր զինծառայողներին ճանաչում է, ինչին ի պատասխան ասաց՝ այո: Զոհվածի հայրը հայտարարեց դատարանում, որ պատերազմից հետո երբ Արցախում տեսել է Արթուրին, նրան ցույց է տվել որդու լուսանկարը, սակայն Արթուրն ասել է, թե չի ճանաչում: Տուժողն արձագանքեց՝ նշելով, որ այդ ընթացքում իրեն բազմաթիվ լուսանկարներ են ցույց տվել և գուցե խճճվել է: Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը միջամտեց հարցուպատասխանին՝ արձանագրելով. «Ի՞նչ կապ ունի: Մարդիկ 3 ամիս անտառներում մնացել են, հիմա հելնենք էս շոգին մի ժամ կանգնեք, մեր նկարները չեք ճանաչի, 3 ամիս փախեփախ թուրքերի մեջ մնացել են: 3 ամիս հաց չեն կերել էս երեխեքը, հիմա եկել իրենցից հաշիվ եք պահանջո՞ւմ: Սթրեսային վիճակի մեջ են եղել, որտեղի՞ց ճանաչեն»:

Զոհվածի հայրն արձագանքեց. «Ես իրենց փրկել եմ, բայց իրենք իմ երեխուն չփրկեցին»: Միջամտեց նաև զոհված զինծառայողի մայրը՝ նշելով, որ զինծառայողների այդ խումբն ավելի շուտ է դուրս եկել շրջափակումից, իմանալով, որ այնտեղ իրենց համածառայակիցներն են, չեն գնացել օգնության, ինչին արձագանքելով էլ տուժող Արթուր Հարությունյանը պարզաբանեց, որ իրենց խումբը նոյեմբերի 5-ին բաժանվել է, իրենք եղել են 6 հոգով, այդպիսով մյուս զինծառայողների հետ կապ չեն ունեցել. «Բնականաբար կուզեի օգնել, եթե կարողանայի, ինչքան ինֆորմացիա ունեցել, տվել եմ»:

Մյուս տուժողը, որը հարցաքննվեց դատարանում, Կարեն Մանուկյանն է, որը բանակ էր զորակոչվել 2020թ. հունիսին, ծառայել՝ Վահագն Բարսեղյանի հրամանատարության ներքո վաշտում, սակայն պատերազմում անմիջապես ենթարկվել է Սևան Ղազայանի հրամաններին, սկզբում՝ եղել Ջրականում, ապա Հադրութում, իսկ Խուռհատ սարից նահանջելուց հետո հայտնվել շրջափակման մեջ և գերեվարվել: Վաշտի հրամանատարը, տուժողի դիտարկմամբ, լիարժեք չէր տիրապետում տեղանքին. «Հոկտեմբերի 5–ին անձրեւոտ իրիկուն էր, զորքը նահանջ էր տվել, մենք մնացել էինք շրջափակման մեջ, Վահագը տարածքին ծանոթ չէր, մենք ենք տրամաբանորեն գտել դեպի «9-րդ կմ» գնացող ճանապարհը, էն ճանապարհով, որով մեզ սնունդ է եկել, գնացել ենք, հասել մեր զորքին»: Հադրութի դպրոցում տուժողը հանդիպել է Իշխան Վահանյանին, սակայն ինչպես մյուս զինծառայողները, այնպես էլ ինքը՝ քայլքի փոփոխություն չի նկատել, ուշադրություն չի դարձրել՝ վիրակապ ունի, թե ոչ; Տուժողը պատմեց, որ Հադրութի դպրոցում վիճաբանություն է եղել սպաների և զինծառայողների միջև, քանի որ զինծառայողները համապատասխան սպառազինություն են պահանջել:

