ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առանձնապես ծանր հանցագործությունները ավելացել են 151 %-ով. քրեածին վիճակը Հայաստանում մտահոգիչ է 08/11/2023 15:48 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանում քրեածին իրավիճակի վատթարացման միտում է նկատվում, ինչի մասին վկայում են վիճակագրական տվյալները. ոչ միայն ընդհանուր հանցավորությունն է աճել, այլեւ` ծանր և առանձնապես ծանր հանցագործություններն են շատացել։ ՀՀ գլխավոր դատախազի տարեկան հաղորդման համաձայն՝ 2022թ ՀՀ-ում գրանցված ծանր հանցագործությունների դեպքերն աճել են՝ 633-ով կամ14.2%-ով (2021 թվականին՝ 4447, 2022 թվականին՝ 5080), իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը՝ 530-ով կամ 151.4%-ով (2021 թվականին՝ 350, 2022 թվականին՝ 880): Եթե առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճը դատախազությունը պայմանավորում էր օրենսդրական փոփոխություններով` առ այն, թե հանկարծամահության դեպքերով ևս սպանության հատկանիշներով են քրեական գործեր հարուցվում՝ նշելով, որ 530-ով ավելացած դեպքերից 484-ը հանկարծամահության դեպքերն են, ապա, միևնույն է, անձին կյանքից զրկելու կամ, այսպես ասած, բռնությամբ սպանությունների դեպքերով պատկերը եւս խիստ մտահոգիչ է, ինչն ակնառու է նաև 2023թ առաջին կիսամյակի տվյալներով։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիայի կենտրոնից «Փաստինֆո»-ին փոխանցված տվյալներից կարելի է արձանագրել, որ 2023թ առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպանության դեպքերի թիվն աճել է մոտ 50 տոկոսով։ Նկատենք՝ ոստիկանությունից խնդրել էինք փոխանցել տվյալները՝ առանց հանկարծամահության դեպքերի։ Այսպես, 2023թ․ առաջին կիսամյակում արձանագրվել է սպանության 33 դեպք, որից 7-ը կատարվել է հրազենի գործադրմամբ, 4-ը՝ կտրող-ծակող առարկայի կիրառմամբ։ Համեմատության համար նշենք, որ 2022թ․ նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպանության 22 դեպք, որից 5-ը՝ հրազենով, իսկ 6-ը կտրող-ծակող առարկայի կիրառմամբ։
ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը քրեածին նման իրավիճակը պայմանավորում է իրավապահ մարմինների գործունեության ուղղորդվածությամբ՝ միտված սպասարկելու իշխանությունների շահերն ու նրանց անվտանգությունը` հանցագործությունների նախականխմանն ուղղված աշխատանքներ իրականացնելու փոխարեն։
«Հանցագործության ընդհանուր աճը՝ չհաշված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների, իշխանությունները, դատախազությունը կարող են մեկնաբանել Քրեական դատավարության նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելով, քանի որ վերացվել է նյութերի նախապատրաստման փուլը, բոլոր ահազանգերի դեպքում անմիջապես համարվում է հարուցված, բայց դա վերաբերում է հիմնականում թեթև և միջին ծանրության հանցագործություններին։ Թեթև և միջին ծանրության հանցագործությունների թվի աճը կարելի է ինչ-որ չափով պայմանավորել նոր կարգավորումներով, իսկ ինչ վերաբերում է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի աճին, ապա դա նոր կարգավորումներով պայմանավորելը կլինի զավեշտ, որովհետև դրանք այն հանցագործություններն են, որոնցով նախկինում ևս անմիջապես քննություն էր իրականացվում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գագիկ Համբարձումյանը՝ նկատելով, որ հանցագործությունների նախականխմամբ զբաղվողները ոստիկանության ծառայություններն են՝ համայնքային ոստիկանությամբ, օպերատիվ ծառայությամբ, քրեական հետախուզությամբ, նաև դատախազությունը, քննչական մարմինները, սակայն այդ մարմինների, հատկապես, ոստիկանության առջև խնդիր է դրված ամեն գնով, ատամներով պահել հանցագործ ռեժիմի անվտանգությունը, շահերը, ըստ այդմ, ոստիկանության աշխատանքը գնահատվում է նրանով, թե որքանով են նրանք ջանասիրաբար կատարում այդ աշխատանքները և պետական մակարդակով արդեն անտեսվում են հիմնական գործառույթները. «Այդ պայմաններում, թե նրանք ինչքան կբացահայտեն, որքանով կիրականացնեն պրոֆիլակտիկ աշխատանքով՝ կանխմամբ, նախականխմամբ՝ ոչ ոքի չի հետաքրքրում։ Եթե