ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սնուփ Դոգ անունով երգչի համերգն իր տեսակի մեջ «Հուսանք ու զանգ» ներկայացումն է, դրա կարիկատուրան. Սերժ Սրապիոնյան 08/11/2023 22:22 | ԼՐԱՀՈՍ
5 տարի շարունակ մեզ ներարկում էին, թե՝ դու ես քո մարմնի տերը, ո՛չ ընտանիքին, ո՛չ բանակին, ո՛չ Հայրենիքին։ Դպրոցներից հեռացնում էին Հայոց եկեղեցու պատմություն առարկան ու երեխաների մեջ սերմանում սանձարձակություն, այլանդակություն եւ այլն ու բնական է, որ այս ամենի տրամաբանական շարունակությունը պետք է լիներ, միլիոնավոր դոլարներ ծախսելով, այստեղ բերել թվարկածս բոլոր հատկանիշներն իր մեջ ամբողջացրած ինչ – որ թմրամոլի, ով Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ կզվարճացնի երիտասարդներին, այդ ընթացքում՝ քարոզելով նրանց իր դավանած այլանդակ արժեքները, օրինակ՝ թմրամոլությունը,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է գրականագետ Սերժ Սրապիոնյանը։
Հիշեցնենք՝ Հայաստանի կառավարությունն այսօր ավելի քան 6 միլիոն դոլար հատկացրեց ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի կազմակերպման համար։ Ըստ որոշման հիմնավորման՝ նշյալ գումարը կուղղվի Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:
Սերժ Սրապիոնյանը նկատում է՝ եթե մի խունտա, որը տիրապետում է Հայոց իշխանական գրեթե բոլոր լծակներին, ի սկզբանե, ծանրագույն հարված է հասցնում մեր պատմությանը՝ դպրոցներում ներդնելով այնպիսի պատմության մի ծրագիր, որը Թուրքիայում, անգամ, չէին համարձակվի առաջարկել, եթե Հայոց Ցեղասպանությունը սրանք համարում են ողբերգական դեպքեր, ինչպես հարյուր տարի շարունակ քարոզել են Թուրքիայում, այսքանից հետո, ինչպե՞ս կարող է այստեղ չբերեն ամենաայլանդակին, որին հռչակում են աշխարհառչակ, թեև դեռ պետք է պարզել, թե աշխարհի ո՞ր հատվածում և ո՞ւմ համար է այդ երգիչը համարվում մեծահռչակ,-ասում է գրականագետը։
Ինչո՞ւ համար են իշխանությունները Հայաստան բերում թմրամոլության քարոզով հայտնի մի երգչի, հարցադրում է կատարում Սերժ Սրապիոնյանն ու պատասխանում, որովհետև պատրաստվում են քաղաքային իշխանության ընտրություններին և, իրենց հայտնի բոլոր միջոցներով, պետք է հաղթնակ տոնեն.«Սրանք Երևանի քաղաքապետի ընտրություններին պատրաստվում են այնպես, ինչպես Խորհրդային միության տարիներին կպատրաստվեին Ստալինինգրադի ճակատամարտին։ Սրանք շատ լավ են հասկանում, որ եթե ընդդիմությունը մտավ պայքարի մեջ, ապա չի բացառվում այնպիսի ֆորս մաժորային իրավիճակ ստեղծվի, որ իրենք մեծամասնություն չկազմեն Երևան քաղաքի քաղաքապետարանում, իսկ սա կնշանակի իրենց իշխանության ավարտը։ Այսինքն, սրանք պատրաստվում են հնարավոր բոլոր միջոցներով, այդ թվում նաև՝ միլիոններ ծախսելով, իրենց ասած այդ հանրահռչակ, բայց թմրամոլ երգչին այստեղ բերելով։ Իսկ տեղյա՞կ եք, թե ի՞նչ է կատարվում թուրքական մամուլում՝ Երևանի քաղաքապետի ընտրությունների թեմայով…Երևի Էրդողանի ընտրությունն այնքան չէր հետաքրքրել թուրքերին, ինչքան Երևանի քաղաքապետի ընտրություններն են անհանգստացրել սրանց թուրք քարդաշներին, որովհետև խոստումներ կան տրված, որոնք սրանք պետք է կատարեն, քանի դեռ իշխանության ղեկին են։ Քաղաքապետի ընտրություններում պարտությունը կլինի սրանց հեռացման մեկնարկը, որը ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ։ Հետևաբար, 6 մլն. դոլարն ի՞նչ է, որ չտան ու մի համերգ չկազմակերպեն, որն, իրենց կարծիքով, պետք է նպաստի իրենց վերարատադրմանը։ Հետո՝ այդ գումարը հո իրե՞նք չեն տալիս, իրենց թուրք տերերն են պատվիրել, գումարն էլ՝ նրանք են տալիս…»,- ասում է Սերժ Սրապիոնյանը։
Այսպիսով, ըստ բանախոսի, այսօրինակ ցածրաճաշակ համերգներով հերթական հարվածն է հասցվում հայկական գիտակցությանն, ինքնությանն ու ազգային խառնվածքին. «Հիշենք, թե ինչպես այս իշխանությունները մեկնարկեցին իրենց, այսպես կոչված, մշակութային քաղաքականությունը՝ «Հուսանք ու զանգ»-ով։ Ահա Սնուփ Դոգ անունով երգչի համերգն էլ իր տեսակի մեջ մի յուրատիպ «Հուսանք ու զանգ» է, դրա կարիկատուրան, որ նախատեսված է ավելի մեծ մասսաների համար, անհամեմատ ավելի շատ գումաների մսխմամբ, ասում է գրականագետը. «Արդեն որևէ կասկած չկա, որ այս մարդիկ՝ բոլորն անխտիր, գործակալներ են, որ առաջնորդվում են համապատասխան հետախոզական կառույցների ցուցումներով կլինի՝ MI6-ի, Թուրքիայի գաղտնի հետախուզական ծառայության, թե իսրայելական, արդեն, էական էլ չէ։ Միակ նպատակն այս տարածաշրջանից ոչ միայն Հայաստան պետությունն այլ նաև հայ ժողովրդին ամբողջությամբ վերացնել է, իսկ գործընթացն սկսվել է Արցախի 120.000 մեր հայրանակիցներին ոչնչացնելով»,- ամփոփելով զրույցն ասում է գրականագետ Սերժ Սրապիոնյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