Մասնավորապես, տուժողը նշեց, որ Հադրութը, ուր պետք է բարձրանային, անտառային տարածք էր, իսկ իրենց մոտ համապատասխան սպառազինություն չկար,, այդ պահին Մանուկ Բադալյանը, Իշխան Վահանյանը, Գարիկ Վարդերեսյանն ասում էին՝ կլինի, ոչինչ, բարձրանան, կերևա, իսկ իրենք ցանկանում էին, որ զենքը լիներ, հետո բարձրանային, ոչ թե բարձրանային և սպասեին։ Այդուհանդերձ, տուժողը հայտնեց, որ առանց համապատասխան զենքերի են բարձրացել, միայն հագուստն են փոխել։
Անդրադառնալով Խուռհատ սարից նահանջի դրվագին՝ տուժողը նշեց, որ, երբ իմացան, որ Իշխան Վահանյանը փախուստի է դիմել, խուճապ է սկսել, թեև ինքն անձամբ չի տեսել Վահանյանին փախուստի դիմելիս, միայն լսել է: Կարեն Մանուկյանը դժվարացավ հստակ նշել, թե ինչպես է զորքը կիսվել՝ Խուռհատ սարից նահանջելուց հետո՝ նշծելով, որ խառնաշփոթ էր, հակառակորդը խաչաձև կրակում էր: Կարեն Մանուկյանը և ևս 20 զինծառայող շրջափակման մեջ են եղել, Մանուկյանը նշում է՝ եթե Հովհաննես Մուրադյանին հստակ ասեին, որ Հադրութի այդ ուղղությամբ հակառակորդն է շարժվում իրենք այդ ուղղությամբ չէին գնա: Պատմում է, որ Վանքի տներից մեկում սկզբում 20-ից ավելի էին, սակայն նրանք, որոնք վիրավորում չունեին, գնացին՝ հրամնանատարներին տեղեկացնելու, մնացին 9 հոգով: Տուժողը պատմում է, որ զանգել են Գարիկ Վարդերեսյանին, որը խոստացել է, որ երկու ժամից կգա, հորդորել զինծառայողներին չհեռանալ այդտեղից, բայց այդպես էլ չի եկել: Նորակոչիկների հետ գտնվող միակ սպան՝ Հովհաննես Մուրադյանն, այդ ժամանակ արդեն զոհվել էր, « Պիտի Վահանյան Իշխանը տեղում լիներ, որ բանը չհասներ նրան, որ մենք շրջափակման մեջ ընկնեինք»:

Դատական նիստը հետաձգվեց՝ մինչև օգոստոսի 17-ը:
Հիշեցնենք, որ Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ: Նշենք, որ այս գործով անցնող միակ մեղադրյալը Իշխան Վահանյանն է։ Քրեական գործն ի սկզբանե մակագրվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ․ Սեփխանյանին, սակայն հետագայում գործի ընդդատությունը փոխվել է՝ պայմանավորված միջադեպով։ Գործն այժմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի վարույթում է։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:03 11/08/2023  |  Քրեական խրոնիկոնՀնարավոր չէր՝ Վահանյանը հրետանային կրակոցից վիրավորում ստանար, ես՝ 2 մ հեռու, չստանայի. նախկին զինծառայողի ցուցմունքը
18:23 25/05/2023  |  Դատական ռեպորտաժներՄարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանը կմնա կալանավորված
17:53 25/05/2023  |  Քրեական խրոնիկոնՀարձակում սկսվեց, խուճապ էր, այդ ընթացքում հրահանգ չեմ լսել, շրջվել եմ, բայց հրամանատարներից ոչ մեկին չեմ տեսել. զինծառայողը ցուցմունք տվեց Վահանյանի գործով
15:47 25/05/2023  |  Քրեական խրոնիկոնՀրամանատարը մեղադրվում է մարտադաշտը լքելու մեջ. Իշխան Վահանյանի գործով դատական նիստը՝ ուղիղ
15:35 20/03/2023  |  Դատական ռեպորտաժներՀրամանատարը մեղադրվում է մարտադաշտը լքելու մեջ. Իշխան Վահանյանի գործով դատական նիստը. Ուղիղ
19:05 09/03/2023  |  ԼՐԱՀՈՍԲոլորիս հավատացրել էին, որ հեսա հետախուզությունը մտնում, հանում ա երեխեքի. զոհված զինծառայողի ծնող
18:51 09/03/2023  |  ԼՐԱՀՈՍՀադրութի դպրոցը գիտեր, բայց տերիտորիան չգիտեր. սպաներն ասել էին՝ ձեզ տանում ենք կայֆոտ տեղ
18:39 09/03/2023  |  ԼՐԱՀՈՍԳերեզմանից իմ տղան իրան վիրավոր հանել ա. իրանք՝ շարքայինից գեներալ սաղն էլ փախել են, մեր էրեխեքին չեն օգնել
15:40 09/03/2023  |  Դատական ռեպորտաժներՆահատակված զինվորը մորն ասել է՝ ավելի լավ է կանգնած մեռնեմ, քան ծնկաչոք ապրեմ (տեսանյութ)
14:37 09/03/2023  |  Դատական ռեպորտաժներՀրամանատարը մեղադրվում է մարտադաշտը լքելու մեջ. Իշխան Վահանյանի գործով դատական նիստում հարցաքննում են զոհված զինծառայողների ծնողները. Ուղիղ

Արխիվ

[]