ծառայության աշխատակիցները՝ համայնքային, օպերատիվ, որոնք ջանասիրաբար ջարդում, գազանություն են անում ընդդմիադիրների, զոհվածի ծնողների նկատմամբ, արդեն նրանց ոչ ոք չի պատժի՝ ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների՝ սպանությունների, ավազակային հարձակումների, թմրանյութերի իրացման դեմ պայքարի հարցում իրենց թերացումների համար։ Ոչ ոք չի պատժի նրանց և հակառակը՝ այն աշխատակիցները, որոնք իրենց ջանքերը գործադրում են ռեալ հանցագործությունների դեմ պայքարի համար, բայց կթերանան հանցավոր կլանի, խունտայի շահերի պաշտպանության հարցում՝ միանգամից վիզները կոլորեն» ։
Ծանր և առանձնապես ծանր հանցագործության դեպքերի աճի մյուս պատճառը, ըստ Համբարձումյանի, պայմանավորված է հասարակական հարաբերությունների՝ միջանձնային, մարդկային, ազգային արժեքների դեգրադացմամբ։
«Ամբողջովին դեգրադացվել և հիմնազուրկ ոչնչացվում են։ Դա մյուս պատճառն է, որ շատ դեպքերում մարդկանց մոտ հանցագործություններ կատարելու վերաբերյալ, այսպես կոչված, «արգելակները» թուլանում են, հաճախ՝ ի սպառ վերանում են։ Այլ պատճառներ ևս կան, օրինակ՝ բարեկեցության, ապրուստի միջոցների ծայրահեղ բևեռացումը և այլն»,- ասաց Համբարձումյանը՝ հավելելով, որ տրամաբանական է, որ այս պայմաններում հանցավորությունն աճում է և դեռ կաճի, քանի դեռ հանցագործ ռեժիմն իշխանության է։
Հատկանշական է, որ առանց այն էլ հանցավորության աճի պայմաններում Քննչական կոմիտեն՝ ՀՀ արդարադատության նախարարության ձեռամբ առաջարկում է օրենսդրական փոփոխություններ իրականացնել՝ «գործուն զղջման» ինստիտուտը նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում կիրառելու համար։ Նշված նախագիծը բավականին մեծ աղմուկ էր բարձրացրել մասնագիտական հանրության շրջանում, մտահոգությունները՝ մի քանի հարթակներում են, նախ՝ կոռուպցիոն ռիսկեր, անպատժելիության մթնոլորտի ձևավորում, տուժող կողմի իրավունքների խախտում, խնդրահարույց կարող է լինել նաև բանակում հանցագործությունների դեպքերով այդ ինստիտուտի կիրառումը, օրինակ, դասալքության, բանակում թմրանյութերի ապօրինի շրջանառության, կանոնադրային հարաբերությունների խախտման և այլ՝ առավել ծանր հանցագործությունների դեպքում, ինչը ևս իր հերթին կարող է նպաստել հանցավորության դեպքերի աճին, իսկ բանակի պարագայում նաև պետական անվտանգության խնդրի առջև կարող է կանգնեցնել։ Մեր զրուցակիցը՝ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը, ևս այդ փոփոխությունները խնդրահարույց է համարում։
«Դա նույն հարթության մեջ է գտնվում, որով իշխանությունն օրենսդրական կարգով թույլ տվեց թմրանյութի արտադրությունը՝ արտադրական կանեփի աճեցման լույսի ներքո։ Իրենք բոլորը թմրամոլ են, կարող են փող աշխատել, օրենսդրական փոփոխություն են իրականացրել։ Նույն կերպ էլ՝ իշխանությունների նեգատիվ գործելակերպն արդեն այս նախագծի տեսքով»,- ասաց Համբարձումյանը՝ նշելով, որ նախարարության նախագիծն ընդհանրապես կապ չունի արդարադատության հետ, պատճառաբանությունը, թե դա արվում է դատարանների աշխատանքը թեթևացնելու համար՝ խայտառակ պատճառաբանություն է, անգամ՝ հիվանդ երևակայություն չէ, դիտավորություն է. «Իրենք գիտեն՝ իրենց շրջապատը, կողմնակիցները բոլոր արգելակներից զուրկ «հաբրգած» կոնտիգենտն ե, ինչ ասես նրանք են անելու, դրանով նրանց հովանավորելու խնդիր կլուծվի։ Ծանր հանցագործությունների տակ է մտնում, օրինակ, բռնաբարության դեպքերը՝ ծանրացնող հանգամանքներով, պատկերացրեք, ասում են՝ զղջում եմ և նրան պատժից կա՛մ ազատում են, կա՛մ ակնհայտ մեղմ պատիժ են նշանակում։ Նույնը՝ ավազակային հարձակումը, նաև թմրանյութերի ապօրինի իրացման հետ կապված։ Անելուց հետո ասում են՝ զղջում եմ»։
Գագիկ Համբարձումյանը կոռուպցիոն մեծ ռիսկեր է տեսնում, նշում է՝ եթե անգամ նման միտում չունեն, դա կիրառողների համար մեծ հնարավորություն է տալիս՝ լայն կիրառման համար. «Բոլոր իրենց ոչ հաճելի՝ իրենց ընդդիմադիր կեցվածք ունեցող մարդկանց ծայրահեղ ձևով, առավելագույն պատժով կդատեն, իրենց հաճո անձանց նկատմամբ կկիրառեն դա։ Դա և՛ կոռուպցիոն ռիսկ է, և՛ հովանավորչություն է։ Այդ ԱՆ նախարարից, իր բարոյական կերպարից, որը լրիվ համապատասխանում է իր վարչապետի բարոյական կերպարին, Դու՞ք տրամաբանական, նորմալ հանցավորության դեմ պայքարի մեխանիզմ սպասու՞մ էիք։ Ով սպասում էր՝ մանկամիտ մարդ է »։
Հարցին՝ արդյո՞ք այդ մեխանիզմի կիրառումը հետագայում չի կարող նպաստել նաև վենդետաների աճին, հիշատակված բռնաբարության, սպանությունների և այլ զգայուն գործերով տուժողների իրավունքների խախտման հետևանքով, փաստացի, տուժողի իրավունքները պետությունը չի պաշտպանում, Համբարձումյանը պատասխանեց. «Իհարկե, դա կնպաստի նաև վենդետաների։ Եթե անձի դեմ ուղղված հանցագործություններով պետությունը պատժում է հանցագործին, դա ինչ-որ չափով տուժողն ընկալում է որպես իր նկատմամբ արվածի հանդեպ թեկուզ պետական մակարդակով պատիժ, եթե դա չի արվում, տուժող կողմը բավարարված չի զգում, նա արդեն իսկապես մտածելու է արդարադատությունն իր ձեռքով իրականացնելու մասին։ Մի տուժող կարող է բավարարվել ապտակով, մյուս տուժող կողմը կարող է շանսատակ անել։ Դա, իհարկե, արդարացված չէ, բայց հասկանալի է »։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/20/2024 17:57 Երևան-Մոսկվա ինքնաթիռի ուղևորը դեբոշ է սարքել. «Վնուկովոյում» բերման է ենթարկվելՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/21/2024 08:49 Քայլե՞լ ես Փաշինյանի վիրակապի կողքով՝ քեզ բնակարան և «Շեվրոլե». «Ժողովուրդ»
- 12/21/2024 08:48 Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:45 Խորհրդարանը չլուծարելու ճանապարհ են գտել․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:42 Մելիքբեկյանի հրաժարականի ֆոնին` հայհոյախառն վեճ ՖԱՖ-ի ներկայացուցիչների և ֆուտզալի ազգային հավաքականի մարզչի միջև. «Ժողովուրդ»
- 12/21/2024 08:39 Թմրանյութի շրջանառությունը բանակում աճել է․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:37 Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
- 12/21/2024 08:35 «Պադավատապետության» մեքենաների կրճատումն ու ՆԳՆ նոր նախարարի` շարժական գույքի գնումները. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
Մեկնաբանություն
- 12/22/2024 12:26 Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հարավային Մուղլա նահանգի հիվանդանոցի շենքի մեջ
- 12/22/2024 10:44 Անկասելի է մեր «Բոլերոն»․ Փաշինյանը «Բանտային օրագրից» հատված է հրապարակել
- 12/20/2024 15:22 Էս շնաբարո համակարգն իր ճանապարհին խժռում է ամեն ինչ. անգամ սեփական ուսապարկերի ընտանիքները. Զոհրաբյան
- 12/20/2024 15:10 Ուժեղ բանակ ունենալու փոխարեն մեր “հեղափոխականների” ԶՈՒ-ն կորցրեց իր ամենամարտունակ ստորաբաժանումը՝ Արցախի ՊԲ-ն. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/22/2024 13:05 Վանաձորում սննդի կետերից մեկում թունավորված քաղաքացիների վիճակը միջին ծանրության, նրանք դեռ հոսպիտալիզացված են
- 12/22/2024 11:46 Քասախ գյուղում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու դի
- 12/22/2024 10:09 Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
- 12/21/2024 21:32 Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա աղջնակը, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/20/2024 18:50 108 միլիոն ֆունտ ստերլինգ շահած բրիտանացին դժգոհել է իր ձանձրալի կյանքից
- 12/18/2024 23:50 Տեգրը մասնատել է եղբոր կնոջը՝ մերժված սիրահետումների պատճառով
- 12/18/2024 17:48 Թոմ Քրուզը ԱՄՆ ռազմածովային ուժերի բարձրագույն մրցանակի է արժանացել
- 12/17/2024 22:26 Ձուլագործը լոգարանում թաքնված տեսախցիկ է տեղադրել եւ նկարահանել կին գործընկերներին
Հետաքրքիր է իմանալ
- 12/16/2024 14:43 Ուգանդայում առեղծվածային հիվանդություն է տարածվում, որի պատճառով մարդիկ անկառավարելի դողէրոցքի մեջ են հայտնվում
- 12/15/2024 13:36 Թուրքիայում հնագետները պնդում են, որ հայտնաբերել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ենթադրյալ գերեզմանը
- 12/13/2024 15:08 NASA-ն հայտնել է երկու աստերոիդների մասին, որոնք այսօր կանցնեն Երկրի կողքով
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում